Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին. Արցախի ԱԺ նախագահ
ՆերքաղաքականԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ի պաշտպանություն «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, որը 2022 թվականի մայիսի 14-ից կալանավորված է, հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը եւ այլն։ Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում։ Նրա հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները եւ որակներն արժանի են բարձր գնահատանքի։
Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին եւ հորդորում իրավապահ կառույցներին՝ փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»։