Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել 44 օրյա պատերազմում զոհված զինվորի ծնող Գարիկ Գալեյանին. Վարդանյան
Ներքաղաքական«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորի ծնող Գարիկ Գալեյանին։ Ձերբակալել նրան միայն զուտ նրա համար, որ ծնող է, դա անընդունելի է։
Ծնողներին հասկանալ է պետք և նրանց պահանջ արդարացի է, երբ բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների և անհայտ կորածների հարազատների հարցերին արդար և բավարար պատասխաններ չեն տրվում։ Ընդհանրապես ամեն մի հայ իրավունք ունի ստանալ իր հարցերի պատասխանները։ Անորոշությունը, անարդարությունը և մեղավորների դեմ իրավական գնահատականների բացակայությունը ավելի է լարում իրավիճակը։ Պահը շատ լուրջ է և կարող է ավելի բարդացնել ներկայիս իրավիճակը։
Միանում եմ ծնողների արդարացի պահանջին և որպես զոհվածի որդի և 44 օրյա պատերազմի մասնակից պահանջում եմ, որպիսզի ազատ արձակվի Գարիկը և պետական լիազոր մարմինները իրավական քայլեր իրականացնեն ծնողների արդար պահանջները բավարարելու համար», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։