«Սուտ լուրեր են». «Ռոման» վստահում է Մխիթարյանին
ՍպորտԻտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն մեկնաբանել է լուրերը թե Հենրիխ Մխիթարյանը բանակցում է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։
«Ես զրուցել եմ Մխիթարյանի հետ։ Մենք կենտրոնացած ենք միայն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին պատրաստվելու վրա։ Նա պրոֆեսիոնալ է, ես նրան լավ եմ ճանաչում եւ վստահ եմ, որ Մխիթարյանը չի բանակցում «Ինտերի» հետ։ Դրանք սուտ լուրեր են»,-Պինտուի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, Մխիթարյանի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է։