Iravunk.com | Ադրբեջանը Լաչինի միջանցքին փոխարինող զուգահեռ այլ ճանապարհ է կառուցում, ինչը ուղղակիորեն սպառնում է Բերձորի ու Աղավնոյի կորցնելուն․ ԱՀ ԱԺ պատգամավոր
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո Նիկոլյան ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ադրբեջանը Լաչինի միջանցքին փոխարինող զուգահեռ այլ ճանապարհ է կառուցում, ինչը ուղղակիորեն սպառնում է Բերձորի ու Աղավնոյի կորցնելուն․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

Արցախի ապագայի, Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին սպառնացող առկախված վտանգների, կիսանախագահական համակարգի անցնելու շուրջ ստեղծված աժիոտաժի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, ակնհայտ է, որ մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնական փուլը, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, առկա մարտահրավերների պարագայում, ի՞նչ է սպասվում արցախցի մեր հայրենակիցներին խաղաղության պայմանագրի կյանքի կոչվելուց հետո։

-Ճիշտն ասած համամիտ չեմ վերջնական փուլ հնչեցրած ձևակերպման հետ, որովհետև նույնիսկ, այսպես ասած, առաջին փուլն էլ այլ տրամաբանության մեջ է, մասնավորապես եթե ելակետային ենք ընդունում նոյեմբերի 9 հայտարարությունը, ապա Ադրբեջանը չի կատարել իր պարտականությունները՝ չի վերադարձրել իր մոտ պահվող հայ ռազմագերիներին, նույն տարվա մեջ դեկտեմբեր ամսին գրավել է Խծաբերդը , մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք՝ Սեւ լճի շրջակայք ու նմանապես այլ դեպքեր, հետեւաբար դեռ շատ վաղ է խոսել վերջնական փուլ կոչվածի մասին։

Իսկ Արցախի ապագան արցախահայությունը տեսնում է միջազգային հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի ճանաչման մեջ, որը հակիրճ ձեակերպոցին ԱՀ ԱԺ հինգ խմբակցությունները ու որոշումը ընդունվեց միաձայն ամբողջ խորհրդարանի կողմից։

-Դուք նշեցիք, որ Արցախի հայությունը իր ապագան տեսնում է ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչմամբ, արդյո՞ք ներկաՀՀ իշխանությունների կողմից տեսնում եք միջազգային ճանաչմանը միտված քայլեր։

-ՀՀ Ներկա իշխանությունները Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում հակասական մտքեր են շարադրում, չկա հստակ խոսք որպեսզի արցախահայությունը ընկալի և վստահի։ Հետևաբար, խառնաշփոթ իրավիճակում, վստահության մասին խոսելը պարզամտություն կլինի։

-Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին, հասարակության ուշադրությունը սևեռված է Աղավնոյի վրա։ Ի՞նչ ռեալ վտանգներ են սպառնում Աղավնոյում բնակվող մեր հայրենակիցներին և ի՞նչ նոր մարտահրավերների առաջ են այսօր կանգնած տեղի բնակիչները։

-Աղավնոյի եւ ոչ միայն Աղավնոյի, նաև Բերձորի բնակիչները մայիսի 18- ին նշեցին Բերձորի ազատագրման 30-ամյակը՝ մի ճանապարհ, որի ազատագրմամբ փրկվեց արցախահայությունը և ուղղակի ցամաքային կապ հաստատվեց մայր հայրենիքի հետ։ Վտանգը մեծ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքին փոխարինող զուգահեռ այլ ճանապարհ է կառուցում, որը որպես այլընտրանք է լինելու ներկա ճանապարհին՝ ցամաքային կապ ապահովելով Արցախի և ՀՀ միջեւ,  ինչը ուղղակիորեն սպառնում է կորցնելու վերը նշված բնակավայրերը։

-Եվ վերջում, Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի, ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց։

-Կիսանախագահական համակարգին անցումը կատարվում է ոչ թե այսօր կամ վաղը, այլ ավելի ուշ, երբ պատրաստ կլինի նոր Սահմանադրության հայեցակարգը, ինչը վերջնական տեսքով կդրվի հանրաքվեի, որից հետո երևի տեղի կունենան համապատասխան համապետական ընտրություններ։ Հիմա, ուղղակի նոր Սահմանադրության հայեցակարգը է դրված քննարկումների շրջանառության մեջ և անիմաստ աժիոտաժը տեղին չէ։ Ըստ մեր կուսակցության պատկերացումների, կիսանախագահական կառավարման համակարգը առավել հարմար կլինի ներկա Արցախի կյանքը կառուցելու, մարտահրավերներին դիմակայելու գործում։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода