Iravunk.com | Բոլոր ունկնդիրները պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար. երգիչ Դավիթ
Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)

Բոլոր ունկնդիրները պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար. երգիչ Դավիթ

Մշակութային

Ով գիտի, ե՞րբ եւ ինչպե՞ս տոհմական բժիշկների դինաստիայում Դավիթը կառնչվեր երգի հետ, եթե չլիներ ... լոգոպեդը։ Այո, հենց նա խորհուրդ տվեց 3-ամյա երեխային հաղթահարել մանկական խոսքի թերությունը՝ առաջարկելով երգել այն ամենն, ինչ նա կցանկանար ասել: Հնարավոր է, լոգոպեդը՝ Աստծո նախախնամությունն էր․ խոսքի խնդիրը գնաց ու նրա փոխարեն եկավ սերը, անհաղթահարելի սերը՝ երգելու հանդեպ։ Համաձայնեք, երաժշտական կարիերայի յուրօրինակ եւ ոչ ստանդարտ սկիզբ է։ Դավիթի մասնագիտության ընտրության վրա ընտանեկան խորհուրդը ոչ մի ճնշում չի գործադրել։ Պարզապես, ինչպես հայտնի է, գեները՝ համառության ուժ ունեն, եւ Դավիթը ընտրեց ատամնաբույժի մասնագիտությունը։ Այժմ նա Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է եւ ոչ մի վայրկյան չի «դավաճանում» երգին։ Բայց դա անհամատեղելի է... Գուցե այսպես կասեն շատերն ու կսխալվեն։ Ինչպե՞ս է ապագա ատամնաբույժը համատեղում բժշկությունը երաժշտության հետ եւ ո՞րն է գերակա ուղղությունը, պարզել ենք հենց նրանից:

- Բժշկական համալսարան ընդունվել եք առանց կոնսերվատորիային հետադարձ հայացք գցելո՞ւ։

- Իրականաում, ես ընդունվեցի նաեւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ, սակայն հետո ընտրություն կատարեցի բուհերի միջեւ եւ հետ վերցրեցի փաստաթղթերս։

- Ծանր չէ՞ր հրաժարվել սիրած զբաղմունքից:

- Անկեղծ ասած՝ ծանր էր։ Վախենում էի, որ ստոմատոլոգիան ինձ ամբողջությամբ կկլանի, բայց ամենից շատ վախենում էի, որ իմ կյանքի գործը՝ երգարվեստը, ինչ-որ մեկը կարող էր «հոբբի» անվանել։ Ես երբեք չէի զբաղվի ինքնախաբեությամբ, եթե չտեսնեի, որ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, եթե հետադարձ արձագանք չզգայի։ Եվ ես ասացի՝ ես կերգեմ, մինչեւ կյանքիս վերջին օրերը։

- Ո՞վ է Ձեր լսարանը, որո՞նք են ոճային կողմնորոշման չափանիշները:

- Մենք ապրում ենք բարդ ժամանակներում։ Ես ինքս, որպես երաժշտասեր-մելոման, տարբեր երաժշտություն եմ լսում եւ չափորոշիչը մեկն է՝ հոգուն դիպչում է կամ չի դիպչում։ Կցանկանայի, որ իմ երաժշտությունն էլ նույն կերպ ընկալեին։ Իմ երաժշտությունը ազգություն չունի։ Եվ դա, բնավ, տուրք չէ նորաձեւությանը, ավելի շուտ, դա հնարավորություն է մոտեցնել եւ հաղորդակից դարձնել իմ արվեստին տարբեր ազգությունների ունկնդիրներին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնի իր հոգու մասնիկը:

- Ո՞ւմ հետ եք աշխատում եւ ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:

- Մարդ, ով ինձ հավատաց, ինքնավստահություն ներշնչեց, իմ ձեռքը տվեց խոսափողը, իմ խորհրդատուն է՝ Սերգեյ Օսիպյանը: Նա գրում է երաժշտություն, ես՝ երգի բառերը: Եվս մի անձնավորություն՝ Ռազմիկ Ամյան, ում երգերը մանկուց լսում էի։ Այսօր ստեղծագործական համագործակցություն ունեմ նրանց հետ, հաշվի եմ առնում ավագ ընկերներիս կարծիքը՝ մասնագիտական եւ կյանքի հարցերում։ Եվ, իհարկե, մայրս, նրա կարծիքն ու խորհուրդներն ինձ համար շատ կարեւոր են։

- Անվիճելի է, որ երկու մասնագիտությունները կարող են շահութաբեր լինել, բայց, այնուամենայնիվ, ստոմատոլոգիան ավելի կայուն է երեւում։ Վառ օրինակ՝ համաճարակը, երբ ավելի քան մեկ տարի, աշխարհը երգի կարիքն այնքան էլ չէր զգում, փոխարենը՝ ատամներ բուժելու անհրաժեշտությունը մշտապես առկա էր։ Մտածե՞լ եք արդյոք, որ ստոմատոլոգիայից ունեցած եկամուտը ստիպված լինեք ներդնել սեփական արվեստը տարածելու մեջ։

- Կա այսպիսի մի ճշմարտություն. եթե դու ունես պլան «Ա» եւ անմիջապես մշակում ես պլան «Բ»-ն՝ պլան «Ա»-ն չստացվելու դեպքում, ուրեմն՝ դու առաջինում լիարժեք վստահ չես: Ես դեռ 4 տարի պետք է սովորեմ, եւ այդ 4 տարիների ընթացքում ես, վստահաբար, չեմ վաստակի մեծ գումար, բայց չի բացառվում, որ այս ընթացքում ես կարող եմ հաջողության հասնել երգարվեստում։

- Այդ դեպքում, եթե ամբողջությամբ աշխատի պլան «Ա»-ն, մտավախություն կա՞ արդոք, որ հաջողված երգչին կարող են լուրջ չընդունել որպես հեռանկարային ատամնաբույժ: Նման բան մտածե՞լ եք։

- Այո, իհարկե, կարող են ասել՝ դու ի՞նչ ատամնաբույժ ես, եթե երգիչ ես եւ հակառակը։ Կարծում եմ, ժամանակը ցույց կտա, բայց մի բան մնում է անփոփոխ ՝ երաժշտությունը միշտ առաջնային է լինելու։

- Ատամնաբույժ Դավիթն ի՞նչ ծրագրեր ունի:

- Շատ ծրագրեր կան, առաջին հերթին, ինձ տեսնում եմ իմ սեփական կլինիկայում։

- Կես կատակ, կես լուրջ կարո՞ղ է ձեռք բերեք համբավ՝ կիրառելով իբրեւ ֆիրմային անզգայացում՝ Ձեր երգը։

- Կարեւորն այն է, որ հասկանաս, թե ի՞նչ նպատակով ես ընտրում կյանքի այս կամ այն ճանապարհը՝ կոմերցիոն նպատակներով, փող աշխատես եւ վերջ, թե՞ դա է քո կյանքի իմաստը: Ստեղծագործելը, երգելն ինձ համար հաճույքի բարձրագույն աստիճան է, հատկապես, երբ իմ երգը հասնում է մեկ այլ մարդու հոգուն, օգնում է նրան կյանքի ինչ-որ իրավիճակում: Այս տեսանկյունից, բոլոր ունկնդիրները՝ պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար:

- Ուսանողական կյանքում երգարվեստն օգնո՞ւմ է:

- Այո, իհարկե։ Նույնիսկ եղել է դեպք, երբ երգեցի մի երգ եւ ստուգարք նշանակեցին ամբողջ խմբին (ծիծաղում է)։

- Հաճախ, բժիշկները, հատկապես ատամնաբույժները, հանդիպում են մի խնդրի։ Նրանք, ինչպես եւ բոլորը, ունեն դասընկերներ, համակուրսեցիներ, հարազատներ եւ բոլորն իրենց ծառայությունների կարիքն ունեն: Իսկ Դուք՝ դրան գումարած, գործընկերներ շոու-բիզնեսից։ Դարձյալ կատակ-հարց՝ նախատեսո՞ւմ եք հատուկ զեղչեր գործընկերների համար:

- Անշուշտ, 200% զեղչեր, պարզապես անվճար, եթե ես լինեմ շոու-բիզնեսում, ես հաճույքով կվճարեմ նրանց փոխարեն:

- Դա լուրջ խոստում է, այն կարող են Ձեզ հիշեցնել…

- Խնդիր չկա, ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար (ծիծաղում է):

- Ատամնաբուժության մեջ կա՞ ստեղծագործական տարր:

- Ստոմատոլոգիան՝ արհեստ է, դու ամեն օր նույն բանն ես անում: Մարդը պետք է սիրի, նույնիսկ պաշտի իր գործը, որպեսզի իր կյանքի 25, 30 տարին անցկացնի ատամնաբուժական աթոռի մոտ։ Ամենասարսափելին՝ գնալ աշխատանքի, որը չես սիրում։ Այսօրվա դրությամբ, ես տարված եմ երկու ուղղություններով եւ փորձում եմ համատեղել դրանք։ Ամենավատն այն է, որ 20 տարի անց հասկանաս, որ չես էլ փորձել զբաղվել սիրած գործով։

- Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

- Վերջերս տեղի ունեցավ «Թռչիր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Սա պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն է՝ երաժշտությունը՝ Սերգեյ Օսիպյանի եւ Ռազմիկ Ամյանի, գործիքավորումը՝ նույնպես Սերգեյ Օսիպյանի, Mix&Mastering-ը՝ Արարատ Զաքարյանի։ Բառերն իմն են, ես դրանք գրել եմ 15 տարեկանում եւ գրեթե ոչինչ չեմ փոխել: Ես երջանիկ եմ, որ երգը մարդկանց դուր եկավ, դատելով արձագանքներից, հասկանում եմ, որ երգը մեկ օրվա համար չէ: Վերջերս սկսել եմ աշխատել SS Rroduction-ի հետ, մենք ունենք շատ ծրագրեր, գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: «Թռչնակը» (խոսքը «Թռչել» երգի տեսահոլովակի մասին է) կունենա երկրորդ սերիան: Մենք պատրաստում ենք ձեզ համար շատ հետաքրքիր, որակյալ երաժշտություն։

- Երազանք ունե՞ք:

- Բարդ հարց է ... Ես երազում եմ, որ երաժշտությունը, որը մենք ստեղծում ենք, լսեն ու սիրեն շատ մարդիկ, որպեսզի այն հոգեպես ապաքինի մարդկանց։ Եթե դա երբեւէ տեղի ունենա՝ ես շատ երջանիկ կլինեմ:



Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода