«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ոչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ Բաբուխանյան

Ինչ վերաբերում է «Դիմադրության» պայքարին, ես այնտեղ եմ համակ հոգով. Փալանդուզյան

Մշակութային

Հայաստանյան մշակութային իրականության մասին «Իրավունքը» զրուցել է արձակագիր, լրագրող, խմբագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:

Հայ մշակույթի պահպանման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն մեր երկրում, որպեսզի ազգադավ ու թշնամու հետ բարեկամություն անող սերունդ չունենանք:

– Այն կարծիքին չեմ, թե ներկա սերունդն ամբողջությամբ ազգադավ է ու տենչում է թշնամու հետ բարեկամություն անել: Այդ ախտը վարակել է մի փոքր հատվածի, որը դժբախտաբար պետության ղեկն իր ձեռքում է պահում: Որպեսզի այս վիճակը ողբերգական վախճան չունենա` նախ պետք է սրանց հեռացնել, ապա` եկող իշխանություններից պահանջել, որպեսզի հիմնիվեր փոխեն կրթական համակարգը: Հիմա տեսնում ենք, որ հայրենասիրությամբ աչքի են ընկնում, հանուն երկրի ապագայի պայքարում են ընտանեկան ճիշտ դաստիարակություն ստացածները, մինչդեռ դա պետք է լիներ պետության, կրթօջխների գլխավոր անելիքը: Իհարկե, օգտակար քայլեր եղել են, բայց հարկավոր էր անել առավելագույնը: Մեր ազգային արժեքների ու պատմության խեղաթյուրումը մեր թշնամիների գործած ավերածությունների շարքում առաջնային թիրախ է, նրանք ջանք ու ստոր միջոցներ չեն խնայում դրա համար, սակայն հակադարձում հատկապես հիմա չկա, հակառակը` որքան ուզես: Հայ մշակույթը հայի ինքնության, տաղանդի հավաստագիրն է, ինչ ունենք` մեր ձեռքով ստեղծածն է, մենք կարիք չունենք ուրիշինը փախցնելու, յուրացնելու, խնդիրը՝ եղածը պահպանելն է: Այդ հարցում կացությունը ողբերգական է, տեսեք, թե արցախյան որքան անգին գանձեր մնացին քոչվոր հորդաների ճանկերում, որոնք կա՛մ ոչնչացնում են մեր արարումները, կա՛մ՝ այլակերպում ու սեփականում: Շատ ենք ստեղծում, սիրով ենք ստեղծում, լավագույնն ենք ստեղծում, ու որքան էլ ցավալի է` անհոգաբար շաղ ենք տալիս, այս մտայնությունից պետք է իսպառ հրաժարվել, դողալ է պետք ամեն նշխարի համար:

Գրական կյանքի զարգացման համար մեր երկրում ի՞նչ է արվում, կա՞ առաջընթաց, գրական ճիշտ դպրոց ունե՞նք:

– Իմ տեսածը խորհրդային շրջանն էր, երբ գրողներին պետական պատվերներ էին տալիս, մրցույթներ հայտարարում, մրցանակներ բաշխում, ստեղծագործելու պայմաններ հրամցնում, այսինքն` ձեւավորում էին գրական կյանք` իր լավ ու թերի արգասիքներով: Եվ հետխորհրդայինն եմ տեսնում` անկախական այս շրջանը, երբ գիրը հռչակվել է անձի ոգորումների տիրույթ, եւ նա ինչ մտքով անցնում` հեղում է: Այս «գործում» անկրկնելի են որոշ հայ գրողուհիներ` իրենց ներանձնական տենչանքների հրավառությամբ: Ես սա գրականություն չեմ համարում, այլ՝ վճարովի այլասերություն, ինչը եւս պատվեր է, բայց արդեն գալիս է անմարդկային ու հակահայ որջերից: Քանի որ գրական կյանքի պաշտոնական տիրույթներից ինքս դուրս եմ` այդ մասին դատողություններ չեմ անի, այլ խոսքս շարունակելով, սա կասեմ` իսկական գրողն ունի մեկ պատվիրատու` իր քանքարը, հաջողելու գրավականը նրա մարդկային վսեմ նկարագիրն է, մյուսը` իմացության պաշարը, այս արժանիքները նրան թույլ չի տա լինել հայրենադավ, տմարդի, ստրկամիտ: Ուրախ եմ, որ այդ սկզբունքներին հավատարիմ գրողներ հենց հիմա մեր կողքին կան եւ իրենց մեծարժեք գործերով մասնակցում են հայրենիքի ազատագրության պայքարին: Սրտի անասելի ցավ եմ զգում, որ շուտ հեռացան երկու գագաթներ` Ռազմիկ Դավոյանն ու Ալվարդ Պետրոսյանը: Նրանք, իրենցից առաջ գործած մեր մեծ գրողները, նրանց երեւելի հետեւորդները առանց ճռճռան բնութագրումների` հենց գրական դպրոց են: Չեմ ընդունում շինծու գաղափարախոսությունները` ռեալիզմ, նեոռեալիզմ, սիմվոլիզմ, էկզիստենցիալիզմ եւ այլն, մեզ համար կա եւ պետք է լինի մեկ դպրոց` ազգային գաղափարը, դրանում խտացված են հայի եւ բովանդակ մարդկության լավագույն հատկանիշները:  

Երիտասարդ գրողների մասին ի՞նչ կասեք:

– Ինչպես բոլոր ժամանակներում` օժտվածների կողքին շատ են հանգաթուխ լացկանները: Քանի որ մեր կյանքից անգամ պետական պատվերով գիրք հրատարակելն է վերացել` շատ օժտվածներ մնում են անտեսված, հակառակ նրանց` ճարպիկ գրաքմոլները կարողանում են հովանավորներ ճարել ու հատորներ տպել: Սա անթույլատրելի վիճակ է, հարկավոր է լավ գրողների ու լավ գրքերի առջեւ լայն ճանապարհ բացել, մանավանդ նորելուկների, չէ՞ որ բացառված չէ, որ նրանց շարքերում լինեն նոր թումանյաններ ու սարոյաններ: Իրեն հարգող գրողը նվաստացման գնով երբեք սրան ու նրան չի դիմի, որպեսզի մի փոքրիկ գումար ստանա ու նվազագույն տպաքանակով իր ստեղծագործությունները լույս ընծայի: Չտպագրվելը գրելու խթան չէ, հուսալքության պատճառ է, հետեւապես շատ տաղանդավոր գրողներ կա՛մ առեւտրով են զբաղվում, կա՛մ լրագրությամբ, կա՛մ էլ ինձ նման բավարարվում են «Դիմագրքի» ընձեռումով: Ասեմ` այնքան էլ տխուր գործ չէ առցանց գրող լինելը: Թեեւ այս գարնանը «Մագաղաթ» կայքն ինձ հոբելյանական հուզիչ անակնկալ արեց` իր սուղ միջոցներով տպագրեց «Լրագրողի գանձատուփից» գրքիս առաջին մասը: Շնորհակալ եմ ոչ թե նվերի համար, այն ինքնին իրադարձություն է, այլ նրա համար, որ Արման Հովհաննիսյանն ու Քրիստինա Աբրահամյանը գիրը գնահատելու հարցում ավելի նրբամիտ եղան, քան նրանք, ովքեր դրան են կոչված ի պաշտոնե:      

Ի՞նչ նոր ստեղծագործություն եք գրում:

– Թվում է, թե այս փոթորկալի, բուռն օրերում, երբ վճռվում է երկրի ճակատագիրը, միտքը չպետք է գրականորեն աշխատի` բացի իր համախոհներին հրապարակախոսական գրառումներ մատուցելուց, սակայն հակառակն է կատարվում` գրականությունն իրենը պահանջում է: Վերջերս գրեցի «Մշուշ» վերնագրով վիպակը, եւ «Դիմագրքի» ընկերներս ինձ երջանկացրին իրենց անսպասելի գովեստներով: Գրքի վերջին գլուխը ընթացիկ դեպքերի շարադրանքն է` դիտված իմ ընկալումների թանձրակետից: Երկու օր առաջ ավարտեցի հերթական պատմվածքս` «Ապրում են ճերմակ մարգարիտները» վերնագրով: Սա սիրային նրբին պատմություն է, որը բացարձակապես կապ չունի ներկա դեպքերի հետ, ամբողջովին ներանձնական տիրույթում է: Չգիտեմ ինչու սա պատահեց, 2000-ականներին էլ, երբ երկրում անհամեմատ բարվոք վիճակ էր, կար տնտեսական վերելք, չկար պատերազմ, ես գրում էի Հայոց ցեղասպանության, ազգային թեժ խնդիրների մասին վեպեր ու պատմվածքներ, այլ կերպ ասած` տագնապ ու ահազանգ հնչեցնող գործեր: Ես այս առեղծվածից բան չեմ հասկանում, հավանաբար ինքնապահպանության բնազդը մեր հոգու մի անկյունում ննջում է ու հարկավոր պահին ծառս է լինում: Ի դեպ, ինձ համար անհայտ է, թե որքանով կարելի է ասույթը գրական ժանր կոչել, ոմանց համոզմամբ դա իմաստասիրության` փիլիսոփայության տեսակ է, այդուհանդերձ, ես տասը տարուց ավելի դրանցով էջեր է, որ լցնում եմ (խնդրում եմ` չծիծաղեք): Մի ամբողջ գիրք է ձեւավորվել` 6000-ից ավելի մտքերով, խոհերով ու խորհուրդներով լի: Ահա վերջինը. «Գիտես, որ այրում է` ձեռքդ կրակին չես դնում, հիմարին ինչո՞ւ ես խոսեցնում»: Այսօրվա մասին է, ներհայաստանյան միջավայրում որքան առատ են խելացի մտքերը, նույնքան գարշելի են ապուշության հեղումները, ու որքան էլ դառն է խոստովանելը` վերջինների սկզբնաղբյուրը երկրի պատասխանատու կոչեցյալներն են:

Այսօր կատարվող դեպքերը հետագայում տեղ կգտնե՞ն ձեր ստեղծագործություններում:

– Վաղվա մասին ոչինչ չեմ կարող ասել, այս երեկոյի մասին էլ չեմ կարող, միտքը գալիս է` սկսում ես շարահյուսել: Պատերազմ-2020-ն իր սարսափներով երկար ժամանակ ճնշում էր, ցավը չէր մեղմվում, հավանաբար նախախնամությունն էր թելադրողը, որ որոշեցի նստեմ ու գրեմ մի քանի պատմվածք`«Կապիտան Գոռ Վահանյան», «Ցոլակն», «Արծիվներ», «Շուշի», «Օլիգարխի որդին», որոնք պարունակում են լավատեսական կայծեր: Ժողովրդի ողնաշարը ջարդելու իրավունք ոչ ոք չունի, եթե անգամ դա կոչեն միակ ճշմարտություն: Ինչ վերաբերում է «Դիմադրության» պայքարին, ես այնտեղ եմ համակ հոգով, միեւնույն ժամանակ, «Դիմագրքում» գրում եմ բացահայտող ու խրախուսող տողեր, հոդվածներ, դիտարկումներ: Թե դրանք որքանով են հայության շահերից բխում, որքանով են մոտեցնում վերածննդի լուսաբացը, կիմանա ընթերցողը, ես անում եմ խղճիցս բխող ամեն հնարավորը: Օրվան համահունչ մտքի ակնթարթներ ծնվում են ամեն առիթով, իսկ իրականությունը գրական խտացում դառնալու համար ժամանակ է պահանջում: Տարիներ առաջ՝ հարցազրույցի ժամանակ, Հրանտ Մաթեւոսյանին հարցրի, թե ինչու չի գրում Հայոց ցեղասպանության մասին, պատասխանեց, թե ցավը դեռ չի անցել, դեռ չի կարող այդ մասին սառնասրտորեն գրել: Նա այդպես էլ այդ համազգային մեծ ցավը չհաղթահարեց, ես, դե, կին եմ, երեւի ավելի արագ դա կանեմ: Ամեն դեպքում, ապագայի անունից խոստումներ չտամ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода