Հրատապ. Ո՞ւր է նայում քաղաքապետարանը
ԹեմաԻրավունք թերթի ֆեյսբուքյան էջին մի օգտատեր ներկայացնում է, որ այս պահին Մարգարյան 2֊րդ նրբանցք 8/2 բնակելի տան տիրոջ կողմից տեղի են ունեցել ապօրինի ծառահատումներ, որի արդյունքում, ըստ օգտատիրոջ. 《զավթելով Մարգարյան 2րդ նրբանցք 8/2 բնակելի տան տիրոջ կողմից ընդհանուր սեփականության հողակտորները՝ խախտելով բոլոր ճարտարապետա-նախագծային նորմերը կառուցում է անճոռնի շինություններ և վարձակաթությամբ հանձնում։ Տվյալ անձը, Լեվոն Շամիլյանը, խուսափում է կատարել իր հարկային պարտավորությունները》։
Մեզ դիմած քաղաքացրն տեղեկացրեց, որ վերջինս Գայիի նախկին աշխատակրց է, ով զավթել է տարածքի հողերը, հյուրատներ սարքում, վարձով է տալի։ Կրկին, ըստ քաղաքացու, Լ. Շամիլյանը խուսափում է հարկային պարտավորություններից այսինքն, չի վճարում եկամտահարկ այս նոր կառույցի համար, իր կապերով հասցե է հանում օրինականացնում։