Վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չենք անցկացնի. Իշխան Սաղաթելյան
ՆերքաղաքականՎաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Վաղը երեկոյան շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
«Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։