Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Ի՞նչ անել, իմ առաջարկը հարթակի մեր ընդդիմադիր գործընկերներին: Թե ինչքան վատ է մեր երկրի վիճակը բոլորս գիտենք, բայց ինչ անել ու կոնկրետ ոնց փրկել երկիրը չի ասվում: Միշտ ասել եմ այսօր էլ կասեմ, կապիտուլյանտ իշխանության հեռացումը պետք է լինի թիվ մեկ օրակարգը, բայց ո՞վ պետք է նրան հաջորդի, ինչպիսի թիմով եւ ինչ քայլեր պետք է արվեն, որ երկիրը դուրս գա այս վիճակից: Հարց, որի պատասխանը որեւէ մեկը չգիտի: Լսել թե ինչ վատն է հողատու կապիտուլյանտը արդեն իրոք ակտուալ չէ, այսօր մարդիկ ուզում են լսել նոր ձեւավորվելիք իշխանության սկզբունքների, նպատակների եւ խնդիրների մասին:
Առաջարկում եմ հարթակում կանգնած ընդդիմության մեր գործընկերներին հետեւյալ 3 քայլերը.
1.Ընտրել ընդդիմության միասնական առաջնորդ
2. Հրապարակել շարժման դեկլարացիա
3. Ժողովրդին առաջարկել հակաճգնաժամային հստակ ծրագիր իր կատարման ժամանակացույցով», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: