Աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում այգի է հիմնել
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել, որը գտնվում է տեղի Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ: Ավելի քան մեկ տարի տեւած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ:
Հունիսի 1-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը, որին կմնասնակցեն անձամբ Արթուր Աբրահամն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Նշենք, որ կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, սիրված մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. ունի խաղահրապարակ, այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով: