Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք
Թեմա
«Դավիթ Տոնոյա՛ն, բա ասում ես. Նիկոլ Փաշինյանին ժամանակին տեղյակ եմ պահել, թե իրականում ինչ խնդիր կա սպառազինության մասով, բա որ գիտեիք… գիտեիք որ բանակը թալանված է, որ մենք ի վիճակի չենք պատերազմելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, էդ դեպքում էդ ի՞նչ հենքով էիք հայտարարում. «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Փաշինյան Նիկոլն էլ ասում էր` տարածաշրջանում որոշիչ դեր ունեցող բանակ ունենք… էդ ի՞նչ հիմքով էիր նման հայտարություններ անում, կամ դու` Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի` ՔԿՀ-ից պարբերաբար հնչեցրած արդարացումներին եւ սրտաճմլիկ հայտարարություններին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող, իսկապես հայի գենը արժանապատիվ կրող լրագրող Գայանե Զարգարյանը: