Superbet Rapid & Blitz. Արոնյանը արագ խաղի մրցաշարում գրավեց 5-րդ տեղը
ՍպորտԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Superbet Rapid & Blitz մրցաշարում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի պայքարում գրավեց 5-րդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով տասը միավոր։
Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ուկրաինացի Անտոն Կորոբովին, ռումինացի Դավիդ Գավրիլեսկուին, միավորը կիսեց հունգարացի Ռիչարդ Ռապորտի, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի, ամերիկացի Ուեսլի Սոյի, ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյի հետ, պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին (Հնդկաստան) եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային։
Առաջին տեղը գրավեց Անանդը, որը վաստակեց 14 միավոր։
Մայիսի 22-ին շախմատիստները պայքարը կշարունակեն կայծակնային խաղի մրցաշարում՝ անցկացնելով 18 տուր։