Հայ երգահանը ռուս մեգաաստղերի հետ կհայտնվի նույն նկարահանման հարթակում
ՄշակութայինՌուսաստանյան առաջատար հեռուստաալիքներից մեկն աշնանը բումային անակնկալ կներկայացնի հեռուստադիտողներին: «Իրավունքի» մոսկովյան աղբյուրների համաձայն, շուտով կավարտվի մի մեգանախագծի նկարահանումները, որի գլխավոր հերոսը հայ է: Շատ փակագծեր չբացելով հանդերձ` նշենք, որ այն լինելու է ֆիլմ` ֆուտբոլիստի մասին, որի կերպարը կկերտի մի շարք հիթային երգերի հեղինակ, երգահան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԸ:
Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ ֆիլմում նկարահանվել են մի շարք ռուս հայտնի աստղեր, ինչպես, օրինակ, հայտնի մոդել ՎԻԿՏՈՐԻԱ ՕԴԻՆՑՈՎԱՆ է եւ ռուսական թատրոնի ու կինոյի ամենավառ դեմքերից ԼՅՈՒԲՈՎ ԱՔՍԻՈՆՈՎԱՆ: Ի դեպ, վերջինս իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իրեն «ոգեշնչում են իսկական տղամարդ դերասանները»: Այնպես որ, չի բացառվում, որ այս անգամ Աքսիոնովայի ոգեշնչման աղբյուրը դարձել է կովկասյան արտաքինով Միրզոյանը:
Հատկանշանական է այն, որ մինչ այս պահը` Ալեքս Միրզոյանն անգամ սոցցանցերում չի հրապարակայնացրել սպասվելիք ֆիլմի մասին որեւէ տեղեկություն, մինչդեռ նկարահանումները կմեկնարկեն հաշված շաբաթներ անց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ