Iravunk.com | Առողջապահության բլոկի պատասխանատուները զբաղված են առողջաոչնչացմամբ. Գրիգոր Գրիգորյան
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգով Երիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը «Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկ Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)

Առողջապահության բլոկի պատասխանատուները զբաղված են առողջաոչնչացմամբ. Գրիգոր Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Առողջապահության նախարարությունը  հաղորդագրություն է տարածել, թե նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ` «Քովիդ-19»-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության եւ փաստել էր, որ «Քովիդ 19»-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի ու դրա հետեւանքով արձանագրված մահերը: Ըստ էության, ստացվում է, որ պատերազմում զոհվածներն ու կորոնավիրուսից մահացածները հայտնվել էին մեկ ցուցակում, ինչի վերաբերյալ «Իրավունք TV»-ն զրուցել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«ԲԺՇԿԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ»

– Մեկ ներողությամբ «մարսվեց» այն, որ պատերազմում զոհվածների դիերը հայտնվել էին նկուղային սենյակի հատակին` պարկերի մեջ: Ձեր գնահատմամբ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կկարողանա՞ ԱՀԿ-ի հետ կապված աղմկոտ պատմությունն էլ «մարսել»` բարդելով մեղքը հենց այդ կազմակերպության վրա, թե՞ սա կունենա իրավական հետեւանքներ:

– Ձեր փոխարեն չէի շտապի ասել, թե առողջապահության նախարարը «մարսել է»: Երբ առողջապահության նախարարը եւ նրանք, ովքեր համագործակցել են այս նենգ դավադրության շրջանակներում, բնական մահով կհեռանան կյանքից` լինի ծերությունից կամ հիվանդությունից, այդ ժամանակ կարող ենք ասել, որ «մարսել» են: Հիմա դեռ շատ վաղ է խոսել` «մարսել-չմարսելու» մասին: Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին, այնպես չէ, որ սա սուրբ կազմակերպություն է: ԱՀԿ-ն իր գործունեության գոնե վերջին 4 տարիների ընթացքում թույլ է տվել մի շարք գիտելիքահեն, բժշկագիտության հետ անհամատեղելի հայտարարություններ: Օրինակ` ԱՀԿ-ն խորհուրդ էր տվել կազմակերպության անդամ երկրների առողջապահության համար պատասխանատուներին բոլոր սուր շնչառական կամ թոքային հիվանդություն ունեցողներին դիագնոզել` որպես քովիդով վարակված: Սա աննախադեպ, անթույլատրելի մոտեցում էր, որովհետեւ գոյություն ունի լաբորատոր դիֆերենցիալ ախտորոշում, հետեւապես խորհուրդ տալը ախտորոշել մի բան, գիտելիքահեն եւ ապացուցողական բժշկության հետ որեւէ աղերս չունի: Սա մանիպուլիացիա էր: Նույն հաջողությամբ կարող էին խորհուրդ տալ բոլոր շնչռական եւ թոքային հիվանդությունների դեպքում ախտորոշել ժանտախտ, սիբիրախտ կամ տուբերկուլիոզ: ԱՀԿ-ն, լինելով խամաճիկ համաշխարհային որոշ ուժերի ձեռքում, շատ ժամանակ հակասում է ինքն իրեն: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես մեկ  շաբաթվա ընթացքում իրար տրամաչափորեն հակասող հայտարարություններ են արվել այդ կազմակերպության պատասխանատուների կողմից: Ի դեպ, ԱՀԿ-ում էլ եղան շատ կասկածելի մահեր` կորոնավիրուս կոչվածի հետ կապված: Շատերը հանկարծամահ եղան, «լեգենդներ» էին պատմում, թե մեկն ընթրիքի ժամանակ խեղդվեց եւ այլն, բայց այդ մարդիկ բանալի դերեր էին զբաղեցնում ԱՀԿ-ում եւ շատ ժամանակ դեմ էին արտահայտվում իրականացվող գործողություններին, իսկ ոմանք էլ փորձում էին լույս սփռել իրականության վրա: Իհարկե, սա իրենց ներքին գործն է, բայց պետք է նշեմ, որ հենց նույն ԱՀԿ-ն որոշ հարցերում մոլորեցրել է անդամ երկրների ղեկավարությանը: Մինչդեռ մեր երկրի վերջին 4 տարվա առողջապահության պատասխանատուներն աշխատում էին լինել «ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է» եւ ԱՀԿ-ի բերանից մի բան դուրս չեկած` արդեն մեզ մոտ փորձում էին իրականացնել: Ամենաթարմ օրինակը բերեմ` չեմ ուզում այդ հիվանդության անունը տալ, բայց ԱՀԿ-ն տեղեկություն էր հրապարակել, թե քովիդի ժամանակ մանկահասակ երեխաների շրջանում նման հիվանդության ինչ-որ նշաններ են նկատվում, ու ընդամենը այդ հայտարարությունից մի օր հետո մեզ մոտ հայտնեցին, թե արդեն դիագնոզել են այդ հիվանդությունը: Ընդ որում` այն դեպքում, որ ծայրահեղ հազվադեպ հանդիպող հիվանդություն էր: 

– Ի դեպ, մեր իրականությունից հանկարծակի վերացավ կորոնավիրուսը: Ինչպե՞ս սա հասկանալ` ըստ քաղաքական «անհրաժեշտության» այն կրկին գլուխ կբարձրացնի՞, թե՞ հրաշքով հաղթահարեցինք համավարակը:

– Դեռեւս 2020 թվականի մարտին իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, որի զենքը կենսաբանականն է: Այն, ինչ տեղի ունեցավ` կապված, այսպես կոչված, Քովիդի հետ, ինչպես իրենք են անունը դրել, շարունական պրոցես է լինելու: Աշխարհում բժշկակենսաբանական փորձարկումները դե ֆակտո դուրս են եկել վերահսկողությունից: Որոշ երկրներ չարաշահում են այդ ոլորտում եւ կատարում են մի շարք գործողություններ, որոնք, կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի համաձայն, համարվում են արգելված եւ անթույլատրելի: Սա այլեւս փաստ է: Դրա մասին այսօր միայն նայիվ կամ ոլորտից անտեղյակ մարդը կարող է հակառակը փորձել ապացուցել: Ելնելով այս ամենից եւ վերջերս ՌԴ պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինայում հայտնաբերված փաստերից` կարող ենք արձանագրել, որ ոչինչ չի բացառվում:

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՉԱՇԽԱՏՈՂ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈԴՈՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ»

– ՌԴ ՊՆ-ն մասնավորապես հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer եւ Moderna ընկերությունները ներգրավված են եղել Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մեր երկրում էլ նման բացահայտումներ լինեն:

– Այն, ինչ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, բացահայտման ընդամենը մի մասն է: Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ արդեն ամբողջ փաթեթը պատրաստ է` կապված Ուկրաինայում ԱՄՆ-ի բժշկակենսաբանական գործունեության հետ, եւ նրանք ՄԱԿ-ում պահանջելու են անաչառ հետաքննություն: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ընկերություններին, դեռեւս 2019 թվականին ասուլիսի ժամանակ մանրակրկիտ տեղեկացրել եմ մեր բնակչությանը, թե ինչ է կատարվում բժշկակենսաբանական ոլորտում, մասնավորապես` վարակիչ հիվանդությունների հետ կապված: Այն ժամանակ առողջապահության նախարարի բազկաթոռը խայտառակող մի էակ կար, որը կնքել էր պայմանագիր եւ հրավիրել մեր երկիր մի ընկերության, որին մեր ռազմավարական դաշնակից երկրի գլխավոր շտաբը մեղադրել էր Վրաստանում բանտարկյալների վրա կենսաբանական փորձեր կատարելու մեջ, ինչի հետեւանքով  մահացել էր 70-ից ավելի մարդ, եթե չասեմ` մոտ 300: Դրա մասին խոսել եմ բացեիբաց, ներկայացրել եմ փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել եմ, որ այդ նույն ընկերությանը հրավիրել են Հայաստան ու պայմանագիր կնքել, որպեսզի նույն ծրագիրը իրականացնեն մեր քրեակատարողական հիմնարկներում` «հեպատիտ Ց»-ի անվան տակ: Սա որեւիցե մի արձագանք չստացավ պատկան մարմինների կողմից, եւ ոչ էլ  հետաքննություն կատարվեց: Ավելին ասեմ` «Մեկ առողջություն» կոալիցիան նույնիսկ իր միջոցներով եւ անկախ լրագրողների օգնությամբ հետաքննություն է անցկացրել, ու հանրությանը ներկայացրել է աղաղակող փաստեր առ այն, որ մեր երկրում կիրառվել է չաշխատող նույնակացման կոդով պատվաստանյութ: Ընդ որում` կիրառվել է մանկիկ` մինչեւ 6 տարեկան երեխաների վրա: Սրա վերաբերյալ եւս լռություն էր: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբավորման առողջապահության բլոկի համար պատասխանատու ենթախմբավորումը շատ պլանավորված ու համակարգված զբաղված է ոչ թե առողջապահությամբ, այլ առողջաոչնչացմամբ: 

Վերադառնալով ձեր հարցին` ասեմ, որ այն վտանգը, որը Հայաստանում է տիրում այս ոլորտում, շատ քիչ է տարբերվում այն վտանգից, որը կար ու կա Ուկրաինայում: Պարզապես, Հայաստանում դրա մասին խուսափում են խոսել թե՛ իշխանությունները, որոնք ակնհայտորեն կատարում են մեր թշնամի երկրների պատվերները եւ շարժվում են նրանց հետ մերձեցման ուղղությամբ, թե՛ նաեւ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը` իրենց հայտնի պատճառներով: Բայց գոնե ինձ համար այդ պատճառներն ակնհայտ են, թե ինչու են լռում:

– ՌԴ ՊՆ-ն եւս մի աղմկոտ հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ ուկրաինական Մարիոպոլ քաղաքը ԱՄՆ-ն օգտագործել է որպես խոլերայի հարուցիչի հավաքման տարածաշրջանային կենտրոն։ Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ ինչ-որ մի հարուցիչի հավաքման տարածաշրջանային կենտրոն էլ մեր երկիրը չի դարձել:

– Չեմ կարող պնդել, թե Հայաստանը չի դարձել կամ դարձել է ինչ-որ մի հարուցիչի հավաքագրման տարածաշրջանային կենտրոն: Բայց կարող եմ ասել, որ ի սկզբանե երբ սկսվեց, այսպես կոչված, կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագիրը, տարածաշրջանային կենտրոնը, որտեղ հավաքագրվում էին բոլոր հարուցիչները, գտնվում էր Վրաստանում: Այն տխրահռչակ Լուգարի կենտրոնն էր, որտեղ կարողությունները շատ ավելի լայն էին, քան Հայաստանի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ում: Ինչ վերաբերում է  հնարավոր վտանգին, ապա անթաքույց այն առկա է, եւ չգիտենք, թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական որ զարգացման ժամանակ այն ինչպիսի աղետի կարող է վերածվել: Ի դեպ, Ուկրաինան թեեւ բավականին հեռու է գտնվում Հայաստանից` համեմատած Վրաստանի հետ, բայց հաշվի առնելով «բաց երկնքի» պայմանագիրը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, չենք կարող բացառել, որ ցանկացած հարուցիչ կարող է բերվել եւ ներմուծվել ՀՀ տարածք: Նույնիսկ մեր սահմանապահները, ըստ այդ պայմանագրի, իրավունք չունեն ստուգել, թե ինչ է արկղում, մանավանդ եթե այն գտնվում է ԱՄՆ դիվանագետի ձեռքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода