Iravunk.com | «Ներս մտավ մի երիտասարդ` անսովոր սանրվածքով, որը, բացի ինձանից, բոլորին հավանեց».ԱՍՏՂԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանով ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան

«Ներս մտավ մի երիտասարդ` անսովոր սանրվածքով, որը, բացի ինձանից, բոլորին հավանեց».ԱՍՏՂԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

Այսօր բանաստեղծ, երգիծաբան, արձակագիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ գրողների միության անդամ, «Ոսկե գրիչ» մրցանակակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալակիր, Ավետիք Իսահակյանի անվան, Վահան Թեքեյանի անվան մրցանակների դափնեկիր, «Ոզնի» երգիծաթերթի խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի հեղինակ-վարող ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է:

Տիկին Աստղիկ, այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Ձեր ամուսնու մասին ի՞նչ հիշողություններով կկիսվեք:

– Հիշողությունները շատ-շատ են: Ես կարող եմ սկսել այնտեղից, որտեղից սկսվեց իմ ծանոթությունը նրա հետ: Մենք սովորում էինք մի կուրսում: Ես կուրսի ավագն էի եւ նրան չէի ճանաչում` քանի որ Արամայիսն ընդունվել էր, բայց դեռ չէր եկել: Մի անգամ ռուս բանահյուսության դասին դուռը կամաց թակեց եւ ներս մտավ մի երիտասարդ` անսովոր սանրվածքով: Մազերը շատ էին երկու կողմից թափված: Դասախոսը այնքան սիրով, այնպիսի քնքշանքով մոտեցավ այդ երիտասարդին` Արամայիս, որտեղ էիր, առանց քեզ լավ չի, շատ լավ է, որ եկել ես, որ իմ մեջ ակամա հետաքրքրություն առաջացրեց: Հետո իմացանք, որ

հայրը մահացել էր, ինքը գնացել էր տարկետում` տանը պետք է օգներ բերքահավաքին, որ հետո գար սովորելու: Եվ այդտեղ մի զարմանալի եւ ծիծաղելի բան եղավ, որի վրա ողջ կյանքում ծիծաղում էր: Ուրեմն բոլորին հավանել էր` բացի ինձանից, ասում է. «Այս ի՞նչ աղջիկ է: Մեկին մոտենում է` ինչո՞ւ բացակայեցիր, մյուսին ասում է` քո վարքագիծը գեղեցիկ չէ»:

Իսկ հետո ինչպե՞ս եղավ, որ փոխեց իր կարծիքը:

– Այդ դեպքից անցավ մեկ ամիս, եւ Մանկավարժական ինստիտուտի պատի թերթերում տպվեցին նրա բանաստեղծությունները, որտեղ գրված էր Ա-ին: Առանց մտածելու, թե Ա-ն ո՞վ է եւ ինչ ազգանուն է կրում: Մեր ինստիտուտի հրաշալի դասախոս եւ կազմակերպիչ Համազասպյանը` մասնագիտությամբ պատմաբան, շատ հայտնի մարդ, ասել էր Ավագ Խաչատրյանին` իմացեք այդ Ա-ն ով է: Մեր բանաստեղծը շատ սիրահարված է այդ անձնավորությանը: Երբ ինձ կանչեցին, մտածում էի` ի՞նչ պետք է արած լինեմ: Ավագ Խաչատրյանն ինձ հարցրեց. "Դուք գիտե՞ք ով է Ա-ն, որի մասին գրել է բանաստեղծը": Ասացի` չգիտեմ: Ասաց. «Ապա նշիր ա-ով ինչքա՞ն անուն ունեք»: Ասացի` ա-ով անուններ շատ ունենք: Հաջորդ հարցից ես արդեն հասկացա, որ նա ամեն ինչ գիտի, ու ես էլ զարմացա, որ այդ բոլոր գեղեցիկ բանաստեղծությունները նվիրված են ինձ: Ասաց. "Ես Ձեզ հրավիրել եմ Աստղիկ Զոհրաբյան (այն ժամանակ Զոհրաբյան էի), որ ասեմ ինչքան կարող եք մերժեք, որովհետեւ իր մոտ մտերմություն է առաջանում մերժումից: Դուք մերժեք, որպեսզի մեր պոեզիայում շատանան մերժման երգերը:

Իսկ ե՞րբ մտերմացաք:

– Մենք մտերմացանք երրորդ կուրսում: Մոսկվայի փառատոնին  մասնակցելու համար երգչախմբում պարապում էինք: Երգչախմբի պարապմունքը սկսվում էր ժամը յոթին եւ վերջանում` իննին: Եվ մեր ռեկտորը կատակով ասել էր տղաներին` աղջիկները կդժվարանան մթին ճանապարհը գտնել, պետք է ուղեկցեք նրանց: Ամենից շատ ուրախացել էր Արամայիսը, որ կարող է ինձ տուն ուղեկցելով` ինձ հետ մտերմանա: Եվ մենք մտերմացանք:

Ովքե՞ր էին Ձեր հարսանիքի նշանավոր հյուրերը:

– Հարսանիքի օրը ներս մտան Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Էդվարդ Իսաբեկյանը: Իրենք կատակում էին: Եվ նրանց բոլորի ղեկավարը Սերո Խանզադյանն էր: Նրա ասածը օրենք էր: Եվ այդ ժամանակ Համո Սահյանը, մոտենալով գրադարակին, ասաց. «Սերո, Սերո, արի այստեղ: Տես, որ մենք գալուց առաջ այստեղ ենք եղել: Մեր գրքերը շարված են այստեղ»: Երբեք չեմ մոռանա Հրաչյա Հովհաննիսանի` այդ օրը կատարած երգերը: Սայաթ-Նովա էր երգում այնքան զգացմունքային, որ մարդիկ ուղղակի հիացած էին, չնայած որ մեր հարսանիքին նաեւ նվագակցում էր ռադիոյի  ժողգործիքների անսամբլի մի փոքրիկ հատվածը:

Ձեր համատեղ կյանքի անակնկալ ուրախությունը ո՞րն է եղել:

– Հինգերորդ կուրսում, ապրիլի 1-ին` խաբելու օրը, Արամայիսին կանչեցին Գրողների միություն եւ տվեցին մեկսենյականոց բնակարան: Նա այդ ժամանակ արդեն երեք գրքի հեղինակ էր, իսկ Գրողների միության նախագահը Էդվարդ Թոփչյանն էր` մի հիանալի ինտիլիգենտ անձնավորություն: Եվ հիշում եմ նրա խոսքերը, որ ասաց. «Արամայիս, սա տալիս ենք, որպեսզի քո տաքուկ բույնը հյուսես եւ գեղեցիկ ստեղծագործես»:

Արամայիս Սահակյանի բանաստեղծություններից երեւում է իր ծննդավայր Արծվաշենի հանդեպ սերն ու կարոտը: Ի՞նչ ապրումներ ուներ նա, երբ արդեն չէր կարողանում այցելել իրեն հարազատ դարձած այդ վայրերը:

– Ինքը այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Եվ գյուղը հանձելուց հետո շատ ծանր էր տանում, որ այլեւս չի կարող իր գյուղ գնալ: Մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը, սակայն, ցավոք սրտի, նախօրոք որոշված էր գյուղը հանձնել` ձեւակերպեցին որպես անկլավ: Ինքը շատ էր սիրում Արծվաշենը, ե՛ւ տխուր, ե՛ւ ուրախ բանաստեղծական պատկերներ կան նվիրված իր ծննդավայրին: Արծվաշենում քառասուն աղբյուր է հոսում, որից մեկը չամչի համ ունի եւ կոչվում է Չամչի աղբյուր: Նա հաճախ էր այդ մասին կրկնում եւ տառապում, որ չի կարող գնալ իր հայրենի գյուղը եւ տեսնել իր մանկության վայրերը, խմել այդ ջրից:

– «Ավանգարդից» մինչեւ «Ոզնի» անցումն ինչպե՞ս եղավ:

– Ավարտական քննություններից հետո նա «Ավանգարդ» թերթում ընդունվեց աշխատանքի: Նրա խիղճը տանջում էր, որ այդ թերթի քառասունամյակն էր, եւ շատ նշանավոր վաստակ ունեցող մարդկանց կողքին իր անունն էլ կար` երբ ինքը դեռ վաստակ չէր ունեցել: Միշտ ասում էր` իմ նկարը դրեցին բոլոր վաստակավորների կողքին: Եվ պետք է ավելացնեմ, որ այդ տարիները ոչ միայն Մանկավարժական ինստիտուտի ոսկե դարն էր, այլեւ` «Ավանգարդ» թերթի, որի գլխավոր խմբագիրն էր Կռոյանը, Արմեն Հովհաննիսյանը, որը մի հոյակապ լրագրող էր: Այդ թերթում էին գրում Վիկտոր Բալայանը, Վարդգես Պետրոսյանը, Սուրեն Մուրադյանը: Նրանք միասին ստեղծում էին մի շատ հետաքրքիր երիտասարդական թերթ: Խոսելով "Ավանգարդի" մասինª չեմ կարող չնշել «Գարուն» ամսագրում նրա աշխատած տարիները: Վարդգես Պետրոսյանը մեկ տարի սպասեց, որ Արամայիսը Մոսկվայից սովորի, գա եւ իր հետ աշխատի «Գարուն» ամսագրում: Նրանք իրար հետ շատ մտերիմ էին: Հետագայում, երբ Վարդգես Պետրոսյանը Գրողների միության նախագահ դարձավ, նրանց մտերմությունը շարունակվում էր: «Գարունից» հետո Արամայիսը ղեկավարել է Կենտկոմում երիտասարդական թերթերը, որից հետո նոր գնում է «Ոզնի», որի պատճառը լինում է Վարդգես Պետրոսյանը, որը միշտ Դեմիրճյանին պատմում է Արամայիսի հումորները: Իսկ "Ոզնին" այդ ժամանակ խմբագիր չուներ: Այդ առաջարկի համար զարմանում է` քնարական բանաստեղծ եւ «Ոզնու» խմբագի՞ր, այդ փաստն արդեն իսկ ծիծաղելի էր, բայց չի կարողանում Դեմիրճյանին մերժել: Եվ աշխատանքի է անցնում այդ թերթում: Նա կարծես ոչ թե աշխատանքի էր գնում, այլ` գնում էր ինչ-որ նորամուծություն անելու եւ միշտ ասում էր` «Ոզնին» պետք է լինի սուր եւ սրամիտ: Արամայիսը շատ էր սիրում «Իրավունքը» եւ հաճախ էր թերթի վերջին էջում հումորներ գրում:

Խոսելով մամուլում աշխատած տարիներից` չենք կարող չանդրադառնալ նաեւ «Ծիծաղի տուն» հաղորդաշարին:

– «Ծիծաղի տուն» հաղորդումը հատկապես շատ էին դիտում Մոսկվայի հայությունը, մեր մարզերի բնակիչները: Հաղորդաշարի երգի խոսքերի հեղինակը Արամայիսն է, իսկ երաժշտությունը գրել է Մարտին Վարդազարյանը: Իր բազմաթիվ հաղորդումներից շատ տպավորիչ էր հատկապես արտագաղթի մասին հաղորդումը` Չարենցի կամարի մոտ, որին մասնակցում էին Սիլվա Կպուտիկյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Պերճ Զեյթունցյանը, Խորեն Աբրահամյանը: Դա կարծես թե ինչ որ չափով երդում էր Չարենցին, որ լինենք միաբան: Եվ տեղը պատահական չէր ընտրված:

Արամայիս Սահակյանը նաեւ մտերիմ էր Ալեքսեյ Հեքիմյանի հետ: Կպատմե՞ք նրանց մտերմության մասին:

– Նրա բարեկամությունը կոմպոզիտորների հետ հասնում էր իր գագաթնակետին: Մոսկվայից զանգում էր մեր նշանավոր Ալեքսեյ Հեքիմյանը, եւ նրանք երբեմն աշխատում էին հեռախոսով: Մեկ անգամ, երբ Արամայիսն  աշխատում էր ռադիոյում,  արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների գլխավոր խմբագիր եւ հայրենասիրությամբ աչքի ընկնող ղեկավարը` պարոն Պողոսյանը, Հեքիմյանի խնդրանքով թույլ էր տվել, որ Արամայիսը տաս օրով բացակայի: Արդեն երեխաներ ունեինք: Գնացինք Արամայիսին ճանապարհելու: Եվ այդտեղ ես տեսա Ալեքսեյ Հեքիմյանին, որն ինձ ասաց` տաս օրով ես գողանում եմ Արամայիսին ձեզանից: Նրանք, երբ հասնում են Լենինական, կայարանում նրանց դիմավորում են, բերում իրենց շատ համեղ բոխչա գաթան եւ գարեջուրը: Երբ գնացքը շարժվում է, Արամայիսն ասում է. «Ալեքսեյ Գուրգենիչ, մեկ-մեկ գավաթ չըմպե՞նք, որ մեր մուսան գա»: Նա պատասխանում է`«Երբ որ արժանի բանաստեղծությունը երգի կվերածվի, եւ ես դա կհավանեմ, այն ժամանակ դու կըմպես քո գավաթը»: Եվ ահա Արամայիսը գրեց "Սիրելի ուսուցիչ" բանաստեղծությունը եւ Լենինականի մասին երգ: Եվ այդ երգը, որը Հեքիմյանն ասում է` մեր ուզածի պես չեղավ, տանում են Լենինական: Այնտեղ Աճեմյանի անվան թատրոնում լինում է հրաշալի հումորի երեկո: Բեմ բարձրանալիս Արամայիսն ասում է` կհնչի մի երգ, որը կատարվում է առաջին անգամ: Դահլիճից մի երիտասարդ ասում է` կներեք, ընկեր Սահակյան (այն ժամանակ պարոնին ընկեր էին ասում), ըշտը չէի՞ք կարող մի հատմ փորձել, նոր բերեիք…Ասում է` նկատի կունենամ, ուզում եմ ասել, որ ձեր դատին եմ ներկայացնում…Հետագայում այսպիսի հումորային եւ ստեղծագործական երեկոներ նա շատ կունենա: Բայց խոսելով Հեքիմյանի մասինª հոգուս մեղք կլինի չխոսել նաեւ նրա Խորեն Աբրահամյանի, Առնո Բաբաջանյանի հետ ունեցած մտերմության մասին: Խորեն Աբրահամյանին դուր էր գալիս Արամայիսի բանավոր խոսքը: Մի անգամ Խորենը գնում է Մոսկվա, հանդիպում է Ջիգարխանյանին, որ միասին մի ֆիլմում պետք է խաղան: Եվ նա բարեւելու փոխարեն Արամայիսի խոսքերով ասում է. «Ես քեզ պետք է ողջունեմ, որովհետեւ փող չունեմ»: Շատ զարմանում է Ջիգարխանյանը` ո՞նց թե, Խորեն Աբրահամյանը փող չունի՞: Այդ ի՞նչ ես ասում: Ասում է. «Ես չեմ ասում` Արամայիսն է ասում: Դրա մի ուրիշ տարբերակն էլ կա` ես քեզ պիտի ողջունեմ, քանզի քո դեմ ոխ չունեմ»:

Առնո Բաբաջանյանի հետ առաջին անգամ գրում է կատակ-երգ, որը այդպես էլ մնաց, մինչեւ եղավ երկրորդը` դա շռնդալից "Չքնաղ երազ" երգն էր: Առնոյի որդին` Արայիկը, բերեց հոր գրած տողերը, թե ինչ հանգերով պետք է գրի: Արամայիսը զանգեց, ասաց Առնոյին եւ հարցրեց` սիրո՞ երգ պետք է լինի: Ասաց` անպայման: Այդ երգի ռուսերեն տարբերակը կար, բայց Առնոն ուզում էր, որ դա անպայման հայերեն հնչի: Եվ այդ երգը, որ երգեց Ռուբեն Մաթեւոսյանը, այնպես տարածվեց, որ անկախ տարիքից` բոլորը սիրում էին: Արամայիսը` Առնո Բաբաջանյանի, Մելիք Մավիսակալյանի հետ տասնինը երգ գրեցին: Այդ երգերը հնչեցին որպես մյուզիքլ:

    Արամայիսը Առնոյի ռեժիմին չէր դիմանում, ուզում էր քայլել շարժվել, ֆուտբոլ նայել, ֆուտբոլի սիրահար էր, ուներ շատ ֆուտբոլիստ ընկերներ: Առնոն էլ էր շատ սիրում ֆուտբոլ, եւ մեր թիմը, երբ որ վատ էր խաղում, ինչ-որ ինտելիգենտական հումորով հայհոյում էր նրանց: Արամայիսը չարաճճիություն էր անում: Եվ որ օրը, որ Առնոն գալիս էր, նա կանչում էր Հովհաննես Զանազանյանին, երկար զրույցներ էին ունենում ֆուտբոլի եւ արվեստի մասին: Ի դեպ, շուտով պատրաստ կլինի «Արարատ- 73» ֆիլմը, որտեղ հնչելու են Արամայիսի հայտնի երգերից:

Կա՞ մի դեպք, որի համար նա զղջացել է:

– Այո, "Աստղիկներ" ժողովածուի մեջ Արամայիս Սահակյանը գրել է իր մոր մասին բանաստեղծությունը: Եվ այդ բանաստեղծությունը, երբ կարդում է Ավետիք Իսահակյանը, ասում է. "Այս տղային բերեք ինձ մոտ": Արամայիսը չի գնում, եւ 1957 թվականին, երբ վախճանվում է մեր շատ սիրելի Ավետիք Իսահակյանը, Արամայիսի խղճի վրա դա ծանրանում է, որ չի գնացել եւ գրում է իր մեղայական բանաստեղծությունը` նվիրված Իսահակյանին.

Բայց ներիր, չեկա: Չէ՜ի կարող գալ:

Դեռ աննշա՜ն էր վաստակը երգիս:

Ասացի` կյանքը հավե՜րժ է, երկա՜ր,

Դեռ կհանդիպեմ մի օր վարպետիս:

 Ասացի` գրեմ երգեր այնպիսի՜,

Որ ուրախանա՜ նահապետը ծեր:

Իսկ մահվան, իսկ մահվան մասին,

Քո մահվան մասին... չէի մտածել:

Հարցազրույցս ավարտում եմ հետեւյալ խոսքերովԵս էլ, Արամայիս, քո մահվան մասին երբեք չէի մտածել

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 



Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода