ՆՈՒՅՆԻՍԿ ՔԱՋՆԱԶԱՐՆ Է ՍՐԱՆՑ ՇԱՏ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Պինդ բռնվեք... Ըստ մի «գռզոնյուզի»` Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, որին հրաշքով ներկա է նաեւ Սերժ Սարգսյանը: Համենայնդեպս` այդպիսի պատկեր երեւաց: Հիմա մնում է հասկանալ` սրանք անգրագետ դիլետա՞նտ են, թե՞ ենթագիտակցաբար Սերժ Սարգսյանին են սկսել հաճոյանալ: Ի դեպ, մի շատ վատ նախանշան էլ գործարար աշխարհից` հայտնի Գարեգին Նուշիկյանը հույժ դրական է գնահատում Նիկոլի հեռացումը պահանջող շարժումը: Իսկ բիզնեսի հոտառությունը սուր է` եթե խոշոր գործարարները ողջունում են հականիկոլ շարժումը, ուրեմն Նիկոլի երգը երգված է: Տեսնենք, ո՞վ է լինելու հաջորդը...

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ԲԱՔՈ՞ՒՆ Է

Դաժան բան է արձանագրել Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական  շարժումից:

Բանը հասել է նրան,որ Բաքուն ուղիղ հայտարարում է` այդ մարդիկ չպետք է գան իշխանության, ու նրանց հետ մենք չենք բանակցի:

Փաստորեն, մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը:

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է:

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա` հայը ծնկի երբեք չի գալու:

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին:

Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներինասելու եք` պապիկը, Էրդողանն ու Ալիեւը նույն գործն էին անո՞ւմԱսել մեր լոռեցիքին` մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ կլիներ»:

Ի դեպ, լրիվ ադրբեջանական է եւ ոստիկանական պահվածքը: Ցուցադրական դաժանություն հատկապես տարեց ցուցարարների նկատմամբ: Ավտոերթի մասնակիցներից շատերին, Նիկոլի հրամանով, ուժ կիրառելով բերման են ենթարկել: Նրանց վայրենի պահվածքը ապացույցն է այն բանի, որ նրանք սատարում են բացառապես Նիկոլի, կամ այլ կերպ ասած` Ադրբեջանի շահը: Նրանք այնքան են լկտիացել, որ նույնիսկ տարիք հաշվի չեն առնում եւ անհամաչափ բիրտ ուժ կիրառելով` բերման են ենթարկում նաեւ տարեց մարդկանց: Ոստիկանները կատարում են Նիկոլի հրամանները, ով հրամայել է ուժ կիրառել հայ ժողովրդի նկատմամբ, ով չի դադարում ցույց տալ իր հայատյացությունը: «Ախր այդպես էլ չհասկացան, որ բերման ենթարկելով` ոչ մեկիս չեն վախեցնի: Ես հասկանում եմ, որ իրենք են մեզանից վախենում, եւ հենց այդ վախն էլ ստիպում է բռնի ուժ կիրառել սեփական հայրենակիցների նկատմամբ, դե որովհետեւ մենք օր օրի ավելանում ենք, իսկ դա նշանակում է, որ շուտով մենք ապրելու ենք այնպիսի երկրում, որտեղ ոստիկանը ծառայելու է պետությանը, այլ ոչ թե պաշտպանելու է անհատի շահը»,- արձանագրում է շարժման ակտիվիստներից մեկը:

Ի դեպ, բրտորեն բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը` Արթուր Ասոյանը: Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ` դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ եւ ընկել հերոսի մահով:

Խունտայի եւ ազերիների թիրախը փաստորեն նույնն է... Ու թերեւս տեղին է վերլուծաբանների մտավախությունը` որ Նիկոլը «կիրթ ընկերոջից» կարող է օգնություն ստանալ նաեւ ներխուժման տեսքով: Ու թեեւ «բազմոցային փորձագետները» խոսում են, որ շարժումն անծրագիր է, սակայն Բաքվում ու Անկարայում լավ էլ ընկալեցին Ֆրանսիայի հրապարակում համառոտակի հնչեցրած ծրագրային դրույթները. «Պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնում, պետք է ստեղծենք մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսություն, կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն պետք է ունենանք մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, այդ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլեւ հարկ եղած դեպքում նաեւ հարձակվողական բանակ: Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականություն: Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով եւ Հայաստանի ու Արցախի շահերը սպասարկող օրակարգով»:

Թշնամին հասկացավ ամեն ինչ, իսկ մեր քաղաքական առեւտրականները, որոնց մի մասը ակնհայտորեն ծպտյալ նիկոլականներ են, ձեւ են անում, թե չեն հասկացել:

AZ

Ի ԴԵՊ

«Ազատություն» ռադիոկայանը բացահայտորեն լծվել է այսպես կոչված «անկլավները» ազերիներին հանձնելու քարոզչությանը, եւ վրդովված քաղաքացիները սկսել են բոյկոտել այդ քարոզչամիջոցին: Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի. «Միանում եմ Ազատություն ռադիոկայան-ին հրապարակավ պախարակելու եւ անարգանքի սյանը գամելու արշավին: Այդ քարոզչամիջոցը, նախ, 2018 թվականի դավադիր իշխանազավթման թիվ մեկ «տեղեկատվական հովանավորն» էր, իսկ այսօր անթաքույց լծվել է Հայաստանի թրքացման քարոզին:

Կոչ եմ անում «անլայք» անել այդ հակահայ քարոզչամիջոցի էջը եւ դադարել նրանց հետեւել: Եթե ցանկանում եք Ձեր ականջներին «նիկոլական լապշա» կախեն, ապա հետեւեք, օրինակ, Հ1-ին ու այլեւայլ «Պեռֆեկտ Թիվի»-ներին»:

ՈՒԺԱՅԻՆ ՍՑԵՆԱՐ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ՞

Որոշ տեղեկությունների համաձայն` այսօր առավոտյան ժամը 08:00-ից տագնապ է հայտարարված Հայաստանի Հանրապետության ողջ ուժային կառույցներում: Խոսքը ոստիկանության եւ  ԱԱԾ-ի մասին չէ միայն, ամբողջ ուժայիններին է վերաբերում, իսկ թե ինչու, առայժմ պարզ չէ... Հարց է ծագում` ի՞նչ է պատրաստում խունտան...

Համաժողովրդական շարժումը մտադիր է կաթվածահար անել մայրաքաղաքի ամբողջ երթեւեկը, դրա «նախավարժանքը» երկուշաբթի էր, որին ոստիկանությունն արձագանքեց այլանդակ կամայականությամբ` «հրաման ենք կատարում» բանաձեւով: Այսինքն` ի ցույց է դրվում, չի էլ թաքցվում ապօրինի հրամանի իրողությունը: Ի դեպ, ոստիկանությունն արդեն իսկ կատարել է քրեական հանցանքներ, ինչի առնչությամբ փաստաբան Ամրամ Մակինյանը նշել է. «Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք եւ հրաժարվում են վերադարձնել:

Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը: Ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…»:

Իրավապաշտպան Արսեն Բաբայանն էլ արձանագրում է` Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ կան, որոնք լիարժեք համապատասխանում են այն գործողություններին, որոնք կատարել են որոշ ոստիկաններ, դրանցից են` մարդուն ապօրինի ազատությունից զրկելը, նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նախնական համաձայնությամբ են կատարել), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (մի խումբ ոստիկանի համազգեստով անձին հենց այդպես էլ կատարել են), անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նույն վայրից առեւանգել են մի խումբ անձանց), կատարվել են կազմակերպված խմբի կողմից (ոստիկանության համազգեստ հագած կազմակերպված խմբով են կատարել): Իրավապաշտպանը նաեւ շեշտում է. «Քրեական օրենսգիրքը մարդուն թույլատրում է անհրաժեշտ պաշտպանության դիմելու միջոցով պաշտպանվել հանցավոր ոտնձգություններից: Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության: Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ, որ ձեր ապօրինի գործունեությունը կարող է բերել հանրային անկառավարելիության եւ ֆիզիկական վնասվածքների: Ձեր ակնհայտ ապօրինի, հաճախ` նաեւ հանցավոր վարքագիծը կարող է թողնել անդառնալի հետեւանքներ նախ ձեր համար, հետո շատ անձանց»:

Եվ հարց է ծագում` արդյո՞ք բանը կհասնի ուժային սցենարի իրագործմանը, արդյո՞ք դեռ կա խունտայի արտաքին աջակցությունը, արդյո՞ք ուժայիններն անմիտ կգտնվեն... Ինչեւէ, հուսանք, որ մայիսի 17-ը չի դառնա «ԼԳԲՏ օր» ամենավատ իմաստով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ազգային ու հոգևոր արժեքները` մեր դաշնակից ՌԴ-ի հետ միասին, կազատագրեն ՀայաստանըՇուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Մասնակցում եմ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությամբ Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին. Հենրիխ ԴանիելյանՈր սխրանքի համար, որ Հերոսածին ծնողների հետ «ռազբոռկա» էր սարքել յուր դուքյանո՞ւմ.Հայտնի լրագրողը Քյարամյանի գեներալի կոչման մասինՉինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում էՍով է լինելու․ ԼուկաշենկոՌուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթինՎեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներինՉինաստանը մերժել է ՊուտինինԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. ՇերմանՍարգիս Ադամյանը միացավ «Քյոլնին»80 բնակիչ, 26 տնտեսություն. Ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է, բայց դա չի խանգարում Հին Շենի բնակիչներին ապրել ու արարելՀՀ նախագահի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվելԻմ ցավոտ հպարտություն, երանի դուրս գայիր նկարների միջից և մեր տունը լցնեիր քո հզոր քայլերի աղմուկով, խիստ հայացքովՄեքսիկայում յոթ հոգանոց ընտանիք է սպանվելԷդգար Սևիկյանը կարիերան կշարունակի ռուսական ակումբում«Թող Նիկոլի եղջերավորները դուրս գան ու էս խոտն ուտեն». ակցիայի մասնակիցները խոտ թողեցին ԱԺ-ի դիմացՌուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքըՍպերցյանը զարմացրեց ինձ, նա թույլ կողմեր չունի. ԳոնչարենկոՈւշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան«Զվարթնոցում օտարերկրացիները երկար ժամեր է սպասում են». ոստիկանությունը պարզաբանում է տարածելԹուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները ձողով քշել են շնաձկանը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատան հյուրերըՊատերազմն ու գնաճը չէին լինի, եթե ես լինեի նախագահ. ԹրամփՄեզ հետաքրքրում է Արցախի բնակչության հարցը, ոչ թե ստամոքսը լցնելու խնդիրըԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմը աղետալի հետեւանքներ կունենա․ ՔիսինջերՆախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան»Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի օգնության հերթական խմբաքանակըՏրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ ՌուբինյանՑԱՎԱԿՑԱԿԱՆՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍահմանադրության օրը՝ մարալների հետ. Փաշինյանն այցելել է նրանց բազմացման կենտրոն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՀուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օրՄենք բոլորս, հիմա մեզ պիտի հարց տանք...ինչ ենք անում մենք.ամենքս մեր Տեղում, որ Տղերքը նորից չպակասեն մեզանից, որ նորից սեւազգեստ մայրեր չունենանքԲժիշկներն ինձ այդ մասին ոչինչ չեն ասել. Հռոմի պապը մեկնաբանել է քաղցկեղի մասին լուրը«Պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել Շիրակի մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար». Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատըԱստղագուշակ՝ հուլիսի 5-ի համարՈսկին թանկանում էՍահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի․ «Ժողովուրդ»Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»Հուլիսի 5. Օրվա խորհուրդԿրակոցներ՝ Գեղարքունիքում. հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ից կրակված 25-ից ավելի պարկուճՎստահեցնում եմ, որ մենք ճիշտ ուղիով ենք գնում, մենք մեր հայրենիքը չենք թողնում տալ թուրքին. Հենրիխ ԴանիելյանԵրևանում 37-ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնունԿոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել էԱնձնագրի նումերոլոգիա. ինչպես են փաստաթղթում նշված թվերն ազդում դրա տիրոջ հետ տեղի ունեցածի վրա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ