Iravunk.com | Բոլոր ունկնդիրները պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար. երգիչ Դավիթ
Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը Սպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուր ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով Հայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրա

Բոլոր ունկնդիրները պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար. երգիչ Դավիթ

Մշակութային

Ով գիտի, ե՞րբ եւ ինչպե՞ս տոհմական բժիշկների դինաստիայում Դավիթը կառնչվեր երգի հետ, եթե չլիներ ... լոգոպեդը։ Այո, հենց նա խորհուրդ տվեց 3-ամյա երեխային հաղթահարել մանկական խոսքի թերությունը՝ առաջարկելով երգել այն ամենն, ինչ նա կցանկանար ասել: Հնարավոր է, լոգոպեդը՝ Աստծո նախախնամությունն էր․ խոսքի խնդիրը գնաց ու նրա փոխարեն եկավ սերը, անհաղթահարելի սերը՝ երգելու հանդեպ։ Համաձայնեք, երաժշտական կարիերայի յուրօրինակ եւ ոչ ստանդարտ սկիզբ է։ Դավիթի մասնագիտության ընտրության վրա ընտանեկան խորհուրդը ոչ մի ճնշում չի գործադրել։ Պարզապես, ինչպես հայտնի է, գեները՝ համառության ուժ ունեն, եւ Դավիթը ընտրեց ատամնաբույժի մասնագիտությունը։ Այժմ նա Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է եւ ոչ մի վայրկյան չի «դավաճանում» երգին։ Բայց դա անհամատեղելի է... Գուցե այսպես կասեն շատերն ու կսխալվեն։ Ինչպե՞ս է ապագա ատամնաբույժը համատեղում բժշկությունը երաժշտության հետ եւ ո՞րն է գերակա ուղղությունը, պարզել ենք հենց նրանից:

- Բժշկական համալսարան ընդունվել եք առանց կոնսերվատորիային հետադարձ հայացք գցելո՞ւ։

- Իրականաում, ես ընդունվեցի նաեւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ, սակայն հետո ընտրություն կատարեցի բուհերի միջեւ եւ հետ վերցրեցի փաստաթղթերս։

- Ծանր չէ՞ր հրաժարվել սիրած զբաղմունքից:

- Անկեղծ ասած՝ ծանր էր։ Վախենում էի, որ ստոմատոլոգիան ինձ ամբողջությամբ կկլանի, բայց ամենից շատ վախենում էի, որ իմ կյանքի գործը՝ երգարվեստը, ինչ-որ մեկը կարող էր «հոբբի» անվանել։ Ես երբեք չէի զբաղվի ինքնախաբեությամբ, եթե չտեսնեի, որ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, եթե հետադարձ արձագանք չզգայի։ Եվ ես ասացի՝ ես կերգեմ, մինչեւ կյանքիս վերջին օրերը։

- Ո՞վ է Ձեր լսարանը, որո՞նք են ոճային կողմնորոշման չափանիշները:

- Մենք ապրում ենք բարդ ժամանակներում։ Ես ինքս, որպես երաժշտասեր-մելոման, տարբեր երաժշտություն եմ լսում եւ չափորոշիչը մեկն է՝ հոգուն դիպչում է կամ չի դիպչում։ Կցանկանայի, որ իմ երաժշտությունն էլ նույն կերպ ընկալեին։ Իմ երաժշտությունը ազգություն չունի։ Եվ դա, բնավ, տուրք չէ նորաձեւությանը, ավելի շուտ, դա հնարավորություն է մոտեցնել եւ հաղորդակից դարձնել իմ արվեստին տարբեր ազգությունների ունկնդիրներին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնի իր հոգու մասնիկը:

- Ո՞ւմ հետ եք աշխատում եւ ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:

- Մարդ, ով ինձ հավատաց, ինքնավստահություն ներշնչեց, իմ ձեռքը տվեց խոսափողը, իմ խորհրդատուն է՝ Սերգեյ Օսիպյանը: Նա գրում է երաժշտություն, ես՝ երգի բառերը: Եվս մի անձնավորություն՝ Ռազմիկ Ամյան, ում երգերը մանկուց լսում էի։ Այսօր ստեղծագործական համագործակցություն ունեմ նրանց հետ, հաշվի եմ առնում ավագ ընկերներիս կարծիքը՝ մասնագիտական եւ կյանքի հարցերում։ Եվ, իհարկե, մայրս, նրա կարծիքն ու խորհուրդներն ինձ համար շատ կարեւոր են։

- Անվիճելի է, որ երկու մասնագիտությունները կարող են շահութաբեր լինել, բայց, այնուամենայնիվ, ստոմատոլոգիան ավելի կայուն է երեւում։ Վառ օրինակ՝ համաճարակը, երբ ավելի քան մեկ տարի, աշխարհը երգի կարիքն այնքան էլ չէր զգում, փոխարենը՝ ատամներ բուժելու անհրաժեշտությունը մշտապես առկա էր։ Մտածե՞լ եք արդյոք, որ ստոմատոլոգիայից ունեցած եկամուտը ստիպված լինեք ներդնել սեփական արվեստը տարածելու մեջ։

- Կա այսպիսի մի ճշմարտություն. եթե դու ունես պլան «Ա» եւ անմիջապես մշակում ես պլան «Բ»-ն՝ պլան «Ա»-ն չստացվելու դեպքում, ուրեմն՝ դու առաջինում լիարժեք վստահ չես: Ես դեռ 4 տարի պետք է սովորեմ, եւ այդ 4 տարիների ընթացքում ես, վստահաբար, չեմ վաստակի մեծ գումար, բայց չի բացառվում, որ այս ընթացքում ես կարող եմ հաջողության հասնել երգարվեստում։

- Այդ դեպքում, եթե ամբողջությամբ աշխատի պլան «Ա»-ն, մտավախություն կա՞ արդոք, որ հաջողված երգչին կարող են լուրջ չընդունել որպես հեռանկարային ատամնաբույժ: Նման բան մտածե՞լ եք։

- Այո, իհարկե, կարող են ասել՝ դու ի՞նչ ատամնաբույժ ես, եթե երգիչ ես եւ հակառակը։ Կարծում եմ, ժամանակը ցույց կտա, բայց մի բան մնում է անփոփոխ ՝ երաժշտությունը միշտ առաջնային է լինելու։

- Ատամնաբույժ Դավիթն ի՞նչ ծրագրեր ունի:

- Շատ ծրագրեր կան, առաջին հերթին, ինձ տեսնում եմ իմ սեփական կլինիկայում։

- Կես կատակ, կես լուրջ կարո՞ղ է ձեռք բերեք համբավ՝ կիրառելով իբրեւ ֆիրմային անզգայացում՝ Ձեր երգը։

- Կարեւորն այն է, որ հասկանաս, թե ի՞նչ նպատակով ես ընտրում կյանքի այս կամ այն ճանապարհը՝ կոմերցիոն նպատակներով, փող աշխատես եւ վերջ, թե՞ դա է քո կյանքի իմաստը: Ստեղծագործելը, երգելն ինձ համար հաճույքի բարձրագույն աստիճան է, հատկապես, երբ իմ երգը հասնում է մեկ այլ մարդու հոգուն, օգնում է նրան կյանքի ինչ-որ իրավիճակում: Այս տեսանկյունից, բոլոր ունկնդիրները՝ պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար:

- Ուսանողական կյանքում երգարվեստն օգնո՞ւմ է:

- Այո, իհարկե։ Նույնիսկ եղել է դեպք, երբ երգեցի մի երգ եւ ստուգարք նշանակեցին ամբողջ խմբին (ծիծաղում է)։

- Հաճախ, բժիշկները, հատկապես ատամնաբույժները, հանդիպում են մի խնդրի։ Նրանք, ինչպես եւ բոլորը, ունեն դասընկերներ, համակուրսեցիներ, հարազատներ եւ բոլորն իրենց ծառայությունների կարիքն ունեն: Իսկ Դուք՝ դրան գումարած, գործընկերներ շոու-բիզնեսից։ Դարձյալ կատակ-հարց՝ նախատեսո՞ւմ եք հատուկ զեղչեր գործընկերների համար:

- Անշուշտ, 200% զեղչեր, պարզապես անվճար, եթե ես լինեմ շոու-բիզնեսում, ես հաճույքով կվճարեմ նրանց փոխարեն:

- Դա լուրջ խոստում է, այն կարող են Ձեզ հիշեցնել…

- Խնդիր չկա, ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար (ծիծաղում է):

- Ատամնաբուժության մեջ կա՞ ստեղծագործական տարր:

- Ստոմատոլոգիան՝ արհեստ է, դու ամեն օր նույն բանն ես անում: Մարդը պետք է սիրի, նույնիսկ պաշտի իր գործը, որպեսզի իր կյանքի 25, 30 տարին անցկացնի ատամնաբուժական աթոռի մոտ։ Ամենասարսափելին՝ գնալ աշխատանքի, որը չես սիրում։ Այսօրվա դրությամբ, ես տարված եմ երկու ուղղություններով եւ փորձում եմ համատեղել դրանք։ Ամենավատն այն է, որ 20 տարի անց հասկանաս, որ չես էլ փորձել զբաղվել սիրած գործով։

- Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

- Վերջերս տեղի ունեցավ «Թռչիր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Սա պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն է՝ երաժշտությունը՝ Սերգեյ Օսիպյանի եւ Ռազմիկ Ամյանի, գործիքավորումը՝ նույնպես Սերգեյ Օսիպյանի, Mix&Mastering-ը՝ Արարատ Զաքարյանի։ Բառերն իմն են, ես դրանք գրել եմ 15 տարեկանում եւ գրեթե ոչինչ չեմ փոխել: Ես երջանիկ եմ, որ երգը մարդկանց դուր եկավ, դատելով արձագանքներից, հասկանում եմ, որ երգը մեկ օրվա համար չէ: Վերջերս սկսել եմ աշխատել SS Rroduction-ի հետ, մենք ունենք շատ ծրագրեր, գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: «Թռչնակը» (խոսքը «Թռչել» երգի տեսահոլովակի մասին է) կունենա երկրորդ սերիան: Մենք պատրաստում ենք ձեզ համար շատ հետաքրքիր, որակյալ երաժշտություն։

- Երազանք ունե՞ք:

- Բարդ հարց է ... Ես երազում եմ, որ երաժշտությունը, որը մենք ստեղծում ենք, լսեն ու սիրեն շատ մարդիկ, որպեսզի այն հոգեպես ապաքինի մարդկանց։ Եթե դա երբեւէ տեղի ունենա՝ ես շատ երջանիկ կլինեմ:



Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода