Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում․ «Հրապարակ»
Մամուլի տեսություն«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Պարզվում է՝ վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Մուստաֆաեւները Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն են եղել: Շահինի հայրը Ջուջեւան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել:
Զարմանալին այն է, որ չնայած որոշ կանխատեսումներին, թե պրոցեսները շատ երկար են տեւելու, եւ խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման աշխատանքը տարիներ են պահանջելու, Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, իսկ հայկական կողմը պրոցեսը կանգնեցնելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն»: