Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ներքաղաքական

ԱՀ պետական նախարարի Արտակ Բեգլարյան մանրամասներ է ներկայացրել տեղահանվածների բնակվարձի ու զբաղվածության առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Այս մասին պետական նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
 
«Խուսափելու համար անիրազեկվածությունից, տարմեկնաբանություններից ու շահարկումներից՝ ներկայացնեմ որոշ հստակեցումներ տեղահանվածների բնակվարձի ու զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ:
 
Նախորդ շաբաթ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քննարկմանն է դրել տեղահանվածների բնակվարձի և զբաղվածության խնդիրների լուծման պետական մոտեցումների հարցերը: Քննարկումների արդյունքում Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքներ ենք մեկնարկել իմ գլխավորությամբ, որպեսզի առաջիկա շաբաթներին մշակված փաթեթները ներկայացնենք ԱՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Մի քանի կետ առկա իրավիճակի, նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականների ու կատարվող աշխատանքների վերաբերյալ. 
  1. Ինչպես հանձնարարել ու հայտարարել է Նախագահը, հուլիսից փոխվելու է տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովելու (բնակվարձի) ծրագրի տրամաբանությունը: Մասնավորապես, բնակարանային կարիք ունեցող և Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր տեղահանված անձ ստանալու է ամսական 40,000 դրամ աջակցություն, դրա փոխարեն լուծվելու են կառավարության, տեղահանվածի և տանտիրոջ միջև կնքված եռակողմ պայմանագրերը: Այսինքն, բնակարանային կարիք ունեցող տեղահանված ընտանիքները ստանալու են ողջամիտ գումար և ինքնուրույն են որոշելու, թե որ տանն ու ինչ պայմաններով կբնակվեն: Ծրագրի մանրամասն պայմաններն ու մեխանիզմները դեռևս քննարկման ու մշակման փուլում են: 
  1. Պատերազմից հետո ԱՀ կառավարության կողմից որոշում է կայացվել շարունակել բռնազավթված տարածքներում ժամանակին գործող պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի վճարումը՝ փաստացի աշխատողների մասով՝ ամբողջությամբ, իսկ փաստացի չաշխատողների (պարապուրդում գտնվողների) մասով՝ 50 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձը և ոչ ավելի քան շուրջ 120,000 դրամը: Այդ հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցների (և՛ աշխատող, և՛ փաստացի չաշխատող) թիվը շուրջ 4,500 է, իսկ աշխատավարձերի վճարման վերաբերյալ թարմացված որոշման վերջնաժամկետը 2022թ. հուլիսի մեկն է: 
  1. Հաշվի առնելով փաստացի չգործող հիմնարկների աշխատակիցների ֆինանսավորման նշված մեխանիզմի խնդրահարույց մոտեցումները հատկապես հասցեականության, աշխատելու խթանի և մնացած տեղահանվածների հանդեպ սոցիալական արդարության առումներով՝ որոշում է կայացվել հուլիսից վերանայել ծրագիրը և չաշխատելու (պարապուրդի) դիմաց գումարի վճարման փոխարեն այլ կերպ լուծել տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրները՝ միաժամանակ աջակցելով ու խթանելով նրանց զբաղվածության ու վերամասնագիտացման հարցերում: Աշխատանքային քննարկման փուլում են գտնվում մի շարք հնարավոր մոտեցումներ, ինչպիսիք են՝ 
  • Հուլիսի 1-ից կրճատվող ու գործազուրկ տեղահանված անձանց որոշակի ժամկետով նպաստի տրամադրում՝ այդ ընթացքում աջակցելով նրանց աշխատանք գտնելու հարցում. 
  • Մասնավոր հատվածում աշխատանքի ընդունվող անձանց որոշակի ժամկետով հավելավճարի տրամադրում. 
  • Պետական հատվածում աշխատանքի ընդունելիս գործազուրկ տեղահանվածներին առաջնահերթության տրամադրում, ինչպես առ այսօր արվել է կրթության, առողջապահության ու այլ բնագավառներում. 
  • Հասարակական աշխատանքների դիմաց վարձատրության տրամադրում. 
  • Միկրոձեռնարկատիրության համար որոշակի պայմանների ապահովում. 
  • Արհեստագործական, թվային ու պահանջարկ վայելող այլ մասնագիտություններով վերապատրաստումների կազմակերպում: 
  1. Հուլիսի 1-ից լուծարվում են բռնազավթված տարածքների միայն փաստացի չգործող հիմնարկներն ու կազմակերպությունները (կոմունալ ծառայություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, մարզամշակութային կառույցներ), իսկ բոլոր շրջանային վարչակազմերը և համայնքապետարանները, ինչպես նաև փաստացի գործող մի շարք կրթական ու մշակութային հիմնարկներ շարունակելու են գործել՝ իրենց գործունեության ծավալներին համապատասխան հաստիքացուցակներով: Դա ամենևին չի նշանակում, որ տվյալ հիմնարկները լուծարվում են մեկընդմիշտ, և քանի որ շատ բռնազավթված համայնքներ վերաբնակեցվելու են համայնքային սկզբունքով, այդ ժամանակ նորակառույց շատ բնակավայրերում կարող են վերականգնվել նախկինում գործող կրթօջախները ևս:
  2. Լուծարման ու կրճատման վերաբերյալ կառավարության որոշումների արդյունքում վերոնշյալ շուրջ 4,500 տեղահանված անձանցից կրճատվելու է շուրջ 3,500 անձի հաստիք, իսկ մնացածը շարունակելու են աշխատել չլուծարվող հիմնարկներում: Կրճատվող շուրջ 3,500 անձանցից շուրջ կեսն արդեն ունի այլ աշխատանք Արցախում և ՀՀ-ում: Պետք է ընդգծել, որ հիմնարկների լուծարման ու հաստիքների կրճատման գործընթացը պայմանավորված չէ ֆինանսի խնայման ցանկությամբ, հակառակը՝ պարապուրդի այս գործող ծրագրի փոխարեն նախատեսվող ծրագրերը շատ ավելի շատ գումար են ուղղելու տեղահանված անձանց սոցիալական ու զբաղվածության կարիքների բավարարմանը, քան այժմ ուղղվում է պարապուրդում գտնվող անձանց վարձատրությանը: Մոտեցումների ու սկզբունքների առաջիկա այդ փոփոխության հիմնական նպատակներն են՝ 
  • Չաշխատող անձանց տրվող՝ ըստ էության սոցիալական նպատակ ունեցող վարձատրության փոխակերպում իր բուն տեսակի՝ սոցիալական նպաստի. 
  • Զբաղվածությունը խթանող վճարների ու պայմանների կիրառում. 
  • Միկրոձեռնարկատիրական գործունեության համար պայմանների ապահովում և նախաձեռնողականության խթանում. 
  • Վերապատրաստման խթանում և պատշաճ պայմանների ու մեխանիզմների ապահովում. 
  • Բոլորի համար հավասար ու արդար պայմանների ապահովում՝ առկա տարբերակված ու անհավասար մոտեցման փոխարեն: 
  1. Հաշվի առնելով բնակվարձի և զբաղվածության վերոնշյալ ծրագրերի շրջանակներում տեղահանվածներին հատկացվելիք ֆինանսական միջոցների նշանակալի աճը՝ կարծում ենք, որ վերանայվող մոտեցումների միջոցով հնարավոր կլինի ավելի հասցեական ու արդյունավետ կերպով բավարարել տեղահանված անձանց սոցիալական կարիքների գոնե հիմնական մասը, ինչպես նաև աջակցող ու խթանող միջոցներ կիրառել նրանց զբաղվածության ու սոցիալական վիճակի հետագա բարելավման ուղղությամբ: Ուստի, հավաստիացնում եմ, որ տեղահանված անձանց կարիքների բավարարումը ԱՀ նախագահի ու կառավարության առաջնահերթություններից է, որը դրսևորվել է հետպատերազմյան բազմաթիվ սոցիալական ծրագրերի տեսքով: Իսկ հաստիքների կրճատումը որևէ կոշտ ու անտարբեր մոտեցման արդյունք չէ, քանի որ մենք շատ լավ գիտակցում ենք տեղահանվածների ծանր սոցիալական ու հոգեբանական դրությունը և հնարավորինս կանգնած ենք մեր քաղաքացիների կողքին: 
  1. Վերոնշյալ մոտեցումների հստակեցումից հետո մենք հնարավորինս ներառական գործընթացով հանրային քննարկումներ ենք մեկնարկելու, որպեսզի բոլոր շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնենք ծրագրերի վերջնականացման համար: Այսինքն, ծրագրերի նախագծերը քննարկվելու են նաև տեղահանվածների ներկայացուցչական խմբերի հետ:
 
Հ.Գ. Իհարկե, բացի տեղահանվածներից, մենք ունենք այլ խոցելի սոցիալական խմբեր ևս, որոնց կարիքների բավարարումը ևս կառավարության պարտականություններից է, սակայն քանի որ այս գրառմանս թեման վերաբերում է տեղահանվածներին, այդ պատճառով այլ ծրագրերի չանդրադարձա:
 
Հ.Գ.2. Նախորդ կիրակի Արցախի հանրային հեռուստատեսությանը ծավալուն հարցազրույց էի տվել այս թեմայով՝ պատասխանելով բոլոր հիմնական հարցերին: Հարցազրույցի հղումը տեղադրում եմ մեկնաբանության մեջ», - գրել է Բեգլարյանը:


Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода