Աստղագուշակ՝ մայիսի 18-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած որ այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:

Ցուլ. Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն այնքան էլ շատ դրական էմոցիաներ չեն պարգևի, որքան դուք սպասում էիք: Աշխատեք չենթարկվել սադրանքների` ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից:

Երկվորյակներ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինեք` այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Խեցգետին. Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Դեռ դրա առաջին կեսին դուք կզգաք ուժերի ներհոսք, և դա միայն սկիզբը կլինի: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն` պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:

Առյուծ. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները` երևի պետք կլինի, որ դուք ինքներդ գործի անցնեք և վերափոխեք իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և  ինչպես հանգստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել: Որոշ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Կույս. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Կշեռք. Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Կարիճ. Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք ի վիճակի եք ուժեղ զգացմունքների:

Աղեղնավոր. Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն և հրաժարվեք կասկածելի ձեռնարկումների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը` նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք նախաձեռնել դժվար խոսակցություն` իրավիճակը հասկանալու համար: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Այծեղջյուր. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից` հենց’ նրանց անմիջականությունը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Ջրհոս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները:

Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է:

Ձկներ. Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով, և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

 

Դուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիս«Ֆիլիպին պատմել էի Գառնիի մասին». ԲԵԴ­ՐՈՍ  ԿԻՐ­ԿՈ­ՐՈՎՀայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցըՊետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե ԱվագյանԱնդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԵղանակը՝ առաջիկա օրերինԿարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետՔաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունըՏարածաշրջանում բարդություններ կլինեն. ՀԱՊԿ֊ը զգուշացնում էԾանր բան է ապրել ու ամեն օր` թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, վախենալ չկա. Կյանքը Մեծ ՇենումՓախեք․ Կադիրովը դիմել է ԶելենսկիինԿարճ ասած՝ Ուկրաինան ստում է․ ԼավրովԱՊՊԱ չունենալու համար տուգանքը 4 անգամ կնվազի. Արմեն ԽաչատրյանՌԴ ԱԳՆ-ն Պետդեպի հայտարարությանը պատասխանել է Բրիթնի Սփիրսի երգից տողերովՕրենքով գողը ցուցում է տվել պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվողին․ մանրամասներԻնչպես են երկրպագուները դիմավորում Մխիթարյանին «Ինտերի» մարզաբազայի մոտ. տեսանյութՊայթյունից տուժած 4 անձ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում. նրանցից մեկի վիճակը ծանր էԹշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք. «Հետք»Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարըԴատախազությունից հրաժարվում են հանդիպել զոհված զինծառայողների հարազատների հետՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներըՁեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից. ՀայտարարությունԱրաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըՎահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին«Զգուշացում․ եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն». Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆՔյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց. զոհված զինծառայողի ծնողԻրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր ԼապիդԱդամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրելՀուլիսի 6. Օրվա խորհուրդԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՊատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմՊայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա զոհ և վիրավորներ.Shamshyan.com«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի«Հրապարակ». Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  «Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրաԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ»Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»Լուկաշենկոն կոչ է արել «մեռնել, բայց խոտերը հավաքել» բերքահավաքի ժամանակԱմեն տեղ հորս եմ փնտրում. Հայրս ցավից չէր խոսում, իմ տան սյունը քանդվեց․ Մայքլ Քոթանջյան (Video)Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ (Video).Գագիկ ՀամբարյանՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)ԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ