Այսօրվա հոսանքազրկումների մասին Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը Պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան Գողթանիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում Աղավնոյում մարդիկ դեռ լվացք են փռում. Օրվա կադրը Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ. փաստաբան Ուղիղ միացում. ՀՀ կառավարության հերթական նիստը «Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ ՄԻՊ ներկայացուցիչները միայն յոթ օր անց են հիշել, որ պետք է տեսակցեն վիրավորում ստացած զինծառայողներին Ողջ ազգը մխում ու ծխում է, որը վաղ, թե ուշ բռնկվելու է. Լեւոն Բաղդասարյան


ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ. «Շատ կիրթ կանայք կան, որոնք զբաղված են հասարակության պառակտմամբ ու հայրենիքի կազմաքանդմամբ»

Մշակութային

«Ժամանակը կերտողները»  խորագիրը կրող շարքի հյուրն է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ:  

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:  

 -Տարրական կրթություն ստացել եմ Սովետական Հայաստանի դպրոցում, երբ դպրոցն ու կրթությունը բարձր նշաձողի վրա էին, երբ ուսուցիչը ամենահարգված և գնահատված մարդն էր հասարակության մեջ։ Այնուհետև ամեն ինչ փոխվեց, փլուզվեց Սովետական Միությունը, սկսվեց Արցախյան պատերազմը, մութ ու ցուրտ տարիները։ Ուսուցչի ուսերին մնաց դպրոցն ու լեզուն պահելու ծանր բեռը։ Առանց աշխատավարձ ստանալու ու ցուրտ դասասենյակներում կազմակերպված 20 րոպեանոց դասերը ջերմացնում էին ուսուցիչները՝ իրենց հոգու ջերմությամբ ու լույսով, իրենց գիտելիքները անսպառ փոխանցելով, որ սերունդը անգրագետ չմնա։ Եվ ինձ համար ուսուցիչը դառնում էր ամենաուժեղ ու հաղթող մարդն, ում շնորհիվ մենք կերտում էինք մեր հաղթանակները։ Դպրոցում ես սովորում էի բացառապես բոլոր առարկաները, բայց հայոց լեզուն և գրականությունը իմ շունչն էին, իսկ իմ հայոց լեզվի ուսուցչուհին՝ ընկեր Օհանյանը, իր մարդկային ու մասնագիտական բարձր որակներով ազատ շնչել էր տալիս հայկական օդը։  

Ծնողներիս շնորհիվ մենք ունեինք հարուստ գրադարան ( մոտ 4000 կտոր գիրք ) ու ես անհագ կարդում էի հայ դասականների բոլոր հատորները, կարդում էի նաև սովետական թվերին արգելված գրականություն՝ Գարեգին Նժդեհ, Շիրազի «Դանթեական», որը չգիտեմ որտեղից էր մայրս ճարել ու, մեքանգիր թղթերից արտագրել ընդհանուր տետրի մեջ։ Կարդում էի լամպի լույսի տակ, երբեմն մայրս բարկանում էր, հանգցնում լամպի պատրույգը, թե հա՛մ կքոռանաս, համ էլ նավթ չկա այդքան։

Ու այսպես, չնայած այն բանին, որ ես ուզում էի հետախույզ կամ իրավագետ դառնալ, բայց... մասնագիտությունն ինքը ինձ ընտրեց, և ես հանգամանքների բերումով ու անկախ իմ կամքից դարձա ուսուցիչ, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն։

 - Ստեղծագործո՞ւմ եք:   

 -Կար ժամանակ, որ ստեղծագործում էի, պատմվածքներ էի գրում, բայց ինքնաքննադատ լինելու պատճառով արխիվացրեցի։ Ստեղծագործության մասին խոսելիս ասեմ, որ ամեն դասաժամ, երբ մտնում եմ դասարան, ինձ համար ստեղծագործական ձեռքբերում է դառնում․ երբ գրականությունն ու արվեստը, երաժտությունն ու երգը միաձուլվում են մի դասաժամի մեջ ու զգում ես, որ երեխաներն էլ հաճույքով ձայնակցում են քեզ, ու դասը վերածվում է արվեստի։ Ամեն նոր դաս և ամեն նոր սերնդի հետ շփում ինձ համար ստեղծագործական ձեռքբերում է, երբ զգում ես, որ քո ցանած հունդը ծլել է, դարձել հասարակությանը պիտանի Մարդ ու անհատ, դրանից մեծ ձեռքբերում չկա ինձ համար։

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

 -Յուրաքանչյուր մարդ ծնվում է ինչ-որ առաքելությամբ, ուղղակի պիտի միջավայրն ու շրջապատը նպաստեն դրա բացահայտմանը։ Վերևում նշել էի, որ մասնագիտություն ընտրելու տեսլականում ուսուցչի մասնագիտությունը հաստատ չկար, բայց փաստորեն իմ առաքելությունը ուսուցիչ լինելն էր, որպեսզի Հայրենիքի նկատմամբ ունեցած իմ ողջ սերն ու հիացմունքը կարողանամ Հայոց լեզվի, Հայ գրականության միջոցով փոխանցել իմ աշակերտներին, կարողանամ էքսկուրսիաների միջոցով սիրել տալ Հայրենիքի յուրաքանչյուր կտոր ու Հայրենաճանաչողությունը ներարկել նրանց երակներում ՝ առաջնորդվելով մոտավորապես այս մտքով. «Ճանաչիր և սիրիր Հայրենի հողդ ու ջուրդ այնպես, ինչպես ճանաչում և սիրում ես ծնողներիդ»։  

Ահա սա է իմ առաքելությունը որպես Հայ մարդ։

 - «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Իհարկե համամիտ եմ այս մտքին, ինչքան կիրթ ու գրագետ լինեն կանայք, այդքան շատ թվով կիրթ ու դաստիարակված մարդիկ կլինեն հասարակության մեջ։ Բայց... այստեղ մի շատ կարևոր բաց կա, ի տարբերություն Գոշի ապրած ժամանակահատվածի, քանի որ շատ կիրթ կանայք կան, որոնք զբաղված են հասարակության պառակտմամբ ու հայրենիքի կազմաքանդմամբ։ Դրա համար միայն կրթությունը քիչ է, պետք է նաև կինը դաստիարակված լինի ազգային ու հայրենատեր գաղափարներով, որպեսզի կարողանա դրանք փոխանցել իրենից ծնված ժառանգներին։

   - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե «Եվրոպայի դժբախտությունն այն  էր, որ նա, որպես քաղաքակրթական հիմք, ընդունեց Հունաստանը և ոչ՝ Հայաստանը»:

 -Շլիմանի խոսքերը, անկեղծ ասած, մեզ ոչինչ չեն տալիս։ Ոչ թե պիտի նստենք վիզ ծռենք, թե գուցե մի օր մեզ ընտրեն, այլ մենք՝ հայերս, պիտի կարողանանք համախմբվել, հզորանալ ու կոնկրետ գործողություններով ապացուցել աշխարհին, որ մենք աշխարհի ամենահին մշակույթ ունեցող երկրներից ենք, որ մենք կարողացել ենք անցնել ժամանակի միջով ու հասնել 21-րդ դար։ Մենք պիտի սովորենք մեզ հարգել, ոչ թե սպասենք, թե ով ինչ է ասում։ Այդ ասածներից դեռ մեզ ոչ մի օգուտ չի եղել։

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Իմ գաղափարախոսությունն է «Հայրենիքը պիտի սիրել կոնկրետ գործողություններով, Հայրենիքին պիտի նվիրվել ամբողջ հոգով ու սրտով՝ պահպանելով մեր ազգային ոգին, հավատը, մշակույթն ու ԼԵԶՈՒՆ»։ Դատարկ ու բարձրագոչ ճառերով Հայրենիք չես կարող սիրել։

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Աշխատում եմ անընդհատ թարմացնել իմ մասնագիտական հմտությունները: 40 տարեկանում ավարտեցի ԵՊՀ ու ստացա մագիստրոսի աստիճան, հիմա դիմել եմ «Դասավանդիր Հայաստան»  ծրագրին և սպասում եմ պատասխանի։ Աշխատում եմ միշտ թարմացնել իմ մեթոդներն ու ավանդականին զուգահեռ օգտագործել նաև նոր մեթոդներ։

Միակ խանգարող բանն այն է, որ ուզում եմ հաճախակի էքսկուրսիաներ կազմակերպել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերում, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս։  

Խանգարող բան չի կարող լինել, եթե մարդը ցանկություն ունի ինչ-ոչ բան փոխելու։

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

 -Այսօրվա իրականությունն անմխիթար է, այնպիսին է, ինչպիսին 1915թ երիտթուրքերի օրոք էր... այսօրվա իրականությունը, ցավոք, թելադրում են հայի ազգանուններով երիտթուրքերի հետևորդներն ու փորձում են ավարտին հասցնել նրանց երազանքը, բայց ես համոզված եմ, որ շատ շուտով իրենք են ավարտին հասնելու։

 Մերօրյա իրականությունը խաթարել է Հայ մարդու ներքին խաղաղությունը, Արցախի հանձնումը թշնամուն կոտրել է Հայ ժողովրդի թևերն ու վիրավոր արծվի նման ճախրանքից իջեցրել է նրան։ Մերօրյա իրականությունը ուզում է ապականել այն, ինչ դարեր շարունակ սուրբ է եղել Հայ ժողովրդի համար, խաթարում է ավանդական Ընտանիքի պատկերը, ծաղրում է հավատը, աղավաղում է մշակույթն ու փորձում է կեղծել այն ամենը, ինչը կապված է ազգի ու ազգայինի հետ։

Բայց ես համոզված եմ, որ մեր արծվի վիրավոր թևերը կլավանան շուտով, ու նա դարձյալ կճախրի Արցախի ու Հայաստանի լազուր երկնքում։

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

  -Այնպիսի Հայրենիք կուզենայի թողնել, որտեղ չէր լինի ցավ ու հուսալքում, որտեղից ոչ թե գաղթեին այլ երկրներ, այլ ներգաղթեին ու շենացնեին իրենց Հայրենի հողը, որտեղ ոչ մի փակ դուռ չէր լինի, ամեն տնից մանկան ճիչ կլսվեր ու ամեն տան երդիկից դուրս կգար ծխանի ծուխն, ու լավաշի անուշ բույրը կտարածվեր ամենուր։ Այնպիսի հայրենիք, որտեղ Արցախը մեր մի մասն է, ու Շուշին հայկական է։

Կուզենայի, որ այն Հայրենիքը, որը ես կփոխանցեմ իմ սերունդներին արդեն հաղթահարած լինի Ցեղասպանության ցավն ու Թուրքիային ստիպած լինի ճանաչել իր պապերի հանցանքն ու փոխհատուցի մեր զոհերի արյան գինը, որպեսզի այսքան տարի հետո անմեղ զոհերի հոգիները խաղաղվեն ու հանգստանան։

Մի խոսքով. ԱԶԱ՛Տ, ԱՆԿԱ՛Խ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։

Քրիստինա Աբրահամյան

 

Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել«Ժողովուրդ». Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել Խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից...Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ Այսօրվա հոսանքազրկումների մասինՕգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունՆորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհըՊահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիանԳողթանիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակումԱղավնոյում մարդիկ դեռ լվացք են փռում. Օրվա կադրըԱղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ. փաստաբանՈւղիղ միացում. ՀՀ կառավարության հերթական նիստը«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակՄԻՊ ներկայացուցիչները միայն յոթ օր անց են հիշել, որ պետք է տեսակցեն վիրավորում ստացած զինծառայողներինDiscovery+-ը արքայադուստր Դիանայի մահվան մասին կնկարահանի նոր փաստագրական սերիալԱրցախում մարդիկ գիտակցում են ընդհանուր վտանգի գոյությունը, բայց նրանց հետ որեէ մեկը լուրջ չի աշխատում․ ԱբրահամյանԻրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆԻնչպես են փոխվարչապետերն արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակին. «Ժողովուրդ»Կիմ Չեն Ընի քույրը պատմել է եղբոր ծանր հիվանդության մասին«Հրապարակ». Նախընտրում են տեղափոխվել ՀՀ, քանի որ կարծում են՝ Փաշինյանը մի օր էլ Արցախի մյուս բնակավայրերն է հայաթափելուՀենց հիմա սալոր ուտելու 5 պատճառԵրկիրը նվաճվում է, իսկ ընդդիմությունն ԱԳՆ-ի դիմաց ցույց է անում, թե հրաժարական տվեք՝ երկիրը փրկենք (Video)Ողջ ազգը մխում ու ծխում է, որը վաղ, թե ուշ բռնկվելու է. Լեւոն Բաղդասարյան Ամեն իշխանություն իր ետևից հետք է թողնում. սա նիկոլի թողած հետքն էԿայծակը հարվածել է տիեզերքի ուղղությամբԲայդենը ՀԴԲ-ն վերածել է «քաղաքական զենքի»․ ամերիկացի սենատորԱնցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներՍիլվիո Բեռլուսկոնին ծրագրում է առաջադրվել Սենատի ընտրություններումՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահի հետԹուրքիան ձեռք է բերել 4-րդ հորատիչ նավըՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆոր կարգավորումներ կգործեն. «Հրապարակ»Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը. «Վեոլիա ջուր» ընկերության դեմ մեծ թվով բողոքներ կան. «Ժողովուրդ»Ինչո՞ւ կինը եկեղեցի մտնելիս պետք է գլուխը ծածկի, իսկ տղամարդը՝ ոչՕձունում բացվեց հերոս տանկիստ Արման Աղվանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր-հուշահամալիրըԻնչ է սպասվում ԱԺ աշնանային նստաշրջանում․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել «Ռեալը» պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը. Տեսանյութ Մխիթարյանի գոլը` «Սանտ Անգելոյի» դարպասը. տեսանյութՀայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում է, իսկ Արեւմուտքը փորձում է շեղել. Տեր-ԵսայանԻնչպես օդանավակայանում դիմավորեցին փոխչեմպիոն շախմատիստներինՇատ ցավալի է, որ Լեւոնի նման մարզիկն այլեւս մեր երկիրը չի ներկայացնում. Գաբրիել ՍարգսյանՇատ կարեւորում էինք առավելագույնս նվիրվելը, փորձել անել ամենը, ինչ կարող ենք. Տեր-ՍահակյանՏղաները գերազանցեցին իրենք իրենց էլ եւ շատ մրցակիցների էլ. Սերժ ՍարգսյանՔարացավ սիրտս ցավից… Դժբախտություն և կորուստ Մենչի ընտանիքում (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՏոպը՝ կիսատաբատի համադրությամբ․ Մարինկա Խաչատրյանի ամառային լուքըԻնչպես են օդորակիչներն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչպես դրանց գործածության դեպքում խուսափել ինքնազգացողության վատթարացումիցԹրամփը հայտարարել է, թե իր տան խուզարկության ընթացքում ՀԴԲ աշխատակիցները կարող էին կեղծ ապացույցներ թողնելՇՏԱՊ. «Globbing»-ը, «Onex»-ը և Ber-Ber-ը մոլորեցրել են հասարակությանը. հարուցվել են վարույթներ (տեսանյութ).Starnews.amԱդրբեջանը նոր ու է՛լ ավելի ստոր խաղ է սկսում.Armenian infoՓիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ