ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Գրողը իր ժամանակաշրջանի ամենասթափ, ամենապատասխանատու քաղաքացին է»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք արձակագիր Լարիսա Պետրոսյանի ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:        

-Ես մասնագիտությամբ բանասեր եմ, ավարտել եմ Վանաձորի  պետական համալսարանի բանասիրության բաժինը: Հայոց լեզուն ու հայ գրականությունն իմ կոչումն են: Դեռ դպրոցական տարիներից ստեղծագործել եմ, տպագրվել շրջանային մամուլում: Միայն իմ գրած նյութերով դպրոցական պատի թերթեր էի ձևավորում: Իսկ ավելի շատ` ագահորեն, անհագուրդ կարդում էի, կարդում էի, ինչ ձեռքս ընկներ:Բնականաբար, շատ կարդացողը մի օր էլ ինքն է անդիմադրելի ցանկություն ունենում գրելու, արտահայտելու մտքերը, հույզերն ու մտահոգությունները:Մանկավարժական աշխատանքին զուգահեռ` ստեղծագործել եմ: ԿԳՄՍ լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնում աշխատելու տարիներին  գիրն ու գրչությանը դարձավ ինձ համար ոչ թե սոսկ աշխատանք, այլև հոգևոր պահանջ, ինձ համար գրքերի աշխարհը, իրոք, տիեզերք է անեզր: Չգրել չեմ կարող:

-Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

-Ստեղծագործություններս սկզբում տպագրվել են գրական կայքերում, համահեղինակային ժողովածուներում:

Պատմվածքներս տպագրվել են Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից հրատարակած «Հասկեր»  համահեղինակային ժողովածուի Ա և Բ հատորներում, «Տարագիր» «Վերածնունդ» (Ա և Բ հատորներ), «Երկիր Նաիյան», «Հայրենի Տավուշ»,  «Վասն ապրողաց և նահատակաց» համահեղինակային ժողովածուներում:

2021 թ. ապրիլին լույս տեսավ իմ հեղինակային գիրքը` «Հովտաց աղբյուրի կանչը» խորագրով պատմվածքների, էսսեների, նովելների լիակատար ժողովածուն: Գիրքը երկու բաժին ունի`«Նախնիներիս ստվերները» և «Չինար ես…»: Հրատարակության եմ պատրաստում հաջորդ գիրքս:

Ես կարծում եմ` գրողի ամենախոշոր ձեռքբերումը նրա ընթերցողներն են: Ոչինչ այնքան չի ոգևորում ու չի թևավորում գրողին, որքան ընթերցողների  լավ արձագանքը: Եվ նաև հասկացել եմ` որքան մենք տառապանքով ենք գրում, նրանք այնքան մեզ շատ են սիրում: Համացանցը կարծես թե հետ է մղում գիրքը, բայց ես ընթերցողներ ունեմ, ուրախալի է ինձ համար, որ նրանց մեջ շատ են երիտասարդները:Ես դա համարում եմ իմ լավագույն ձեռքբերումը:

Բարձրագույն պարգևներ չունեմ, չնայած նաև կարծում եմ, որ առարկայական ձեռքբերումները պահարանում են մնում: Թվեմ մի քանիսը: Կալիֆորնիայի Հայ գրողների միության անդամ եմ: Միության կողմից կազմակերպված «Տիր» ամենամյա մրցույթի չորս անվանակարգերում (պոեզիա, դրամատուրգիա, մանկագրություն, արձակ)  արժանացել եմ «Լավագույն արձակագիր-2021» կոչմանը և պարգևատրվել հուշանվերով:

2021 թվականին «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» կողմից կազմակերպված և Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «ՈՍԿԵ  ԴԱՐ-21» փառատոն- սիմպոզիումին  իմ «Հովտաց աղբյուրի կանչը» գրքի համար արժանացա «Լավագույն նովելիստ» («Best novelist») մրցանակի և հուշամեդալի:

Հունիսի 17-20 ը Ծղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը կայացած միջազգային փառատոն-սիմպոզիումին արժանացել եմ «Լավագույն էսսեիստ» անվակարգի և հուշամեդալի:

2022թ. Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը կայացած «Ոսկե գրիչ» սիմպոզիումին կրկրն արժանացա «Լավագույն արձակագիր» անվանակարգին:

Նմանատիպ պարգևներ շատ կան: Պատվոգրեր եմ ստացել առանձին պատմվածքների համար («Վարդերի տունը», «Տղայիկ» «Ելեն աքիր»):

-Ի՞նչ առաքելություն ունեք Դուք` որպես հայ և որպես մասնագետ:

-Իմ առաքելությունը և՛ որպես հայ, և՛ որպես մասնագետ` հայոց լեզվի, հայ գիր ու գրականության, հայ ոգեղեն գանձերի պահպանումը, զարգացումն ու տարածումն է:

Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-12-13-րդ դարի օրենսդիր Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքի» նախադրությունում 12 հիմնավոր պատճառ է ներկայացրել օրենսգիրքը գրելու անհրաժեշտության մասին, որոնցից չորրորդը կրթության պակասի պատճառն էր: «Որովհետև նվազեց հմտություն ու փորձառությունը` ըստ ժամանակի... »,- գրում է առակագիրը: Դեռ միջնադարում օրենսդիրը լավ է իմացել նաև կանանց դերը հասարակական հիմնախնդիրների լուծման հարցում: Նրա ապրած ժամանակաշրջանում կրթված կանայք շատ քիչ էին, ուստի Մխիթար Գոշը նրանց գանձ է համարել: Հիմա էլ այս աֆորիզմը շատ արդիական է. կրթված կանայք կրթված սերունդ են տալիս, որը առողջ հասարակություն ունենալու նախապայման է: Չնայած կին արարածը` որպես սերնդատվության, սերնդապահպանման արարող, ունի բնատուր խելք ու առողջ զգացողություններ, այնուամենայնիվ ես համաձայն եմ Մխիթար Գոշի հետ:

 -Ի՞նչ է տալիս մեզ` հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն է, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը և ոչ թե Հայաստանը»:

-19-րդ դարի գերմանացի նշանավոր հնագետ Հենրիխ Շլիմանը, որը հայտնաբերել է Տրոյան, այս վկայությունն անելու հիմքեր ուներ. այն է` մեր` հայերիս քաղաքակրթությունն ավիլի հին է: Հենց Հայկական լեռնաշխարհից է տարածվել քաղաքակրթությունը, որի ակնառու հետքերը ուսումնասիրել է նաև անվանի հնագետը:Այդ խոսքերը նորից ու նորից մեզ և համայն մարդկությանն ասում են, թե որքան հնամենի քաղաքակրթություն և որքան հինավուրց ազգ ենք մենք, և թե որքան անփոփոխ ու օրինակելի է հայի գենը, որը հազարամյակներ շարունակ փոփոխության չի ենթարվել: Հնագետի խոսքերը մեզ հիմք են տալիս կրկրին ու կրկին ճանաչել, գնահատել, արժևորել մեր հնամենի ազգն ու ամուր կառչած մնալ մեր հինավուց արմատներին:

Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

-Իմ գաղափարախոսությունը ազգային գաղափարախոսությունն է` գումարած համամարդկային արժեքները:

-Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

-Գրողը իրավունք չունի վեր կանգնելու կամ կտրվելու իրականությունից: Նա իր ժամանակաշրջանի ամենասթափ, ամենապատասխանատու քաղաքացին է և պարտավոր է առաջինը արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին: Իմ ստեղծագործությունը անցած երեսուն տարիների պատերազմական իրադարձությունների խճանկարն է` իրապատումների տեսքով, որոնցում տեղ են գտել հայրենիքի, նրա սահմանների, անմեղ զոհերի, արտագաղթի, փակ դռների, ժանգոտած կողպեքների և մեր ազգային ներկայիս ողբերգության մասին ցավագին թեմաներ: Ես ծնունդով Տավուշ աշխարհից եմ, սահմանապահ Չինարի գյուղից: Այնտեղ պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել: Իմ ստեղծագործությունների` պատմվածքների, էսսեների, նովելների, ակնարկների հերոսները իրական մարդիկ են, դեպքերն ու իրադարձություններն էլ են իրական, հնարովի ոչինչ չկա: Պարզապես գեղարվեստական վավերագրություններ են` պատերազմի թողած ծանրագույն դեպքերի, մարդկային տխուր ճակատագրերի մասին: Նրանք սովորական մարդիկ են` տարագիր, հողագործ, ջրվոր, հնձվոր, շինական, բայց նաև հրացանակիր զինվոր, որովհետև նաև նրանցով է պահպանվում հող հայրենին: Նրանք հերոսներ չեն, նրանց կուրծքը մեդալներ չեն զարդարում, բայց որպես Աստծո արարչագործություն, ամեն մեկը անկրկնելի է: Իմ արձակի հիմնական ատաղձը իմ հայրենի չքնաղ եզերքն է, անկրկնելի կուսական բնաշխարհը և այդ բնաշխարի մարդիկ` իրենց հերոսական բնույթով, տեղային վառ կոլորիտով, իմաստուն բառ ու բանով, իրենց վարքագծի` ինչ-որ տեղ ողբերգական, ինչ-որ տեղ էլ` զավեշտալի, մարդկային վարքի պարզ ու միամիտ դրսևորումներով: Եվ վերջապես` իմ արձակի հիմնական մոտիվացիան ամենածանր, դրամատիկական իրավիճակներում անգամ անհատի` մարդ մնալու, մարդուն սիրելու, գնահատելու, արժևորելու տենդենցն է: Հենց այդպիսին են իմ իրական հերոսները: ճիշտ է` ասում են` տխուր է, բայց` կյանքն ինչպես որ է:

-Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Մարդկային գործոնը միայն, որոշ պաշտոնյաների կամային վերաբերմունքը, բարձր պաշտոնում անգամ ինքնահաստատվելու, խելացիներին մեխանիկորեն հետ մղելու մարմանջը: Արհեստական ստեղծված խոչընդոտներն ինձ չեն խանգարում, նման պահերին ես գրում եմ, ես անընդհատ իմ գրական աշխարհում եմ, գրելը անառողջ իրականությունից կտրվելու հրաշալի եղանակ է:

-Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է:

-Այսօվա իրականությունը դժվարին է, դժվարին է ոչ միայն մեզ համար, այլև ողջ Երկիր մոլորակի: Մենք`որպես փոքր ազգ, պատմության թատերաբեմում միշտ ենք եղել ֆիզիկական վտանգի, ազգային արժեքները, մշակութային դարավոր գանձերը կորցնելու սպառնալիքի տակ: Հիմա`առավել ևս, քանի որ նոր աշխարհակարգեր են, նոր բաժանումներ: Պետք է կարողանաք պատմության հոլովույթում ճիշտ մոտենալ նոր փոփոխություններին, ճիշտ և ժամանակին արձագանքել, արագ կողմնորոշվել գլոբալ հարցերում: Ես հաճախակի եմ տագնապում, բայց և հույս ունեմ, որ մենք կվերագտնենք մեզ, կվերագտնենք մեր ազգային հզոր ոգին, մարդկությունն էլ ողջախոհ կլինի: Գրիչ վերցնողը իրավունք չունի չհավատալու իր հայրենիքի հավերժությանը:

-Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Անառիկ սահմաններով, անհաղթ ու հզոր, ծաղկուն հայրենիք:

 Քրիստինա Աբրահամյան

Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն ԴարբինյանինԱզգային ու հոգևոր արժեքները` մեր դաշնակից ՌԴ-ի հետ միասին, կազատագրեն ՀայաստանըՇուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Մասնակցում եմ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությամբ Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին. Հենրիխ ԴանիելյանՈր սխրանքի համար, որ Հերոսածին ծնողների հետ «ռազբոռկա» էր սարքել յուր դուքյանո՞ւմ.Հայտնի լրագրողը Քյարամյանի գեներալի կոչման մասինՉինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում էՍով է լինելու․ ԼուկաշենկոՌուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթինՎեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներինՉինաստանը մերժել է ՊուտինինԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. ՇերմանՍարգիս Ադամյանը միացավ «Քյոլնին»80 բնակիչ, 26 տնտեսություն. Ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է, բայց դա չի խանգարում Հին Շենի բնակիչներին ապրել ու արարելՀՀ նախագահի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվելԻմ ցավոտ հպարտություն, երանի դուրս գայիր նկարների միջից և մեր տունը լցնեիր քո հզոր քայլերի աղմուկով, խիստ հայացքովՄեքսիկայում յոթ հոգանոց ընտանիք է սպանվելԷդգար Սևիկյանը կարիերան կշարունակի ռուսական ակումբում«Թող Նիկոլի եղջերավորները դուրս գան ու էս խոտն ուտեն». ակցիայի մասնակիցները խոտ թողեցին ԱԺ-ի դիմացՌուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքըՍպերցյանը զարմացրեց ինձ, նա թույլ կողմեր չունի. ԳոնչարենկոՈւշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան«Զվարթնոցում օտարերկրացիները երկար ժամեր է սպասում են». ոստիկանությունը պարզաբանում է տարածելԹուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները ձողով քշել են շնաձկանը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատան հյուրերըՊատերազմն ու գնաճը չէին լինի, եթե ես լինեի նախագահ. ԹրամփՄեզ հետաքրքրում է Արցախի բնակչության հարցը, ոչ թե ստամոքսը լցնելու խնդիրըԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմը աղետալի հետեւանքներ կունենա․ ՔիսինջերՆախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան»Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի օգնության հերթական խմբաքանակըՏրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ ՌուբինյանՑԱՎԱԿՑԱԿԱՆՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍահմանադրության օրը՝ մարալների հետ. Փաշինյանն այցելել է նրանց բազմացման կենտրոն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՀուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օրՄենք բոլորս, հիմա մեզ պիտի հարց տանք...ինչ ենք անում մենք.ամենքս մեր Տեղում, որ Տղերքը նորից չպակասեն մեզանից, որ նորից սեւազգեստ մայրեր չունենանքԲժիշկներն ինձ այդ մասին ոչինչ չեն ասել. Հռոմի պապը մեկնաբանել է քաղցկեղի մասին լուրը«Պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել Շիրակի մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար». Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատըԱստղագուշակ՝ հուլիսի 5-ի համարՈսկին թանկանում էՍահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի․ «Ժողովուրդ»Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»Հուլիսի 5. Օրվա խորհուրդԿրակոցներ՝ Գեղարքունիքում. հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ից կրակված 25-ից ավելի պարկուճՎստահեցնում եմ, որ մենք ճիշտ ուղիով ենք գնում, մենք մեր հայրենիքը չենք թողնում տալ թուրքին. Հենրիխ ԴանիելյանԵրևանում 37-ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ