Էդուարդ Սպերցյանը` ֆրանսիական թոփ ակումբների դիտակետում
ՍպորտՀայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» և «Մարսելը», հայտնում է Transfermarkt հարթակը: Ըստ ֆրանսիական պարբերականների բացի նշված երկուսից ֆրանսիական եւս մի քան ակումբներ հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով:
Տեղեկություն կա, որ «Մոնակոյի» ներկայացուցիչները արդեն կապվել են Սպերցյանի գործակալի հետ և քննարկել են ամռանը նրա հնարավոր տեղափոխությունը։
Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2024 թվականին։