Երևանում մեկնարկել է անհնազանդության ակցիան․ ընդդիմադիրները քայլում են դեպի Բաղրամյան 26․ ուղիղ
Հասարակություն«Դիմադրություն» շարժումն այսօր՝ ժամ,ը 09։30-ին քաղաքացիներին հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ․«Տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասել էր Սաղաթելյանը։
Ընդդիմադիրները որոշել են քայլել դեպի Բաղրամյան 26, որտեղ գտնվում է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը։
Նրանք ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը և հայտնել, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը հայ ազգից մանդատ չի ստացել։