Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը
ՄիջազգայինԱռողջական լուրջ խնդիրների հետեւանքով 55 տարեկանում մահացել է Ալբանիայի նախկին նախագահ Բուջար Նիշանին: Այս մասին այսօր հայտնել է երկրի նախագահական գրասենյակը, տեղեկացնում է AP-ն։
Նիշանիի մահվան մասին հայտարարել է Ալբանիայի ներկայիս նախագահ Իլիր Մետան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նիշանին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2017 թվականներին, իսկ մինչ այդ եղել է երկրի ներքին գործերի և արդարադատության նախարարը: