Ոստիկանները քաշքշուկ են սարքել, ցանկացել են խլել Արթուր Վարդանյանի հեռախոսը
ՆերքաղաքականԱյսօր` կեսօրին Բարեկամություն մետրոյում ոստիկանական մի քանի տասնյակ անդամներ ցանկացել են խլել «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության ղեկավար Արթուր Վալերիկի Վարդանյանի հեռախոսը՝ պատճառաբանելով, որ իրավունք չունի նկարել հեռախոսով, ոչ մետրոյում և ոչ էլ փողոցում։
«Ըստ էության, պարոն Վարդանյանին շրջապատել են, եւ այն հարցին թե՝ «ի՞նչ են անում», ոստիկանները պատասխանել են, որ «լավ են անում», որին Վարդանյանը պատասխանել է, որ իրավունք չունեն եւ լավ չպետք է անեն, այլ օրենքով, իսկ ոստիկանները քաշքշուկ են սարքել ասելով, որ «դե տեսար, որ արեցինք, ինչ կա՞»։
ՀԱՊ կուսակցությունը դատապարտում է արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ այդպիսի լկտի եւ անօրինական պահվածքը, որը ցուցաբերել են ոստիկանության որոշ աշխատակիցներ։ Ի դեպ, Վարդանյանը տուն էր վերադառնում եւ, ըստ էության, ոչ մի առնչություն չուներ որեւէ քաղաքական կամ այլ գործընթացի հետ։ Հնչել են սպառնալիքներ եւ իրավիճակը խիստ լարվել է ոստիկանության կողմից առանց որեւէ պատճառի։ Կոչ ենք անում կառավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից ընդդեմ ՀԱՊ կուսակցության անդամների։ Ոստիկանության սադրիչ քայլերը ՀԱՊ կուսակցության ղեկավարի նկատմամբ ընկալում ենք որպես մարտահրավեր եւ ընդունում ենք ձեր կողմի մեզ նետած ձեռնոցը: Այսուհետ մեր ջանքերը լինելու են սովորականից ավելի ակտիվ եւ մեծացնելու ենք մեր պայքարի ծավալները՝ հանուն իրական ժողովրդավարության», - ասված է ՀԱՊ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: