Մխիթարյանը կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին
ՍպորտԻտալական Corriere dello Sport պարբերականի տեղեկություններով «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Կոնֆերենցիաների լիգայի՝ «Ֆեյենորդի» դեմ եզրափակիչ խաղին։ Աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստը չի խաղա հա դիպման մեկնարկից եւ դուրս կգա փոխարինման միայն երկրորդ խաղակեսում։
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի՝ «Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։