Թքեմ այն կեղծ ժողովրդավարության վրա, որտեղ ժողովրդավարական են միայն պարգեւավճարները. Վարդանյան
Ներքաղաքական«Աշխարհը աչքերը փակեց 1915 թվականին, երբ հային ցեղասպանում էին, որովհետեւ աշխարհը գերադասեց իր շահը։ Հիմա, երբ նույն ոսոխը հերթական արյունն է տենչում, իսկ մենք նորից աչքներս հառել ենք աշխարհի վրա, մոռանալով աշխարհի ոսկյա կանոնը` թույլին ոչ մեկ չի սիրում եւ չի հարգում։ Նորից ու նորից ընտրում ենք ճանաչված ստորներին եւ մոռանում ենք ազգայինի համար պայքարած ոսկյա սերունդին։ Ո՞րն է պատճառը, որ մենք մեկը մյուսից վատին ընտրելով, մեր սխալ ընտրության համար մեղադրում ենք աշխարհին, իսկ աշխարհը լուռ է, կույր է, խուլ է։ Հային փորձում են դարձնել վաշխառու, վաճառական։ Ազգին փորձում են դարձնել ամբոխ։ Որդուն սպանում են, իսկ ծնողին զրկում արդարությունից։ Ծնողին խոշտանգում են, իսկ զավակին զրկում են ծնող դառնալու իրավունքից։ Սա է իրականությունը, որքան էլ, որ այն դաժան լինի։ Ճշմարտությունից չես փախչի։ Մեր հողի վրա մեզ ասում են՝ գոյատեվի, բայց մի ապրի։ Կռվի հողի համար, բայց հողը քոնը չի։ Զոհվի, բայց մի բողոքի։ Մարդ էլ հողի համար կռվի, քրտինք արյուն թափի, բայց մի կտոր հող չունենա, որ տուն սարքի։ Պատերազմի ժամանակ երկրի անունը դնում ենք Հայրենիք ու տալիս են ժողովրդին, իսկ պատերազմից հետո այն խլում են նույն ժողովրդից։ Թքեմ այն կեղծ ժողովրդավարության վրա, որտեղ ժողովրդավարական են միայն պարգեվավճարները։ Թքեմ այն կեղծ արդարության վրա, որտեղ արդարությունը շարունակում է մնալ փողով եւ միայն գինն է թանկացել։ Ինչպես կասեր մեր մեծն Շիրազը՝ «ելնեմ Մասիսի գագաթին, թքեմ թուրքի ճակատին»: Բայց քանի որ Մասիսի գագաթին ելնել հնարավոր չէ` դեռ, ուրեմն՝ կելնենք Արագածի գագաթին ու կթքենք, պիղծ, ապազգային հազար հոգու գրկից գիրկ թռած դավաճան պոռնիկների ճակատին», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: