Ժամանակն է բարձրացնել ՀԱՊԿ-ը ՄԱԿ խաղաղարար գործունեությանը ներգրավելու հարցը. Ղազախստանի դեսպան
ՄիջազգայինԸստ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԲՈԼԱՏ ԻՄԱՄԲԱԵՎԻ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առաջին անգամ գործնականում ցույց տվեց իր ներուժը 2022 թ. հունվարին` Ղազախստանում տեղի ունեցած ներքաղաքական ցնցումների ժամանակ: Այս մասին նա նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ:
«Այժմ կազմակերպության անդամ Ղազախստանը կարծում է, որ արդեն ժամանակն է բարձրացնել ՀԱՊԿ-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խաղաղարար գործունեությանը ներգրավելու հարցը», - ընդգծեց դեսպանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ