Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի կիրառի Ուկարինայում. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանի հարցազրույցը BBC-ին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում իր երկիրը մարտավարական միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ հակամարտության ժամանակ:
Կելինն ասել է, որ ռուսական ռազմական կանոնների համաձայն՝ նման զենք չի կիրառվում նմանօրինակ հակամարտություններում: Նրա խոսքով՝ Ռուսաստանում շատ խիստ դրույթներ կան դրանց կրառման վերաբերյալ, հիմնականում, երբ սպառնալիքի տակ է գտնվում է պետության գոյությունը:
ՌԴ դեսպանը նաեւ մեկնաբանել է Բուշայի շուրջ ստեղծված իրավիճակն՝ ընդգծելով, որ Բուշայի քաղաքապետն իր նախնական հայտարարության մեջ հաստատել է, որ ռուսական զորքերը հեռացել են, ամեն ինչ կարգին է եւ հանգիստ, քաղաքը նորմալ վիճակում է:
«Մեր կարծիքով՝ դա հորինվածք է: Նրանք դա օգտագործում են միայն նրա համար, որպեսզի խախտեն բանակցությունները»,- պատասխանել է ՌԴ դեսպանը: