ԵԱ. Արթուր Հովհաննիսյանը և Բարեղամ Հարությունյանը լքեցին պայքարը
ՍպորտԵրևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) այսօր մեկնարկեցին. քառորդ եզրափակչի շրջանակներում Հարությունյանը ուժերը չափեց Սախիլ Ալախվերդովի հետ, իսկ Հովհաննիսյանը` Մարտին Սալվադոր Մոլինայի։ Մեր երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին եւ լքեցին պայքարը։
Ավելի վաղ պարտվել և պայքարից դուրս էին մնացել` Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։