Ինչու՞ «Ասթոն Վիլան» չի կարող ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանրահայտ լրագրող Պեդուլայի տեղեկություններով Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ ակումբներ, որոնց թվում է «Ասթոն Վիլան»: Այս տեղեկությունների տարածումից հետո բիրմինգեմյան պարբերականները շտապեցին նշել, որ անգլիական ակումբը չի կարող ձեռք բերել հայ ֆուտբոլիստին, թեեւ վերջինս հրաշալի մրցաշրջան ու տպավորիչ խաղ է ցուցադրում իտալական ակումբի կազմում։
Նշվում է, որ «Ասթոն Վիլան» պետք է հրաժարվի ազատ գործակալի կարգավիճակով խաղացող ձեռք բերելու տարբերակից քանի որ, արդեն հասցրել է ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինյոյի եւ Էմիլիանո Բուենդիայի տրանսֆերները եւ խոսքը բարձրակարգ հարձակվողական ոճի կիսապաշտպանների մասին է:
Մշտական խաաժամանակ ցանկացող Մխիթարյանի համար անգլիական ակումբը հարմար տարբերակ չի լինի այս առումով, դե իսկ թիմի համար ավելի շահեկան կլինի ձեռք բերել ավելի երիտասարդ խաղացողի, ով դեռ սովորելու եւ աճելու տեղ կունենա եւ հարմար կլինի որպես փոխարինող հանդես գալու համար։
Այս փաստարկներն, իհարկե, հիմնավորված են, ուստի շարունակում ենք պնդել, որ Մխիթարյանի համար լավագույն տարբերակը գործող պայմանագրի երկարաձգումն է։