Դու պայքարին պետք ես դրսում. այսօր լրանում է Գերասիմ Վարդանյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու 10֊րդ օրը
Ներքաղաքական
«Այսօր լրանում է Գերասիմ Վարդանյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու 10֊րդ օրը։ Ինչպես վերջին անգամ մեր զրույցում ասացի` եթե իմանայի քո բանտ նստելը կփրկի էս երկիրը, կամ կմոտիվացնի անտարբեր մարդկանց դուրս գալ պայքարի, ապա ինքս քեզ կտանեի բանտ, բայց` ոչ... Դու պայքարին պետք ես դրսում։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց հանուն ճշմարտության ուզում եմ ասել, որ, ցավոք, էս պայքարի մեջ մի քանի Գերասիմ չկա, որ մեկին բանտ գցեն մյուսը նույն կերպ տանի պայքարը։
Հեղափոխություն եք ուզում անել եւ հանգիստ կորցնում իրական հեղափոխանների՞ն։ Այո՛, ռոմանտիկ հայրենասեր հեղափոխականների տեղը մեր երկրում միշտ բանտն է եղել ու դրա մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլ նաեւ այդ ընտրյալ ազնիվների գաղափարակից ընկերներն ու ժողովուրդը։ Տղե՛րք, դուք պետք է ամեն օր ձեզ հետ փողոց դուրս բերեք Գերասին ու մյուս քաղբանտարկյալներին, նրանք անգամ բանտից հոգով ձեր կողքին են՝ պայքարի մեջ, բայց ես չեմ տեսնում, որ ամեն օր դուք նրանց ձեզ հետ պայքարի հանեք», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։