Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը. Այվազյան

Տեսանյութեր

ԱԱԾ-ն աղմկոտ տեսանյութ էր պատրաստել` տեղեկացնելով, որ իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու եւ Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային թշնամանք հարուցելու» մեջ` մեջբերելով նրա հարցազրույցներում հնչեցված տեսակետները: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար նախ ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց: Մինչդեռ նույն ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն է պահպանում մեկ այլ դեպքի հետ կապված: Հիշեցնենք, որ «Հականացիստական ճակատ» նախաձեռնությունը հայտարարությամբ էր հանդես եկել եւ պահանջել, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ապրիլի 9-ին ռուս ժողովրդի դեմ բռնությունների եւ սպանությունների հրապարակային կոչեր հնչեցրած անձը: Ընդ որում` այդ հայտարարությանը միացել էին մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, քաղաքագիտական, փորձագիտական, մշակութային հանրույթի հայտնի ներկայացուցիչներ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված նույն հոդվածով այսօր կալանավորված չէ այն անձը, ով պրոուկրաինական ակցիայի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բարձրախոսով գոռում էր` «մահ ռուսներին»:

– Որովհետեւ ԱՄՆ դեսպանատնից նման հրահանգ չկա: Եթե նրանք ցանկանան, շատ արագ քրեական գործ կհարուցվի, եւ այդ անձը կձերբակալվի: Ասեմ, որ խոսքը վերաբերում է «Ազգային ժողովրդավարական բեւեռի» (ԱԺԲ) ակցիայի ժամանակ հնչեցված այդ հայտարարությանը: Մենք դիմեցինք դատախազություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք, որից հետո դիմումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հիմա այն քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Քրեական գործ կա հարուցված, թե` ոչ, դեռեւս տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ մի անգամ հրավիրվել եմ բացատրություն տալու:

– Սա միակ դեպքը չէ, օրինակ, այս օրերին տեղի ունեցող ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ մի կին բղավում էր ցուցարարների վրա, թե «Նիկոլը պիտի հայերի հախից գա»: Չե՞ք կարծում, որ այստեղ եւս քրեորեն պատժելի հայտարարություն է արված, թե՞ միայն ՌԴ քաղաքացի պրոդյուսերին կալանավորելու հարցում են հետեւողական իրավապահները:

– Քանի որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո` արդեն 3-4 տարի է ամեն ինչ գխիվայր շուռ է եկել, այստեղ ոչ մի զարմանալու բան չկա: Նիկոլ Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ մի դեպքում կիրառվում է օրենքը, մյուս դեպքում` ոչ: Այսօր Փաշինյանի, իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի ցանկությունները, կամակորությունները եւ անձնական վրեժխնդրությունն են օրենքը: Իրենք են ասում` այս մարդուն պետք է բռնել, բռնում են, ասում են` պետք չէ բռնել, չեն բռնում: Ամենաթողություն է տիրում, ով ինչ ուզում, երբ ուզում անում է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

«Chatham House ֆորմատից ելնելով՝ չեմ կարող մանրամասնել քննարկմանը հնչեցրածս մտքերը, սակայն...». Հայկ ՄամիւանյանԿիրակի «Շանթի» եթերում «Եփող-թափողները» լրագրողներն են (Տեսանյութ)Ափսոս, որ չգնահատեցիր իմ երկրի կողմից. Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնի ՀայաստանըԲերձորցիները եւ Աղավնոյի բնակիչները, բնակվելով իրենց բնակավայրերում, համարվում են տեղահանված. Արցախի ՄԻՊՊար­տու­թյու­նը 2020 թ. նո­յեմ­բե­րի 10–ին չի դա­դա­րել. Աննա ԿարապետյանԿառավարության ղեկավար ներկայացող անձը նույնիսկ չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում. ԱբրահամյանՀան­րա­հա­վաք անել, որին գա­լիս է 1500 հո­գի, այ­լեւս դառ­նում է անի­մաստ. Արմեն ԲադալյանԵս երեխա չեմ, լուրջ մարդ եմ. Բերձորը վերաբնակեցնողը հայաթափելու մասին ասելիք չունիՄեր նպատակն է համախմբել հադրութից տեղահանված բնակիչներին. Երազիկ ՀայրիյանՆիկո՛լ, հրաժարական տուր, հերի՛ք է հայ ժողովրդի արյունը ծծես. Բաբուխանյան«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել ՄՈՒ­ՏԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԴԱ­ՐԱՇՐ­ՋԱ­ՆԸ»Նիկոլն ուղնուծուծով հակառուս է. Հայկ Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)Արենիս աչքալուսանքի ծաղիկները տանելու եմ տղաներիս շիրիմին խոնհարեմ, ու ներողություն խնդրեմ, որ ես դեռ ապրում եմ, իսկ իրենք սառը քարի տակ են․Ծնվել է փոքրիկ ԱրենըԶԱՐ­ՄԱՆՔՀուլիսի 23-ին տեղի կունենա ՄՄԱ-ի իմ առաջին մարտը«ԿԱ­ՐԵՆՍ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԴՈՒ ՄԻ­ԱԿՆ ԵՍ, ՈՒՄ ՋԱ­ՆԻ­ԲԵ­ԿՅԱՆ ԵՄ ՈՒ­ԶՈՒՄ ԿՈ­ՉԵԼ».ԼԻ­Ա­ՆԱ  ԱՆ­ԹԱ­ՌԱ­ՆՅԱ­ՆԶրո աջակցություն նրանց, ովքեր դուրս կգան Բերձորից. Էդգար ՂազարյանՈչ մի­այն գյու­ղե­րը դառ­նում են սահ­մա­նա­մերձ, այ­լեւ ան­մի­ջա­պես դի­տարկ­ման տակ են հայտն­վում թշնա­մու ու­ժե­րի կող­մից. ՄեհրաբյանԹագուհի Թովմասյանը չի հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցԲԱՄ­ԲԱ­ՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԹիրախում Անժելան է. Գեւորգ ՊետրոսյանՀերթը հասավ Անժելային...ՌԴ նախագահը խոսել է հետխորհրդային երկրների միավորման գործընթացն արագացնելու մասինԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվելՀարբած Բրիտանացի պատգամավորը բռնաբարել է երկու տղամարդուՀենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր»Ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնըՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Արտակ ԶաքարյանՊառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. ՀայրապետյանԿօգնենք այնքան, որքան պետք է․ Բայդենը՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու մասինՍովի պատճառով՝ միգրացիոն ցունամի է սպասվում․ ԶելենսկիՀրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն ԳեւորգյանՄինչև 2023-ի վերջ Արցախում 3700 ընտանիք ապահովված կլինեն բնակարանով. Նախարար.InfoPort.am«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածելԲոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր ՂազինյանԸնդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան ՍաղաթելյանՈրոնք են ջերմային հարվածի ախտանշանները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ու որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկինՊՍԺ-ի մարզական նոր ղեկավարությունը թիմում չի ցանկանում տեսնել Մեսսին եւ ՆեյմարինԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիներում եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ (տեսանյութ)Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ զինծառայողը կոտրել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին. shamshyan.comՌաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում էՍուրճի գործածությունը նվազեցնում է երիկամների հիվանդությունների հավանականությունը․ հետազոտությունԱ Սերիայի կայքը հաստատում է` գործարքը կայացել էՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ՝ ԲԵՐՁՈՐԸ ԵԹԵ ՀԱՆՁՆԵՆ, ԿԼՔԵՆ ԱՐՑԱԽԸ Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումըԱՄՆ-ում արգելվելու է սեռափոխությունըՀայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ենԲերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը․ Հոխիկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ