«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են

ԷԼԵՈՆՈՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Ճառերում հոգի ենք դնում, գործի մեջ՝ ստամոքս...»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք գրող, հրապարակախոս ԷԼԵՈՆՈՐԱ  ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

-Հավանաբար, ծնված օրից. ինչքան ինձ հիշում եմ, իսկ ինձ հիշում եմ շատ փոքրուց, միշտ երևակայել եմ, ուշադիր եղել, պատկերացրել, մտածել. կան բաներ, որ մարդու մեջ նստած են անկախ իրենից, ի սկզբանե. ոմանք դա շուտ են հասկանում, ոմանք՝ ավելի ուշ, իսկ ոմանք էլ, թյուրիմացաբար, այլ ճանապարհով են գնում, ոչ այն, ինչ նախասահմանված է իրենց համար. դա, երբեմն, դառնում է տառապանքի կամ դժբախտության պատճառ. կարևորը՝ պինդ բռնվես քեզանից ու պեղես ընդերքդ, դուրս բերես թանկագին հանածոները... Քանի չես արտահայտվել՝ հատկապես գրել, երբեք չես իմանա՝ ինչ կա քո ներսում, ով ես դու... Ես արտահայտվել եմ նախքան դպրոց գնալը. բակում դպրոց էի բացել ու բանավոր դասեր էի տալիս, իսկ դպրոցում արդեն սկսեցի գրել... Սիրում էի թատրոնը, առաջին ստեղծագործություններն էլ եղան պիեսները, հետո չափածո ու արձակ. լրագրության մասին մտածեցի համալսարանում...

- Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

-Իմ ստեղծագործությունները հայտնաբերեցին ինձ, զարմացրին. ինչքա՜ն բան կա մեր ներաշխարհում և որքա՜ն անհայտ է մեզ, ու ինչ կլիներ, եթե հանկարծ չբացվեին դրանք... Մարդը, աշխարհը ճանաչելի է դառնում ստեղծագործության միջոցով, հենց գեղարվեստական, որ թվում է հնարովի. իրականում այն քրքրում, մաս-մաս է անում ու հետո ամբողջացնում այն ամենը, ինչը շոշափում է, ինչին կպնում է. դա մարդուն տրված ամենամեծ հաճույքն է. այդ հաճույքին տիրապետելն է իմ ձեռքբերումը...

- Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Իմ առաքելությունը որպես հայ՝ մայրենին պահպանելն է, խոսքը կազմակերպելը, պահել խոսքի ռիթմը, հատկապես՝ գրավոր... Խոսքի ռիթմը՝ արձակ թե չափածո, մտածողության հենքն է. առանց դրա մտածողությունը կաղում է, ընկնում ֆալշի մեջ... Բարձր մտքի, բարձր գաղափարների հասնելու համար անհրաժեշտ է լեզուն մաքրել ավելորդություններից և պահպանել լեզվի գեղեցկությունն ու հմայքը, հիանալ նրանով, չկեղծել, հարգել նրա պահանջները... Պարզեմ միտքս. երբեմն գլխիդ մեջ ինչ-որ բառ, արտահայտություն է պտտվում, որ թվում է կարևոր, ուզում ես տեղավորել խոսքիդ մեջ, սակայն ռիթմը թույլ չի տալիս, մի տեսակ ցցուն է դառնում. պետք է ուժ ունենալ հրաժարվել դրանից. այդ դեպքում լեզուն ինքն է սկսում աշխատել քեզ համար և մատուցում է անակնկալներ, որ չէիր էլ ենթադրի... Ցանկացած մասնագետի պարտքը հայրենիքին ծառայելն է՝ սեփական մասնագիտության հանդեպ ազնիվ վարվելով, քանզի ցանկացած մասնագիտություն հայրենաշինության համար կարևոր ատաղձ է... Հայրենիքը փրկելու առաջին նախապայմանը մայրենին սիրելն ու պահպանելն է. չեմ հավատում, որ մայրենիին տիրապետող, իր լեզուն սիրող ու հարգող, լեզվի մեջ ֆալշեր չհանդուրժող մարդը կարող է դավաճանել հայրենիքին... Եթե թվում է, թե կա այդպիսին, պետք է ուղղակի ուշադիր հետևել այդ մարդու խոսքին, և ֆալշը իրեն կմատնի...

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Կինն ընտանիքի հայելին է. սկսենք ամենապարզ բանից. նա է սնունդ պատրաստում ու հրամցնում. կարևորը, թե ինչ սնունդ է դա, ինչպես է պատրաստում և ինչպես մատուցում՝ ինչ շարժումներով, խոսքերով, դեմքի արտահայտությամբ. դրանից կախված է ընտանիքի մյուս անդամների տրամադրությունը... Կնոջ դաստիարակվածությունն ու կրթվածությունը փոխանցվում են թե՛ զավակներին, թե՛ ամուսնուն, թե՛ այլ անդամների. տանից լավ տրամադրությամբ դուրս եկողը հասարակությանը չարիք չի պատճառի...

- Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

Դա ո՛չ Հունաստանին, ո՛չ էլ մեզ ոչինչ չի տալիս, ոչինչ չի փոխում. յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր կարևորությունը թե՛ իր, թե՛ աշխարհի համար... Թե՛ Հունաստանը, թե՛ Հայաստանը արժեհամակարգային քաղաքակրթական միավորներ են մեզ հայտնի ու անհայտ անտիկ ժամանակներից... Աշխարհը գնում է ինքնահոսով. եթե, իսկապես, աշխարհը քաղաքակրթության հիմք ընդունելով Հունաստանը, ապրեր այդ քաղաքակրթությամբ, աշխարհի պատկերը բոլորովին այլ կլիներ, և տարբերություն չկա՝ Հայաստանը կընդուներ թե Հունաստանը. աշակերտի ունակությունն է, թե ինչ և ինչպես վերցնի ուսուցչից. օձի թույնը մեկին բուժում է, մյուսին՝ սպանում...

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

-Չդավաճանել... երբե՛ք և ոչ մի բանի. չդավաճանել մտքին, զգացմունքներին, մասնագիտությանը, մարդուն, մարդկայինին... վեհին... Հայրենիքի մասին չեմ ասում. այն վեհագույնն է. հայրենիքին դավաճանողը դժբախտ, ինքնասպան չգոյ է...

- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

-Ես ստեղծում եմ ի՛մ իրականությունը. կարծում եմ, ստեղծագործողի պարտքը ոչ թե արտացոլելն ու քննադատելն է (դա բոլորն են անում, բոլորս գիտենք), այլ սրբագրելը, ապրեցնելը, գեղեցիկը մատուցելը, նաև գեղեցիկ մատուցելը. հաճույք պատճառելը... Ստեղծագործությունը պետք է բնավորվի ընթերցողի հիշողության մեջ, շարժի միտքն ու զգացմունքը, և նա ցանկանա իմաստավորել ու վերաիմաստավորել իրականությունը...

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Անաղուհաց իրականությունը... Ոչ ոքի պետք չեն այսօր ո՛չ մտածողներ, ո՛չ նվիրյալ աշխատողներ, ո՛չ մասնագետներ, ո՛չ ստեղծագործողներ. խոսքը միայն իմ մասին չէ... Բազմաթիվ շնորհալի, տաղանդավոր, պետքական մարդիկ այսօր լուսանցքում են հայտնվել։ Հատկապես տխուր է երիտասարդների վիճակը, որոնց լավագույն տարիները փոշիանում են մասնագիտական ունակությունները գործի դնելու հնարավորություններ ու միջավայր փնտրելու ապարդյուն ջանքերում... Մենք մեզ չենք սիրում, չենք գնահատում ու պաշտպանում մեր արժեքները, մեր շնորհալիներին, տաղանդներին... Ճանապարհ ու հնարավորություն չենք տալիս աճելու, անգամ արհամարհում ու ծաղրում ենք... Ասում ենք մի բան, անում՝ հակառակը, խոստանում ու չենք կատարում. ճառերում հոգի ենք դնում, գործի մեջ՝ ստամոքս... Ճարպիկներն ու ապիկարները համախմբվում են, ուժ դառնում, իսկ լավագույնները՝ առանձին-առանձին կոտրվում։ Այսօր դիմացինի մասին մտածող չկա, այն դիմացինի, որի վրա են հենվում, երբ նեղն են ընկնում... Իսկ նեղն ընկնելու մասին միայն նեղն ընկնելուց են մտածում, ցավոք...

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

-Հուսահատական...

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Գլուխը բարձր...

Քրիստինա Աբրահամյան



«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода