Սարգիս Ադամյանը վերադառնում է Գերմանիայի առաջնություն
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»։ Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Ադամյանը վարձավճարով հանդես էր գալիս բելգիական «Բրյուգեում», որի կազմում անցկացրեց 16 հանդիպում, խփեց 6 գոլ ու կատարեց գոլաին 1 փոխանցում: Թիմի կազմում նա հռչակվեց Բելգիայի չեմպիոն:
Գերմանական ակումբի հետ Ադամյանը գործող պայմանագիր ունի մինչև 2023 թվականը:
Բունդեսլիգայում տրանսֆերային պատուհանը բաց կլինի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը եւ հնարավոր է, որ այդ ընթացքում հայ ֆուտբոլիստը փոխի ակումբային գրանցումը։