ԱԱ. Հայ մարզուհիները չհաջողեցին Ստամբուլում
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթներն Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
70 կգ քաշային Անի Հովսեփյանը ո քառորդ եզրափակիչում զիջեց իռլանդուհի Էդել Լիզա Օ՛Քոնորին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մինչև այդ հայ մարզուհին վստահ հաղթանակներ էր տարել ուկրաինուհի Մարիա Սեդայայի և ճապոնուհի Արիսա Ցուբատայի նկատմամբ։
Համաշխարհային ստուգատեսին Հայաստանից մասնակցեցին նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ)։ Գայանեն պարտվեց առաջին մենամարտում, իսկ Անուշն ու Եկատերինան պայքարը լքեցին 1/8 եզրափակչից։