«Grande Mister». Մխիթարյանը` Մոուրինյոյի մասին (լուսանկար)
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ռոման» նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին գավաթը։
Այս խաղում 17 րոպե խաղադաշտում անցկացրած եւ վնասվածքի պատճառով փոխարինված Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Instagram-ում.
«Grande Mister»,- գրել է Մխիթարյանը նկատի ունենալով թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, վերջինիս հետ լուսանկարին էլ կից ավելացրել է երկու գավաթների էմոջի։
Նշենք, որ սա Մխիթարյանի առաջին գավաթը չէր, նա նաեւ Մոուրինյոյի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել էր Եվրոպա Լիգայի գավաթը։