Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ) Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տուն Սամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի է Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան Փաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ Մինասյան Ռուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներին

«Կինոյի պետական կառավարման համակարգը մի խնդիր ունի` փող կրծել». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Պարոն Գալստյան, այսօր ի՞նչ ֆիլմեր են ֆինանսավորվում:

– Այսօր մսխում են այդ գումարները: Հայաստանի Հանրապետությունը, որը աղքատ երկիր է, ամեն տարի հարկատուների` իմ, ձեր գումարների հաշվին պետական բյուջեից կինոյին հատկացնում է ութ հարյուր միլիոն դրամ: Ես սա ասում եմ մինչեւ 2020, 2021 թվականի տվյալները: Հիմա դառել են գերփակ... Անցած տարի մեծ ֆիլմերի արտադրությանը այդ ութ հարյուր միլիոնից, որ պետք է տան կինոյին, տվել են, կարծեմ, հարյուր միլիոն դրամ, իսկ իրենց Կինոկենտրոնի գրասենյակի վերանորոգման վրա հատկացվել է հարյուր քսանյոթ միլիոն դրամ: Հիմա հարց է ծագում` այդ Կինոկենտրոնը արդյո՞ք արժանացել է նրան, որ իր գրասենյակը վերանորոգվի: Հինգ տարի է մի ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար է, բայց հինգ տարվա մեջ չի տվել մի ֆիլմ, որը մտնի միջազգային Ա կարգի փառատոների մրցույթ: Ոչ էլ տվել է ֆիլմ, որը դուրս է եկել շուկա, մարդիկ գնացել, նայել, հավանել են: Սրա համա՞ր եք նոր գրասենյակի վերանորոգման գումար տալիս: Կարող է պետք է նրան շպրտեք դուրս եւ ասեք` այս ի՞նչ ես անում: Հինգ տարի է այս աղքատ երկիրը քեզ ֆինանսավորում է, դու ոչ մի ֆիլմ չես տալիս: Ինչի՞ են հարյուր քսանյոթ միլիոն տվել, տվել են, որովհետեւ այդ հարյուր քսանյոթ միլիոնի հիսուն տոկոսը չի գնացել այդ վերանորոգման վրա:

Այսինքն` փողերի լվացո՞ւմ է գնում:

– Իհարկե, լվացում է: Այդ ի՞նչ վերանորոգում են արել, որ հարյուր քսանյոթ միլիոն դրամ է նստել: Հիմա գնացել են Կանն: Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտնում եմ, որ միակ հայկական ֆիլմը, որ այս պահին Կաննում աշխատում է, դա իմ "Բեքստեջն" է, որովհետեւ իմ Լյուքսենբուրգի գործընկերները Կաննում են (նրանք ֆիլմ ունեն Կաննի մրցույթներից մեկում), եւ մենք ամեն երեկո իրար հետ ինֆորմացիայով փոխանակվում ենք: Իսկ "Բեքստեջը" այն ֆիլմն է, որի հետեւից ընկած են, որի դեմ քրեական գործ են հարուցել: Ինչ ասես ասացին իմ մասին, այդ թվում նաեւ ռեժիսորները: Հավաքեցին մի հանձնաժողով` ոչ բարով իր մտավորականներով: Ամեն անգամ, երբ մեր ֆիլմը կմտնի որեւէ փառատոն, ես կտամ այն անունները, ովքեր որ փակել են այդ ֆիլմը:

Երեւի տաս միլիոն դրամ ծախսել, գնացել են Կանն: Ո՛չ ֆիլմ ունեք Կաննում ցույց տալու, ո՛չ Կաննի ծրագրերում կաք, ոչ այնտեղ ձեզ հետ հանդիպելու են, որովհետեւ ես գիտեմ այն մարդկանց, որոնք որ մեծ կինոյում եղանակ են ստեղծում, որոշումներ են կայացնում: Այդ մարդիկ ձեզ չեն էլ նայում, չեն էլ խոսում ձեր հետ, որովհետեւ գիտեն, որ դուք Հայաստանում ֆիլմ եք փակել: Չեն խոսում ձեր հետ եվրոպական ինդուստրիայի հիմնական խաղացողները, գնացել եք Կանն` խայտառա՞կ լինեք: Բոլոր նորմալ երկրները ծովափնյա մեծ տաղավար ունեն, Հայաստանը նկուղում է հյուրասիրություն արել: Կինոյի պետական կառավարման համակարգը մի խնդիր ունի` փող կրծել, փող քերել այդ ութ հարյուր միլիոնից: Ոչ թե նոր ինվեստիցիաներ բերել եւ հայկական կինոն զարգացնել:

Հուզական աշխարհ է մշակույթի աշխարհը, եւ թվում էª պետք է համախմբված լինեն, երբ ֆիլմի համար Ձեր վրա քրեական գործ հարուցեցին, սատարեցի՞ն, որպեսզի խոսեն այդ անարդարությունից:

– Իմ կոլեգաները վհուկների շաբաշ էին անում` Ֆեյսբուքի գրառումներով երջանկացել էին, որ ինձ վրա քրեական գործ կա: Հիմա էլ երջանկացել են, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել են:

Ի դեպ, Կաննի բացման օրն են չէ՞ կալանավորել:

– Այո, Կաննի բացման օրը Արմեն Գրիգորյանին բանավոր խոսքի համար կալանավորել են, եւ հայկական կինոկառույցները` Կինեմատոգրաֆիստների միությունը, պրոդյուսերների գիլդան ծպտուն չեն հանում: Ես հոյակապ ընկերներ ունեմ Շիրակի մարզում էլ, Արարատի մարզում էլ: Այդ ընկերներիցս ոչ մեկը չի երջանկացել, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել են: Արմենն ի՞նչ է ասել: Նա ընդամենը հղում է արել մեր պատմական դաժան փաստերին, որ 1920-ական թթ. Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո դաժան բաներ են արել թուրքերը հայերի հետ: Պետք է պատմության անդրադարձի համար տանեք մարդուն կալանավորե՞ք: Այդ գործով տուժող կա՞: Կինեմատոգրաֆիստնե՛ր, մեռել ե՞ք: Պետք է գան ամեն մեկիդ ականջից բռնեն, տանեն, նոր հասկանաք, որ չի կարող կինո համայնքը լուռ մնալ եւ ասել` լավ, հիմա Արմեննա էլի, տարել են, տարել են, ինքը կոպիտ է խոսում: Ճիշտ է անումª կոպիտ է խոսում: Երկիրը պրծնում է արդեն: Դուք տեսել ե՞ք ձեր վարչապետը ոնց է քայլում թշնամական երկրի վարչապետի հետ հանդիպման ժամանակ` գլուխը կախ: Նա էլ հռհռում է: Երեսուն տարի երազել են, որ այդպես հռհռան հայերի վրա, հասել են նպատակներին: Դուք ծպտուն չեք հանում, Արմենը ձեր փոխարեն ավելի ագրեսիվ է խոսում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռովՈրոշ գործերով`օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բացեր կան, բայց... Ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբանը «Freedom House»-ի զեկույցում տեղ գտած գնահատականի մասինԲագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանըՍամվել Վարդանյանի մայրը ուշագնաց եղավ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода