«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. Զուրաբիշվիլի Փաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. Պուտին Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն Գիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետ Գիտնականները հայտնաբերել են թուլամտության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոց Քարտեզագրվել են տիեզերական ձգողականության ալիքները Տրամադրության բարելավումն օգնում է նվազեցնել աղիներում բորբոքային գործընթացների մակարդակը․ հետազոտություն Պատերազմ չի լինելու, թող սարսափեն խարդավանքների սիրահարները, հետհաշվարկը սկսված է. Բացառիկ կանխատեսում

Ինչ տեղի ունեցավ Արցախում, ցեղասպանության շարունակությունն էր. լիտվացի դերասան

Մշակութային

Կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա փառատոնը: Ցուցադրվեցին 27 մոնոներկայացում, որից 9-ը` միջազգային ծրագրում: «Իմ հայրը» ներկայացմամբ` փառատոնին ներկայացավ նաեւ «Արմմոնո»-ի վաղեմի բարեկամ լիտվացի դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒԲԻՆՈՎԱՍԸ, ում հետ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունքը»:

«ԷԼԻ ԱՇԽԱՐՀՆ ԻՄԱՑԱՎ, ՑՆՑՎԵՑ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑ…»

Այս տարին հոբելյանական էր «Արմմոնո»-ի համար, արդեն 20-րդ անգամ է փառատոնը կայանում, որի շրջանակներում Դուք մեկ անգամ չէ, որ Հայաստանում եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկապես, արդեն, երեւի թե, 6-րդ անգամ եմ մասնակցում փառատոնին: Այսօր աշխարհում քչերը կարող են գլուխ գովել, որ 20-ամյա փառատոն ունեն, եւ այն դեռ ապրում է, հատկապես այս դժվարին ժամանակներում: Անկեղծ ասած, մինչեւ վերջին պահը մտածում էի, որ այս տարի փառատոնը կչեղարկվի, բայց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը զանգահարեց եւ ասաց, որ իհարկե, այն լինելու է: Սա ուղղակի հերոսություն է: Ընդ որում` փառատոնը կարողանում է մասնակից դարձնել ուժեղ դերասանների, եւ այն այսօր ոչ միայն տարածաշրջանային համբավ ունի, այլ շատ ավելի մեծ: Ինձ համար այս փառատոնը դարձել է հարազատ եւ ընդհանրապես` Հայաստանն է դարձել լիովին հարազատ տուն: Ժամանակին Ստեփանակերտում էլ եմ ներկայացում խաղացել, եւ այն ողջ կյանքում կլինի անմոռանալի հուշ:

Ի դեպ, ուղիղ 10-ը տարի առաջ էր, որ Ստեփանակերտում ներկայացում խաղալու պատճառով հայտնվեցիք Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում: Սա ինչպե՞ս անդրադարձավ Ձեզ վրա:

– Շատ տհաճ միջադեպեր եղան: Հիմա նույնիսկ ծիծաղել է, բայց Լիտվայում անգամ միտինգներ եղան իմ դեմ, իհարկե, ոչ թե լիտվացիների, այլ ադրբեջանցիների կողմից: Նոտա հղեցին կառավարությանը: Բայց այդ ամենն ինձ վրա որեւէ անդրադարձ չունեցավ, բացի նրանից, որ Ադրբեջանում անցանկալի անձ եմ:

Այս ընթացքում Արցախն անցավ երկու պատերազմների միջով, որից վերջինի ժամանակ ունեցանք ոչ միայն մարդկային, այլեւ տարածքային կորուստներ: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

– Թե ինչի միջով է այս տարիներին անցել Արցախն, իհարկե, գիտեմ, կարդում եմ ու հետեւում, բայց գուցե ոչ այնքան, որքան Դուք գիտեք: Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի հանցագործություններից է մարդկության պատմության մեջ: Այդ մասին չհիշել, չխոսել, չընդունել, ուղղակի անհնար է, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, դրա շարունակությունն էր: Էլի աշխարհը իմացավ, ցնցվեց ու ոչինչ չարեց…Տեղի ունեցածի համար որեւէ մեկը ներողություն անգամ չխնդրեց, մինչդեռ, օրինակ, Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` կարողացավ ապաշխարել եւ մաքրվել: Ցավոք, քչերին է սա հաջողվում: Այնպես որ, Արցախի հարցում իմ վերաբերմունքը միանշանակ է, եւ ինձ համար ամեն ինչ պարզ է: Բայց, ավաղ, այն, ինչ պարզ է ինձ համար, չի նշանակում, թե պարզ է ուրիշներին, որոնք կարող են շատ ավելին անել:

«ԸՍՏ ԻՍ, ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ՉԻ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պարոն Ռուբինովաս, պատրա՞ստ եք նորից գնալ Ստեփանակերտ` նոր ներկայացումներով:

– Իհարկե, միանշանակ: Երբ վերադարձա Ստեփանակերտից ու պատմեցի տանն այն գեղեցկության մասին, ինչ տեսել եմ, որը չէր խամրեցրել անգամ պատերազմը, հստակ նպատակ դրեցինք, որ ընտանիքով գալու ենք Հայաստան, մեքենա ենք վարձելու, երկրով մեկ շրջելու ենք եւ անպայման գնալու ենք նաեւ Ստեփանակերտ: Բայց հիմա հասկանում եմ, որ գոնե այս պահին սա, ուղղակի, հնարավոր չէ:

Այս տարի Դուք Հայաստան եկաք ոչ միայն նոր ներկայացում բերելով, այլ նաեւ Լիտվայի նախագահին: Ի՞նչ կասեք այս զուգադիպության մասին:

– Երեւի նախագահն իմացել էր, որ եկել եմ ու շտապեց իմ հետեւից (կատակում է, - հեղինակ): Սա շատ սիմվոլիկ էր, որ մեր այցերը համընկան: Կարծում եմ` Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունները պետք է ընդլայնվեն: Եվ թեպետ Հայաստանը Լիտվայի համար չի ներկայացնում տնտեսական կամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն, որը կլինի ուժեղ, կարող ու հարուստ գործընկեր, բայց ամեն ինչ չէ, որ որոշվում է նավթով ու գազով: Այն, որ Լիտվայի նախագահը եկավ, կարեւոր էր, որովհետեւ մենք ունենք այստեղ ամուր կապեր, հատկապես` մշակութային: Ըստ իս, նախագահը դատարկաձեռն չի եկել Հայաստան: Իհարկե, իր փոխարեն չեմ կարող ասել, բայց նման այցերն ուղղակի հենց այնպես չեն լինում: Հետեւապես, այս ամենը հիանալի է: Մենք հայ թատրոնի դերասանների, փառատոների հետ շատ երկար ժամանակ է, ինչ ընկերություն ենք անում: Անընդհատ հայ դերասաններին հրավիրում ենք մեզ մոտ, որոնց ներկայացումներին Լիտվայի հայ համայնքը շատ ակտիվ  մասնակից է դառնում: Ժամանակին ինքս էլ փառատոն ունեի եւ հիշում եմ, որ Ռոբերտ Հակոբյանը ներկայացում պետք է խաղար մեր փոքրիկ դահլիճում, որտեղ 40 մարդ է տեղավորվում: Բայց ինձ սկսեցին այնքա՜ն զանգել, որ հնարավորություն ստեղծենք ավելի մեծ թվով հանդիսատեսի համար, որ արդյունքում 70 մարդ էր եկել ու գրեթե իրար գլխի էին նստել, որովհետեւ ամբողջ հայ համայնքը եկել էր նայելու, աջակցելու: Այնպես որ, հայ-լիտվական կապերը հիանալի են, դրանք կան եւ լինելու են:

«ՍԱՐՍԱՓՆ, ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԵԼ Է ՀԱՅՐՍ ԴԵԿՈՐՆԵՐՈՎ ՑՈՒՅՑ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՏԱԼ»

Այսօր, երբ ամբողջ Արեւմուտքը հեռացել է ընտանեկան ավանդական արժեքներից, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք որոշեցիք բեմականացնել Ձեր հոր պատմությունը

– Համամիտ եմ, որ հայերի մոտ եւ ընդհանրապես` Կովկասում, ծնողների նկատմամբ հարգանքի մշակույթը շատ ավելի մեծ է: Հայրս 1930 թվին է ծնվել, այնպես չէ, որ նա մասնակցել է պատերազմին, բայց նա անցել է դրա միջով եւ զգացել սեփական մաշկի վրա: Երբ գերմանացիները 1941 թվականի հունիսի 22-ին սկսեցին պատերազմը, այն ժամանակ Լիտվան Սովետական Միության կազմում էր, ու պատերազմից 10 օր անց` հուլիսի սկզբին, իմ պապը գնդհակարվեց: Ընդ որում` հենց լիտվացիների ձեռքով, ոչ թե` գերմանացիների, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել զանգվածային գնդակահարություններում: Դրանից հետո տատիկս հորս հետ, որը դեռ 11 տարեկան էր, չեն ենթարկվել ու հանձնվել գետտո ու, երեւի, փառք Աստծո, որ այդպես է եղել:  Նրանք փախել են Արեւմտյան Բելառուս, որտեղ տատիկս ուներ ընկերուհի: Նրանք ցանկացել են իր մոտ մնալ, բայց ընկերուհին չի ընդունել, քանի որ վախն ամեն ինչից վեր էր: Արդյունքում նոյեմբեր ամսին նրանք գնացել են անտառ եւ երեք տարի ապրել այնտեղ: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես են անցկացրել ձմեռը, ինչպես են քնել` ծածկվելով ձյունով: Ինչ-որ մարդիկ են եկել, մեկը մի կտոր հաց է տվել, մյուսը` մի պատռված հագուստ, իսկ երրորդը` նենգաբար փորձել է իշխանություններին հանձնել նրանց: Բայց էլի փախել են, հրաշքով փրկվել ու, ի վերջո, հայտնվել մի շատ լավ մարդու մոտ, որը նրանց ընդունել է: Սակայն, այստեղ մնալն էլ է դարձել անհնար: Սկսել են կասկածել, որ իրենք այդտեղ են ապրում: Եվ այդ մարդն, ում տանն ապաստանել էին, առաջարկել է անտառում փոս փորել եւ թաքնվել այնտեղ: Տատս 10 ամիս հորս հետ ապրել է երկու մետր խորությամբ փոսի մեջ: Այնպիսի սառնամանիքների միջով են անցել, որ հետո բժիշկները նույնիսկ ասել են, որ պետք է ցրտահարված վերջույթներն ամպուտացնել: Ոչ թե հրաշք, այլ սերիաներով հրաշքներ են եղել, որ հայրս ու իր մայրը կարողացել են ողջ մնալ: Բայց նա ինձ այս պատմության մասին գրեթե ոչինչ երբեք չէր պատմել:

- Եթե ոչինչ չէր պատմել, այդ դեպքում՝ ինչպե՞ս եք կարողացել բեմականացնել այս ողջ եղելությունը:

- Իհարկե, գիտեի, որ պապիկիս գնդակահարել են ու հայրս եւ տատս ինչ-որ տեղ փախել են, բայց մանրամասներից տեղյակ չէի: Երբ հարցնում էի հորս, ասում էր, որ չի ցանկանում այդ մասին խոսել ու ընդհանրապես ոչ մեկին չէր պատմում: Իր համար շատ ցավոտ էր այդ ամենը վերհիշել եւ, կարծես, այս ամենը նա թաքցրել էր իր ենթագիտակցության մեջ ու մոռացել: Եթե չլինեին իմ տղաները, որոնք համառորեն պնդում էին, որ պապիկը պատմի իր պատմությունը, այդպես էլ ոչինչ չէինք իմանա: Մի անգամ այնքան հարցրեցին, թե  «ինչպե՞ս ես թաքնվել», «ի՞նչ է եղել», որ վերջապես համոզեցին: Հայրս ասաց, որ չի պատմի, բայց կգրի այդ մասին: Նա ուներ ֆենոմենալ հիշողություն պատմության եւ գրականության մասին, բայց ինքն էլ էր զարմացել, թե ինչպես էր հիշում իր հետ տեղի ունեցածը՝ անգամ ժամանակային ճշգրտությամբ: Տպավորություն էր, որ տողերը, պարզապես, հորդում են նրա հիշողությունից: Երբ դեռեւս գրքի սեւագիր տարբերակը կարդացի, ուղղակի ողբում էի եւ չէի կարողանում պատկերացնել, որ հորս մասին ոչինչ չգիտեմ: Իրականում մենք շատ մտերիմ էինք, միասին աշխատում էինք, բայց ես չգիտեի… Այդ գիրքը լույս տեսավ իր մահից կես տարի անց, եւ ես որոշեցի, որ պարտավոր եմ ներկայացում անել՝ գրքի հիման վրա: Այս ներկայացման վրա աշխատել եմ 4 տարի, որովհետեւ չգիտեի՝ ինչպե՞ս եմ անելու, ինչպե՞ս կարող եմ խաղալ հորս կերպարը: Բոլորովին այլ է, երբ դերասանն ուրիշի կերպարն է խաղում, բայց այս դեպքում խոսքը հարազատ հորս մասին էր: Անընդհատ տառապանքների, փնտրտուքի մեջ էի, ինչ-որ բան դուրս չէր գալիս, մտածում էի, որ պետք է ցույց տամ անտառը, ձյունը, ժամանակաշրջանը…. Իսկ հետո հասկացա, որ այդ ամենն, ուղղակի, պարզունակ կլինի, որովհետեւ, միեւնույն է, այն մթնոլորտն ու սարսափն, ինչի միջով անցել է հայրս, դեկորներով ցույց չեմ կարող տալ, այն կարող է լինել միայն ենթագիտակցությանս մեջ: Ես արեցի լակոնիկ ներկայացում, որտեղ երաժշտությունից բացի՝ ոչինչ չկա, բայց հանդիսատեսն ընկղմվում է այս ներկայացման մեջ ու ինձ հետ միասին վերապրում պատմությունը:

«ԵՐԲ ԱՐԴԵՆ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՆ, ԷԼ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ…»

- Լիտվան այդ տարիներին, որը նկարագրում եք Ձեր ներկայացման մեջ, Ռուսաստանի հետ միասին պայքարում էր ֆաշիզմի դեմ: Հիմա իրավիճակը փոխվել է: Ռուս-ուկրաինական պատերազմում Ձեր երկիրը պաշտոնապես սատարում է Ուկրաինային: Իսկ մշակույթում ե՞ւս գերակշռում է հակառուսականությունը:

- Լիտվան միանշանակ կարծիք ունի այս պատերազմի վերաբերյալ, եւ այստեղ հարցեր չեն ծագում, այդ թվում՝ ինձ մոտ: Իհարկե, չեմ կարծում, որ Պուտինը երկրորդ Հիտլերն է, Պուտինը Պուտինն է, բայց արդյոք նա ավելի լավն է... Մշակույթին, ցավոք, այս ամենն արդեն առնչվում է: Եթե վերցնենք Երկրորդ համաշխարհային պատերազմը, չէ որ այն ժամանակ էլ գերմանականան մշակույթը կար, եւ այն չվերացավ: Ռիխարդ Վագները, որին աղոթում էր Հիտլերը, նրա երաժշտությունն այսօր էլ է հնչում, բայց այն ժամանակ մերժվում էր: Եվ հիմա, ցավոք, եւս այդպես է: Ես շատ եմ սիրում ռուսական մշակույթը, ռուսական թատրոնը, ինքս ավարտել եմ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, բայց այսօր պատերազմը սպանում է մշակույթը, այդ թվում՝ հենց իր: Կարծում եմ՝ երբ այս ամենն ավարտվի, իսկ այն, միեւնույն է, մի օր ավարտվելու է, ամեն ինչ կվերականգնվի: Էլի կսկսեն ընթերցել Պուշկին, Տոլստոյ ու Դոստոեւսկի, կլսեն Չայկովսկի, իսկ ռուս դերասանները կրկին կխաղան ամբողջ աշխարհում, բայց ոչ հիմա: Այս ամենը շատ ցավալի է, բայց այդպես է:

- Փաստորեն, 21-րդ դարում մշակույթով փոխել աշխարհն, առավել եւս փրկել, հնարավոր չէ՞:

- Միշտ մտածում էի, որ հնարավոր է, հիմա կասկածում եմ: Երբ արդեն ռմբակոծվում են թատրոններն, էլ ի՞նչ կարող է մշակույթը… Մենք երբ վերջին, այսպես ասած, «ստադիային» չէինք հասել, ես չորս ձեռքով կպնդեի, որ մշակույթը կարող է, բայց հիմա հնարավորություն չեմ տեսնում: Ամեն դեպքում, հուսով եմ, որ այս ամենը մի օր կավարտվի:

- Նոր ներկայացումներով՝ սպասե՞նք Ձեզ նորից Հայաստանում:

- Իհարկե, եւ հուսով եմ՝ ավելի լավ ժամանակներ կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետԳիտնականները հայտնաբերել են թուլամտության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոցՔարտեզագրվել են տիեզերական ձգողականության ալիքներըՏրամադրության բարելավումն օգնում է նվազեցնել աղիներում բորբոքային գործընթացների մակարդակը․ հետազոտությունՊատերազմ չի լինելու, թող սարսափեն խարդավանքների սիրահարները, հետհաշվարկը սկսված է. Բացառիկ կանխատեսումՑուցադրել են Huawei Mate 70-ի բոլոր չորս մոդելները և Mate X60-նՈւկրաինային օգնության եւս մեկ այլ հակառակորդ աշխատանք է ստանում Թրամփի վարչակազմումԱլիևի՝ ՀՀ-ին ներկայացրած պահանջները նույնքան անհիմն են, որքան դա ժամանակին Ադրբեջան կոչելը․ ՈսկանյանՀՌՕ-ի մասնակցին դաժանաբար ծեծի ենթարկած ազերին մահացել է կալանավայրումՀնարավոր են ֆինանսական խնդիրներ. դեկտեմբերի 6-ի աստղագուշակԻնչի մասին է պետք հիշել, երբ պատրաստվում եք հանձնվելՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտությունԱհա՝ ինչպիսին է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնների ցանկըԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը․ Լլոյդ Օսթինը՝ Պապիկյանին«Հրապարակ». «Աննա վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նըՍիրիական Հոմսի համար ճակատամարտը կդառնա վճռական (Տեսանյութ)Մի քանի կյանքի խորհուրդներ, որոնց մարդիկ զուր են «լայքում» համացանցումԹույլատրվել է Ալցհեյմերի հիվանդության նոր դեղամիջոցի օգտագործումըԹրամփի թիմը սպառնացել է, որ կարող են Զելենսկիին չճանաչել, որպես լեգիտիմ նախագահ«Հրապարակ». Հեռախոսի 18+ բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան. կին պատգամավորները ուշադիր ընթերցել են2024 PT5 աստերոիդը հեռացել է մերձերկրյա ուղեծրից«Ժողովուրդ». «Պադավատապետությունը» ամրանում է․ ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը20 միլիո՞ն. Սպերցյանը կարողա է տեղափոխել ՊՍԺԿայացավ 2025թ․ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը«Հրապարակ». Լուսինե Բադալյանը մերժում է. ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին. «Լուլուն» ասել է՝ ես էլ վայր կդնեմ մանդատս«Իրավունք». Փրայմերիզը թոզփչոցի է. Փաշինյան արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն«Ժողովուրդ». Հիմա էլ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին է սկանդալի կենտրոնում հայտնվելՍերգեյ Լավրովի հետ Թակեր Կարլսոնի ամբողջական հարցազրույցը (Տեսանյութ)Վրաստանի նախագահը շնորհակալ է Զելենսկուց` Վրաստանի դեմ պատժամիջոցների համարԿուրսկի ճակատում ռուսական անօդաչուները զանգվածաբար ոչնչացնում են ամերիկյան զրաահտեխնիկան (Տեսանյութ)Վլադիմիր Զելենսկու թագավորությունը կավարտվի Ուկրաինայի մասնատմամբ. SpectatorՓաստաբաններն իրավամբ իրավունքի զարգացման լոկոմոտիվն են, որը երբեմն իրականացնում են իրենց առողջության, արժանապատվության ու անվտանգության հաշվին⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտամարմնային բեղմնավորման հիմքում սերն ու սաղմնաբանն են. Հայտնի սաղմնաբանը տալիս է ԷԿՈ-ով ծնող դառնալու միակ բանաձեւըՈվ ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմինԱրսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալԲայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել»Փաստաթուղթ. բանտապետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնիցԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, ԳՅՈՒՄՐԻԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՕԾՎԻԱդրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆՊատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top