Հրաժարվե՛ք չորրորդ իշխանության դեմ հայտարարված պատերազմից. լավ գիտեք` այն դատապարտված է ձախողման
Թեմա«Հրաժարվե՛ք չորրորդ իշխանության դեմ հայտարարված պատերազմից. լավ գիտեք` այն դատապարտված է ձախողման միշտ: Որովհետեւ բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին էլ բնորոշ է եղել հարմարեցնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ. բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ եւ նման խայտառակ գործելաոճով, ինչպիսին որ որդեգրել են Նիկոլն ու իր իշխանությունը… չի եղել երբեւէ: Բայց նաեւ Նիկոլն ու յուր թայֆան չպիտի մոռանան, որ մամուլի դեմ պայքարում նրանք միշտ պարտվողի դերում են լինելու…»-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով չորրորդ իշխանության դեմ անդադար կռիվ տվող իշխանականներին, ասել է չորրորդ իշխանությունում իր հետաքննական դիպուկ գրիչով առանձնացող հանրությանը հայտնի լրագրող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր լրագրող Գայանե Զարգարյանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ