Ի՞նչ եք կարծում` ես պողպա՞տ եմ, պիտի դիմանա՞մ, լռե՞մ. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Համացանցում գրառումս մեծ արձագանք է ստացել, «բարեպաշտ» նիկոլականները վրդովվել են իմ ասածից ու իմ խոսքերը վերագրում են ընդիմությանը, թե ընդիմությունը կիսում ու կիսում է ժողովրդին։ Ես կին եմ, մարդ, ով 4 տարի ենթարկվում է նիկոլականների հալածանքներին, ով 4 տարի լուռ տանում է վիրավորանքներն ու անեծքները, սակայն դա զուտ ֆեյսբուքյան իրականությունն է։
Վերջին օրերին կոնկրետ քննարկման թեմա են դարձրել մեր ու իմ ծախված լինելը, միտինգների ու երթերի համար գումար ստանալը, որը հանեց ինձ հունից` հստակ հասկանալով, որ այդ կեղծիքը ժողովրդի մեջ ներդրել է ՔՊ-ն ու իր արբանյակները։
Ես սիրում եմ իմ ազգին, իմ ժողովրդին բազմիցս ասել եմ, որ բեմում եղած ժամանակ ես չեմ զատում նիկոլականին ու ընդդիմադիրին, ես խաղում եմ բոլորիդ համար հավասար, բազմիցս եմ ասել, որ հայն ինձ համար հայ է` անկախ իր քաղաքական հայացքներից, բայց այս պարագայում հայը պիտի լինի հայրենիքի, ոչ թե հակահայի կողքին։
Մեկ շաբաթ է էջս հարձակման է ենթարկվում անեծքներ ու վիրավորանքներ, իսկ ի՞նչ եք կարծում` ես պողպա՞տ եմ, պիտի դիմանա՞մ, լռե՞մ... Տվել եմ ձեզ համարժեք պատասխան, որը ոչ մի կապ չունի ընդիմության գաղափարի հետ։ Վիրավորել եք ինձ, ստացել եք պատասխանը, եթե ներկայացնեք անմեղսունակի փաստաթուղթ, ապա խոստանում եմ չվիրավորվել եւ չվիրավորել ձեզ...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: