Iravunk.com | ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ. «Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան»
Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.am Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Հաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետ Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ. «Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք նկարչուհի ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

 - Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

 -Մորաքույրս նկարիչ է: Ծնվել, չեմ ծնվել, արվեստանոց եմ հիշում։ Նա թեև իր արվեստանոցը չուներ, բայց ամբողջ տունը մի մեծ արվեստանոց էր դարձրել: Մեկ- երկու տարեկանից սկսած՝ հիշողությանս մեջ յուղաներկի յուրահատուկ հոտն է տպավորվել, սովետական ներկերի մետաղական տարաների կիսաներկոտ երեսները, վրձինները... Հիշում եմ, որ ամենուր մատիտներ ու ներկեր կային, 90-ականների սկիզբն էր, քիչ էր նկարում, հոգսերը շատ էին գյուղում, պետք էր աշխատել... Բայց ես, որ նոր- նոր երկու տարեկան էի, հարազատներիս պատմելով՝ խաղալ չէի սիրում, հիմնականում գորգի վրա, փորս բաց պառկած, մատիտներով ինչ-որ բան էի նկարում- խզբզում: Ես չեմ հիշում կոնկրետ որևէ սկիզբ։ Ինչ հիշում եմ ինձ, նկարել եմ:

Սկզբի փոխարեն, եթե առանձնացնելու լինեմ, կառանձնացնեմ որպես նկարիչ ձևավորման ամենակարևոր պահերը իմ կյանքում: Առաջինը արվեստի մթնոլորտն էր տանը և մորաքույրս՝ Նեկտար Սահակյանը, ով այդ սերը ներարկեց, ուղղորդեց, մայրս, որ ամենադժվար ու սուղ պայմաններում ինձ անթերթ ու աններկ չթողեց, չթողեց հուսահատվել... Երկրորդ ամենակարևոր պահը եղավ ծանոթությունը և համագործակցությունը Հենրիկ Իգիթյանի հետ, հետո՝ Գեղարվեստի ակադեմիան...

 - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 -Գիտակցումը, որ տիրապետում ես մասնագիտական վարպետության գաղտնիքներին, և զգացումը, որ ներսումդ անսահման ազատության կրող ես, որ գիտելիքներիդ գերին չես, որ իրենք են քեզ ծառայում, համարում եմ իմ ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը: Հաճույքը, որ զգում եմ, ուժը, որ եռում է ներսումս նկարելիս: Իհարկե, կարելի է որպես ձեռքբերում նշել նաև 5 անհատական ցուցանադեսները, այդ թվում՝ նաև «Նարեկացի» արվեստի միությունում, Ջոտտոյի տուն թանգարանում, ՀՀ Նկարիչների միությունում, գրքերի ձևավորումները, մեկ տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթ-ցուցահանդեսների մասնակցությունն ու մրցանակները, բազմաթիվ խմբային ցուցահանդեսներ: Ինձ համար մեծ ձեռքբերում եմ համարում ամիսներ առաջ ԱՄՆ-ում հայտնի Context Art Miami 2021 միջազգային ցուցահանդես- վաճառքին մասնակցությունս՝ 27 ինքնադիմանկար պատմում էին դիտողին Հայաստանի մասին:

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Որպես հայ՝ առաքելություն ունեմ կրելու տեսակը նրանց, որ հզոր բերդեր են կառուցել, գրեր են ստեղծել, մշակույթ ու գեներ են փոխանցել, որպես արվեստագետ՝ այդ ամենը արվեստի վերածելու առաքելություն ունեմ ու, ըստ հնարավորության, դա աշխարհին մատուցելու, տեսանելի դարձնելու նպատակ:

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Կրթված կինը իր մեծացող երեխայի համար ձևավորման օրինակ է, կրթության, դաստիարակության, աշխարհայացքի ու արժեքային համակարգի ստեղծման ուղղորդող և հիմն-ա-դիր:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Որոշակիորեն ծանոթ լինելով Շլիմանի կյանքին և գործունեությանը, իհարկե կարելի է ենթադրել ասված խոսքերի իմաստը, բայց կարծում եմ, թե Եվրոպային դա այնքան էլ մեծ դժբախտության առիթ չի տվել: Գուցե հունական մի շարք գտածոների փոխարեն թանգարանները լցված լինեին հայկականներով, մինչդեռ երկու դեպքում էլ հզոր մշակույթն ու քաղաքակրթությունը կարիք ունեն հզորացնելու իրենք իրենց, աշխարհում ցանկացած լավ բան ուժի և պաշտպանության կարիք ունի: Պատերազմների ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրում, թե որքան հին քաղաքակրթության կրող ես, և եզակի հուշարձանները երկնքից թափվող արկերից ոչնչանում են նույն կերպ, ինչպես քոչվորի կառուցած փարախներից մեկը:

 - Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Կա համառություն և սեր, որ խառնվելով երազանքին՝ կարող է փոխել երկուսն էլ և՛ մարդուն, և՛ աշխարհը:

 - Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Որպես նկարիչ, արվեսագետ՝ չափազանց զգայուն եմ իրականության նկատմամբ, որում ապրում եմ: Այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չէ: Եվ բացարձակապես կարևոր չէ՝ արտահայտվում է տառացիորեն, թե վեր է ածվում ընդհանուր մթնոլորտը ամփոփող զգացողության, որ նկարի առջև կանգնող ամեն մարդու մեջ արձագանք է գտնում: Երբեմն թվում է, թե որպես նկարիչ ես վեր եմ ածվում հայելու, որի առաջ ամեն մեկս  կարող ենք գտնել ինքներս մեզ: Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան, հսկայական նկարաշարեր, որ դեռ որևէ մեկը չի տեսել արվեստանոցից դուրս, նկարված են տուշով: Սևը բազմերանգ ու բազմաշերտ է, չնայած որևէ պատկեր տառացի չի հուշում, գծագրում, որ չարթնացնի բթացած ցավը, նույնը և ուրախությանն է վերաբերվում: Նկարը, որ ասելիք չունի, չի զգում, գեղեցիկ ֆորմաների վաճառքային կոմպոզիցիայի է վեր  ածվում, զրկվում կյանքից ու էվոլուցիայից:

 - Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Պատճառները շատ են, ինչպես ստեղծագործողի ներսում, այնպես էլ՝ դրսում: Խնամի- ծանոթ-բարեկամ կոնստրուկցիան, սեփական կոմունիկացիոն ունակությունների թույլ զարգացվածությունը, ինքնադրսևորման դաշտի փոքրությունը, գնահատողների ոչ բավարար կվալիֆիկացիան, գնահատողների սուբիեկտիվ նախընտրությունները օբիեկտիվ մասնագիտական գնահատման դաշտ բերելը ... կարելի է երկար թվարկել:

Խորը հավատ ունեմ, որ համառ, հաստատակամ և իրենց ընտրած ճանապարհը խենթորեն սիրողներին որևէ բան խանգարել չի կարողանա:

 - Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։

 -Բարդ և հակասական ժամանակներ ենք ապրում, ինքներս մեզ հավաքելու, սեփական թուլությունները հաղթահարելու, կոնկրետանալու ու մեր լավագույն տեսակը դառնալու ժամանակներ են: Վերաբերմունքս մեկն է՝ «անգամ եթե նկարել չգիտենք, սովորելու միակ տարբերակը լացելու փոխարեն աշխատելն է, և որքան ավելի լավ արդյունք ենք ակնկալում, այնքան ավելի ջանադիր պետք է լինենք»:

 - Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հզոր։

Ք. Աբրահամյան



Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода