Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Սպասվում է առանց տեղումների եղանակ Օրվա խորհուրդ. Մարտի 28

Չխառնել ու չշահարկել՝ երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել․ Արտակ Բեգլարյան

Ներքաղաքական

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը:

Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Աբրահամ Գասպարյանի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար:

Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին:

• Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները:

Գրառմանս հղումը՝ https://www.facebook.com/100000847389707/videos/388882693201690/

• Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ:

• Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին:

• Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները ներկայացնել Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը:

• Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին...

• Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից:

Հ.Գ. վիրավորանք պարունակող և (կամ) առերևույթ կեղծ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունները հեռացվելու են:



Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքըԿանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՓաշինյանը նույնիսկ Կառավարությունից դիմացի մայթ գնում է թիկնապահներով շրջապատված (Video)Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարումը կարող է հանգեցնել մահվան ելքով ավտովթարների աճի, զգուշացնում են գիտնականները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода