«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը

ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՍԵՑՆՈՂՆԵՐԸ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՄԲ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Կապիտուլյանտը` որպես թուրքական օկուպացիոն վարչակարգի գլխավոր մենեջեր, նրա տերերն ու հովանավորները ահավոր շտապում են: Այն, ինչ հրապարակվեց Բրյուսելում, միայն ամենաալարկոտներ ու անտարբերները չեն վերլուծել, եւ բացատրելու կարիք էլ չկա, որ դա մահացու է մեր պետականության համար: Իսկ թե ինչ տեմպ են տվել այդ հայաջինջ ծրագրին` մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ «սահմանային անվտանգության» հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով:

Այն, ինչ հարեւան պետությունների միջեւ տեղի է ունենում տարիներով, տասնամյակներով, հիմա սեղմվել, արագացվել է մինչեւ շաբաթներ, օրեր, անգամ ժամեր... Եթե կապիտուլյանտը տնից է, ապա երկրի ամեն ինչը «բիրիքով» եւ էժանով չարչիական վաճառքի է հանվում: Հանրությանն էլ որպես թմրեցնող եւ ցավազրկող կերակրում են ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների այնպիսի դոզաներով, որ զրահապատ ուղեղ է պետք դրան դիմակայելու համար: Զորօրինակ, Էրդողանը եւ նրա փոքր եղբայրը բացեիբաց ցնծում են, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծվեց, իսկ ՀՀ ԱԽՔ-ը եւ այլք Ալիեւի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» են կոչում ու վերջ, առաջ գնում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իրավացիորեն նշում է. «Եվ կրկին` չեմ հավատում Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել: Ասում է եւ հղվում Շառլ Միշելի հայտարարությանը` նշելով իբր «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին»: Բայց մի կարեւոր հանգամանք Ա. Գրիգորյանը «չի նկատում»: Այն, որ ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ ՀՀ եւ ԱՀ տարածքով միջազգային տարանցման եւ ներպետական տարանցման կազմակերպման խնդիրները որպես երկու տարբեր հարցեր են ներկայացված: Դրանք մեկ չեն եւ անգամ նույնական չեն»:

Menter

Լրատվադաշտ նետված պրիմիտիվ ստերն էլ այնպիսին են, որ միայն ծպտյալ թուրքի այլասերված ուղեղը կմոգոնի` իբր ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների «միլիարդները» Արեւմուտքում կալանվել են, իբր ընդդիմությունն ինքնասպանաբար խնդրել է Նիկոլին ուժով ցրել իրենց ցույցերը, իբր Ալիեւի դիրքորոշումը Բրյուսելում անսպասելի դարձել է հայամետ, իբր Վիտալի Բալասանյանը հէկ-երը վաճառում է ազերիներին... Ո՞ր մեկն ասես, սրանք ստի արքաներ են: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կապիտուլյանտի աչքը խոթեց հերթական նենգամիտ սուտը. «Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով` ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»: Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադի՛ր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր»: Դրա անգլերենից թարգմանությունն այսպիսին է. «2-րդ ծրագիր. Կապի եւ սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք.

Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռեւս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի վրա: Ներդրումները նաեւ կներառեն նաեւ պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով: Ընդհանուր աջակցությունը գնահատվում է մինչեւ 600 միլիոն եվրո: Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»:

Եվ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս չի հիշատակվում, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իրավացիորեն նկատում է. «Բրյուսելում փաստացի հերթական անգամ հողատուն ի լուր աշխարհի հայտնեց իր պատրաստակամությունը` մեր անունից Արցախը Ադրբեջանին հանձնելու: Արցախը որպես սուբյեկտ այլեւս գոյություն չունի Արեւմուտքի դիվանագիտական բառապաշարում: Շատ հնարավոր է, որ եկող ամսվանից մեր բոլորի մուտքը Արցախ արգելվի, որովհետեւ հողատուն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում: Էսքանից հետո մեզ` ընդդիմությանը շա՜տ կարճ ժամանակ է մնում իշխանափոխություն անելու համար, կամ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով: Արդեն վաղուց, բայց հիմա առավել եւս, իշխանափոխության ցանկացած սցենար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Վաղը չէ մյուս օրն արդեն ուշ է լինելու...»:

Բնականաբար, միայն ստով ու կեղծիքով սրանք չեն բավարարվում: Նաեւ ընթանում է սիմվոլների պատերազմ: Եթե դեռ ամիսներ առաջ Հայաստանում դա անպատկերացնելի է, ապա այսօր տարբեր մուտանտներ բացեիբաց քերում, պատռում, պոկում եւ այլ եղանակներով պղծում են ՀՀ եւ Արցախի դրոշները: Ու թեեւ որոշ տգետներ ընկալում են, թե «ընդամենը թուղթ են պոկում», սակայն ցանկացած էթնոհոգեբան կարող է բացատրել, թե ինչ է նշանակում դրոշ փչացնելը... Նաեւ` անուղղակի են փչացնում, օրինակ` պարեկների թեւի շեւրոնների վրա եռագույնի վրա սեւ շերտով խաչ քաշելով: Կամ «տուրիզմի նոր բրենդը», ուր Armenia բառի բոլոր տառերը կոտրտված են, ինչը հիացնում է տարբեր սորոսածինների, սակայն շոկի ենթարկում դիզայնի եւ բրենդինգի իրական մասնագետների, ովքեր այդտեղ Հայաստանը մասնատելու խորհրդանիշ են տեսնում:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք ընդդիմությունից վճռական գործողություններ են սպասում, ընդդիմությունն էլ ժողովրդից ավելի ակտիվ մասնակցություն է ակնկալում, եւ քաղտեխնոլոգները նշում են, որ հարթակում կանգնած այս կամ այն գործչին կամ հրապարակ եկողին «յախք» ասելուն տուրք տալով` վերջում հրապարակը դատարկ կմնա...

Իսկ ժամանակ իրոք չկա, թշնամին եւ նրան ծառայող հայրենավաճառները գործում են ամեն ժամ եւ ամեն րոպե` մոտեցնելով Հայաստանի վերջը: Հայրենավաճառներին հանդուրժելը պատժվում է մահվամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода