Իր գիտակից ողջ կյանքը նվիրել է դպրոցին եւ սաներ կրթելուն` վստահեցնելով, որ Արցախը ու արցախցին երբեք չեն ընկրկի, որքան էլ թշնամին փորձի սուր ճոճել
Արցախում այս տարի «Վերջին զանգը» հնչել է 2672 աշակերտի համար: Առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ: Վերջին զանգին նվիրված միջոցառումները մեկնարկել են Արցախի Հանրապետության դրոշի և պետական օրհներգի ներքո: Գեղեցիկ միջացառումների շարք էր կազմակերպված նաեւ Մարտունու Ն. Ստեփանյանի անվան N 1 միջնակարգ (հոսքային) դպրոցում, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ իր աշակերտների համար ասոցացվում է, որպես երկրորդ մայր: Սյդպիսինն է նաեւ 40 եւ ավել տարիների Հայոց Լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սիլվա Արզումանյանը, ով իր գիտակից ողջ կյանքը նվիրել է դպրոցին եւ սաներ կրթելուն: Այսօր էլ նա շարունակում նույն ջանասիրությամբ կրթել մատաղ սերնդին` վստահեցնելով, որ Արցախը ու արցախցին երբեք չեն ընկրկի, որքան էլ թշնամին փորձի սուր ճոճել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ