Սահմանապահ Խորանաշատում տեղի ունեցավ գիտաժողով եւ համերգ
ԹեմաՏավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանին, արդեն 8 դար կանգնած ոգեղեն սահմանապահը՝ Խորանաշատը, բացի հոգեւոր եւ մշակութային հաստատություն լինելուց, եղել է նաեւ գիտակրթական խոշորագույն կենտրոն: Այն իր մանկավարժական գործունեությամբ Միջնադարյան Հայաստանի գիտական կարեւորագույն առանցքներից մեկն է: Եվ ահա այսօր, Խորանաշատից արեւելք ընկած Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ գիտաժողով՝ հարգանքի տուրք՝ նվիրված այս խոշոր գիտական կենտրոնի հիմնադրման 800-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Տեղի ունեցավ նաեւ «Խորանաշատ 800» պատկերագրքի շնորհանդեսը, զեկուցմամբ հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը: Դե իսկ օրվա ամփոփումը տեղի ունեցավ ազգագրական համերգով:
Երեկոյան նույն մշակույթի տանը համերգային ծրագրով ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը: