Airbus-ը կստեղծի մոլորակի համար անվնաս ինքնաթիռներ
ՄիջազգայինAirbus-ը կստեղծի մոլորակի համար անվնաս ինքնաթիռներ։ Airbus-ը գործարան է բացել Մեծ Բրիտանիայի Ֆիլթոն քաղաքում, որը մասնագիտացած է կրիոգեն վառելիքի համակարգերի մշակման մեջ, որոնք անհրաժեշտ են հաջորդ սերնդի ջրածնային շարժիչով ինքնաթիռներ արտադրելու համար։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մոլորակի համար անվնաս տեխնոլոգիաների ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ապագա վառելիքի համակարգերը պատրաստվում են օգտագործվել Airbus ZEROe մարդատար ինքնաթիռների արտադրության մեջ, որոնց մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2035 թվականը։
Դրանց առանձնահատկությունը մթնոլորտ վնասակար արտանետումների իսպառ բացակայությունն է։ Ընկերությունն ակնկալում է, որ վառելիքի համակարգերը պատրաստ կլինեն ցամաքային փորձարկման համար 2023 թվականին, իսկ թռիչքային փորձարկումներին՝ 2026 թվականին:
Airbus-ի գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին այս տարվա սկզբին CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերության նպատակները մոտ ապագայում էկոլոգիապես մաքուր վառելիքի աստիճանական անցումն է, ինչպես նաեւ դրա սպառման կրճատումն ու ինքնաթիռներից ածխաթթու գազի արտանետումների կրճատումը: