ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի(Կարդա՛լ բջջային տարբերակը)
ՍԱՏԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ
Ըստ թեոլոգների` եթե Եվան դրախտում իմանար, որ կարտոֆիլը այսքան թանկարժեք է լինելու, խնձորի փոխարեն կարտոլ կուտեր:
* * *
ԻՆՏԻՄ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ասում են, թե Նիկոլը Լավրովի ուղիղ աջակցությունն է ակնկալում Աննայի բարոյական աջակցության դիմաց:
(ՊԱՊԻԿՅԱՆԸ` ՊՆ-Ի ԳՈՐԾԵՐԸ ԹՈՂԱԾ, ՔՊ-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Հիմա ես իմ կուսակցական քարոզարշավը թողած՝ պիտի գնամ ՊՆ սահմանների հարցով զբաղվե՞մ: Էնա ադրբեջանցիները հա՛մ մեր սահմանն են պահում, հա՛մ՝ իրենցը:
* * *
ՕՊԵՐԱՑԻԱ «ՕՄԵԳԱ»
ՀՀ արտգործնախարարությունը արդեն Լավրովի պլա՞նն է ծխում:
* * *
ՎՈԼՈԴԻՆԸ` ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, «ՈՍԿԵ ՑԼԻԿԸե ՖԻԼՄԻ ՈՃՈՎ
(ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵԼՈՎ, ՀՀ-ԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Մարիա Զախարովայի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդդիմադիրների հետ հանդիպումը չի մերժել, բայց կհանդիպի՞:
* * *
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌԱՋ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՆՌՆԱԿԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Երբ որոտում են լուսաձայնային նռնակները, Եվրամիությունը լռում է:
* * *
ԶԱՐԵՀԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԻՐԵՆ ՈՒ ՆԻԿՈԼԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Առանց կարմիր բերետ գեղ եք ընկել, անփե՞տ եք ման գալիս:
* * *
ՆՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՍԱՑՎԱԾՔ
(ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԽԱՅՏԱՌԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Նիկոլական хуже педераста!
* * *
ԴԱՍԱԿԱՆ
– Էրթա՞մ կարտոլ բերեմ:
– Չէ՛, էրթաս, չես գար...