Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

Փաստացի Արցախն Ադրբեջանի մաս է. ՔՊ-ական նորընտիր պատգամավոր

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլից» ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ունի ընդամենը միջնակարգ կրթություն: Նա էլ մեզ ո՛չ ավել, ո՛չ պակաս վստահեցրել էր, որ քաղաքականության մեջ` կոնկրետ ԱԺ-ում եւ նաեւ ավագանիում, այդքան էլ կարեւոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Հետեւապես, նրա հետ զրուցեցինք ոչ թե կրթական, այլ քաղաքական հարցերից:

– Տիկին Եղիազարյան, խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում Ձեր օրենսդրական աշխատանքը:

– Հանձնաժողովների հարցում, ճիշտն ասած, որպես ավագանու անդամ, ինձ համար ցանկալի էր ընդգրկվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, բայց քանի որ այնտեղ հանձնաժողովի անդամների ցանկալի քանակը համալրված է, հետեւաբար կփորձեմ տեսնել, թե որտեղ ինձ ավելի հարմար կլինի: Չի բացառվում, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով գնամ, որովհետեւ, որպես ավագանի էլ անընդհատ առնչվում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ հարցերին, փորձում եմ աջակցել: Նույն կերպ կշարունակեմ նաեւ Ազգային ժողովում ու կանեմ ամեն ինչ` հանուն մեր պետության եւ մեր ժողովրդի շահի:

– Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:

– Եթե զբաղվում եմ քաղաքականությամբ եւ հանդիսանում եմ նաեւ քաղաքական թիմի անդամ, հետեւաբար կիսում եմ նաեւ իմ քաղաքական թիմի ամբողջ պատասխանատվությունը, ուղենիշն ու ամեն ինչը: Այնպես որ, պատրաստ եմ կրելու նաեւ այդ պատասխանատվությունը եւ անելու ամեն ինչ` ի բարօրություն մեր հայրենիքի: Այո՛, շատ ծանր շրջան է, եւ ես իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի երկրում ե՛ւ իրավիճակը կարգավորվի, ե՛ւ քաղհասարակությունը համերաշխության գա:

– Իսկ Արցախի հարցում համամի՞տ եք իշխանության վարած հանձնելու քաղաքականության հետ: 

– Ո՞ւմ ենք հանձնում, կարո՞ղ եք ասել:

– Ադրբեջանին, էլ ո՞ւմ...

– Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք: Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Քանի դեռ չկան ճանաչված սահմաններ, ճանաչված որպես անկախ պետություն կամ Հայաստանի կազմում, չենք կարող պնդել, թե Արցախը Հայաստանի մասն է: Մենք, որպես հայ ազգ, միշտ էլ նույն կերպ ենք ընկալում նաեւ Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ մեր պապերի տունն է եղել եւ համարում ենք` որպես հայրենիք, բայց կա պարզ իրողություն եւ իրավական փաստեր: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը:

– Այսինքն` ընդունում եք, որ Արցախն Ադրբեջանի մա՞ս է:

– Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է: Հոգեբանորեն չենք կարող ընդունել, բայց այստեղ կան փաստեր, որոնց վրա չես կարող չհիմնվել, ինչը միջազգային հանրությունը մեր առջեւ դնում է: Այստեղ կարեւոր է, որ բանակցային գործընթաց սկսվի, եւ «անջատում հանուն փրկության» թեզն առաջ տանելով փաստենք, որ Ադրբեջանն այն ժողովրդավար պետությունը չէ, որի սահմաններում կարող է գոյատեւել Արցախը, թեկուզ որպես ինքնավար մարզ կամ վարչական միավոր` Ադրբեջանի կազմում: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այս հարցը պետք է ճիշտ ուղղությամբ տանել եւ շատ զգուշավոր լինել: Հիմա մենք այս ծանր պատերազմի հետեւանքներից հետո, անպատասխանու հայտարարություններ անելով, ինչ է թե բոլորին դուր գանք, չենք կարող ավելի վատ իրավիճակի հասցնել բանակցային հարցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода